Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.05.2013
ԼՂՀ


Քարոզարշավը հատում է հասարակածը

Արցախի անկախությունը սակարկման թեմա չի կարող լինել

Երկու շաբաթից տեղի կունենան ԼՂՀ նախագահի՝ թվով 5—րդ ընտրությունները։
Մրցապայքարը հետզհետե թեժանում, վճռական փուլ է թեւակոխում։ Այդ առումով, հատկապես բավականաչափ հագեցած է անցնում նախագահի թեկնածուներ Բակո Սահակյանի, Վիտալի Բալասանյանի եւ Արկադի Սողոմոնյանի առօրյան, ովքեր օրվա մեջ ընտրողների հետ հասցնում են մի քանի հանդիպումներ ունենալ՝ ամենատարբեր բնակավայրերում, ինչպես մայրաքաղաքում եւ շրջկենտրոններում, այնպես էլ հեռավոր, սահմանամերձ բնակավայրերում։
Ու եթե նախագահի այս երեք թեկնածուները քարոզչություն իրականացնելու համար նախընտրում են հիշյալ ձեւաչափը, ապա նախագահի մյուս թեկնածուն՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վալերի Խաչատրյանը, գտնում է, որ իր «խոսքը հեռուստաեթերով էլ կարելի է հասցնել ունկնդիրներին եւ, հաջողված ելույթի դեպքում, շահել ընտրողների վստահությունը»։ Նրա կարծիքով, «կարեւորը համակիրների լայն լսարան ունենալն է։ «Եթե հեռուստադիտողը համոզվի, որ, իրոք, մտահոգված ես երկրի ճակատագրով եւ կարող էս դրական առումով, վերափոխել կյանքը, անկասկած կգա քո ետեւից եւ անպայման իր քվեն կտա քո օգտին, Արցախի ապագայի օգտին»,– համոզված է պարոն Խաչատրյանը։
Յուրաքանչյուր թեկնածուի նախընտրական ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված երկրի սոցիալ—տնտեսական զարգացմանը, երկրի պաշտպանունակության ամրապնդմանը, պետական շինարարությանը, սոցիալական ոլորտի բարելավմանը, արտաքին քաղաքականության խնդիրներին, որ մասնավորապես կարեւորվում է ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը։ Բոլոր թեկնածուներն էլ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում միակարծիք են ու գտնում են, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի շրջանակներում։
Ընտրողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ գործող նախագահ, ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանը մեկ անգամ չէ, որ հստակ արտահայտել է երկրի իշխանությունների դիրքորոշումը. «ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացարձակ արժեքներ են, որոնք սակարկման ենթակա չեն, ինչպես նաեւ չկա վերադարձ անցյալին՝ թե կարգավիճակի եւ թե սահմանների առումով»,– շեշտել է նա։ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը խոստանում է՝ ընտրվելու դեպքում, «որպես պետությունների միավորման նախապայման, հասնել ՀՀ եւ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության լիարժեք ճանաչման»։
Այս խնդրում իր տեսակետն ունի եւ նախագահի թեկնածու Արկադի Սողոմոնյանը, ով «Արեւիկ» մանկական բուժմիավորման աշխատողների հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքականությանը, նշել է. «Ձեր վստահության քվեն ստանալուց հետո խոստանում եմ ապահովել ԼՂՀ անվտանգությունն ու ամբողջականությունը։
Իմ իշխանության օրոք թույլ չեմ տա հողերի վերադարձի թեման դառնա բանակցությունների առարկա»։ Գտնելով, որ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, նախագահի մյուս թեկնածուն՝ Վալերի Խաչատրյանը, հանրային հեռուստատեսությամբ ունեցած իր ելույթում շեշտել է, թե «Ադրբեջանն ինքը պետք է ճանաչի Արցախի պետականությունը, որից հետո միայն բանակցային սեղանների շուրջ քննարկվեն փոխզիջումային տարբերակներ»։
Վերջին հինգ տարիների ընթացքում, ինչպես վկայում են տվյալները, երկրի կյանքում դրական լուրջ փոփոխություններ են կատարվել։ Այդ առաջընթացն առանձնապես նկատելի է թե կապիտալ շինարարության, թե ենթակառուցվածքների զարգացման, թե հանքարդյունաբերության ու էլեկտրաէներգիայի արտադրության (փոքր ՀԷԿ—երի շինարարության ընդլայնման եւ սոցիալական խնդիրների լուծման ուղղություններում)։ Միեւնույն ժամանակ չպետք է անտեսել այն իրողությունը, որ քիչ չեն նաեւ լուծում պահանջող հիմնահարցերը։ Գործող նախագահն ընտրողների հետ ունեցած հանդիպումների ժամանակ, մատնանշելով բացթողումներն ու որոշ ոլորտներում լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, պարզաբանում է. «Երկրի կյանքում խնդիրներն այնքան շատ են, որ դրանց լուծումը հնարավոր է զարգացման տեմպերի կրկնապատկման, բազմապատկման դեպքում միայն»։ Եվ պատահական չէ, որ իբրեւ կարգախոս, իր նախընտրական ծրագրի իրականացման համար ինքը հիմք է ընդունել «Շարունակենք սկսածը՝ հանուն Արցախի» կարգախոսը։
Վերընտրվելու դեպքում Բակո Սահակյանը մտադիր է առավել արդյունավետ օգտագործել երիտասարդության ներուժը, ում ներդրումը մեծ է երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում։ Հաշվի առնելով, որ երիտասարդությունն է երկրի հիմնական կապիտալն ու աշխատանքային ներուժը, գործող նախագահն ընտրողների հետ հանդիպմանը մեկ անգամ չի ընդգծել, որ վերընտրվելու պարագայում երիտասարդությանը մասնակից է դարձնելու իր նախընտրական ծրագրի իրականացմանը։
Իսկ ի՞նչ են ակնկալում ընտրություններից նախագահի մյուս թեկնածուները։ Նախ, գրեթե բոլորն էլ համամիտ են այն կարծիքին, որ «պետությունը լիարժեք ընտրության հնարավորություն է ապահովում յուրաքանչյուրի համար»։ Անչափ կարեւոր է եւս մի հանգամանք. քարոզարշավն ընթանում է առանց փոխադարձ վիրավորանքների եւ մեղադրանքների՝ հարգելով քարոզչությամբ նախատեսված նորմերը։ Չի կարելի չնկատել նաեւ միմյանց նկատմամբ մրցակիցների կողմից դրսեւորվող հարգանքը, ինչը վկայում է ընտրական բարձր մշակույթ ձրավորելու մասին։ Եթե Արկադի Սողոմոնյանը հերքում է շրջանառվող այն լուրերը, թե, իբր, ընտրություններում արդեն ամեն ինչ կանխորոշված է, ինքը կախվածություն չունի որեւէ քաղաքական ուժից եւ իր հենարանը ժողովուրդն է, ապա Վիտալի Բալասանյանը խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում, շարունակել ծառայել իր ժողովրդին, «ինչպես պատերազմի ծանր տարիներին էր, երբ գտնվում էր մարտադաշտում եւ կյանքի կոչել ապագա հինգ տարիների համար ծրագրվածը»։
«ՀՀ»—ի այն հարցին, թե վստա՞ հ է իր ուժերին, որ երկրի նախագահ ընտրվելու դեպքում կկարողանա արդարացնել ժողովրդի վստահությունը, նախագահի թեկնածու Վալերի Խաչատրյանը պատասխանեց. «Ես իրավունք ունեմ հավատալ իմ կենսափորձին։ Սպառված են նրանք, ովքեր ոչինչ չունեն անելու։ Ինչ վերաբերում է իմ մրցակիցներին, ապա նրանց լավ եմ ճանաչում, եւ բոլորի նկատմամբ էլ խոր հարգանք եմ տածում։ Ով էլ որ ընտրվի, առաջինը ես եմ շնորհավորելու»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

04-07-2012





23-05-2013
Հայտարարված գազի գինն ամենացածրն է
Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են

Ազգային ժողով—կառավարություն ավանդական ...


23-05-2013
Հնարավորություններից օգտվելու ներուժն առկա է
Էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը՝ քննարկման առարկա

ՀՀ—ում ...


23-05-2013
Նոտարական պալատում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ
Այն կնվազեցնի մարդկային գործոնների ազդեցությունը

ՀՀ նոտարական պալատում ...


23-05-2013
Նոր աշխատաոճ եւ գործելակերպ
Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք  անխուսափելիորեն կհայտնվեն ՀՔԾ—ի տեսադաշտում



 
23-05-2013
Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է ներկայացուցիչների պալատ
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Կոնգրեսում հայկական ...


23-05-2013
Մագնեզիումի արտադրություն՝ հայկական տեխնոլոգիայով
Մերն ավելի էժան կլինի աշխարհում ամենաէժանից

Ընթացիկ տարվա ...


23-05-2013
Հոգատարության կարիք կա
Մասնագետն առաջարկում է խստացնել Սեւանա լճից որսագողություն կատարողների ...



23-05-2013
«Սահմանը պաշտպանում է ողջ ժողովուրդը»
Ցուցադրական զորավարժություն՝ Արտաշատի ...

23-05-2013
Գյուղական զբոսաշրջությունը՝ բացահայտված ներուժ
Ագրոտուրիզմի համար մեր երկրում ստեղծված ...

23-05-2013
Երեւանի բրենդի ստեղծումը մտավ գործնական փուլ
Այն պատրաստ կլինի «Էրեբունի–Երեւան» ...

23-05-2013
Մրցակցելու են պահպանողականները
Իրանի նախագահի թեկնածուները հայտնի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO