Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.06.2013
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Օգտվել ընձեռված հնարավորությունից

Զինվորական ծառայությունից խուսափած, բայց զորակոչի ընթացքում կամովի ներկայացած տղաները չեն կալանավորվի

ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327—րդ հոդվածի 1—ին մասի հատկանիշներով հարուցված եւ քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել մարզերի եւ համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում։
2007թ. փետրվարի 26—ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13—րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, ով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն։
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սույն նորմը տարածվում է նաեւ 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի։
ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ եւ ազատ հայրենիքի քաղաքացին եւ զինվորը լինելու բարձր կոչումը։ Դատախազությունը դիմում է նաեւ զորակոչիկների ծնողներին՝ աջակցել օտար ափերից իրենց որդիների վերադարձին, նրանցից թոթափել թաքնվելու նվաստացուցիչ զգացումը, նպաստել նրանց հետագա առողջ ֆիզիկական ու հոգեկան դաստիարակությանը։
Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր՝ հայրենիքի առջեւ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար։
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ։ Ներկայումս այն ընդգրկում է 1992թ. աշնանային զորակոչից մինչեւ 2011թ. նոյեմբերի 14—ը ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա։
Հիշյալ անձանց, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաեւ նրանք ստանում են զինվորական գրքույկ եւ հաշվառվում պահեստազորում։

04-07-2012





 
20-06-2013
Տարբերակված մոտեցում վերաբերմունքի եւ շեշտադրումների մեջ
Մեկնաբանում են համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը

Հյուսիսիռլանդական ...


20-06-2013
Թափանցիկ ու հաշվետու գործունեություն
Տեղական ժողովրդավարության ամրապնդումը կարեւորվում է

ԵԽ—ի անդամ հանդիսացող ...


20-06-2013
Համագործակցում են գործարարները
Երեկ Հայաստանի Հանրապետության առեւտրաարդյունաբերական պալատի դահլիճում աշխատանքն սկսեց Հայաստանի ...


20-06-2013
Ներդրումները պետք է խրախուսվեն
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

Երեկ խորհրդարանը շարունակեց ...


20-06-2013
Կստեղծվեն նոր լրացուցիչ աշխատատեղեր
Վարչապետի աշխատանքային հանդիպումները Լոռու մարզում

Լոռու մարզ նախօրեին ...


20-06-2013
Վարչապետն ընդունել է «Ֆերմերների ազգային միավորման» անդամներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ...


20-06-2013
Նշանակում ՊՆ—ում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ—մայոր Հովիկ Ֆոլիկի ...



 
20-06-2013
Երկար սպասված նախաձեռնություն
«Հայաստան» հիմնադրամի միջոցներով ...

20-06-2013
Բարձրացնելով բժշկի հեղինակությունը
Առաջին անգամ կանցկացվի «Տարվա բժիշկ» ...

20-06-2013
Ունակությունների ամրապնդում
Հրամանատարաշտաբային զորավարժություններ ...

20-06-2013
Էրդողանը մասնատո՞ւմ է Թուրքիան
Ցնցումները արդեն հարվածում են այդ երկրի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO