Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.05.2013
ՄՇԱԿՈՒՅԹ


Առաջ անցնելով իր ժամանակից

Երվանդ Քոչարի տարածական նկարչությունը՝ ֆիլմով

Երվանդ Քոչարի 1927 թ. ստեղծած տարածանկարը «ArtMonaco—Expo 2012» ցուցահանդեսին արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Լավագույն ստեղծագործություն» անվանակարգում։ Ցուցահանդեսին ներկայացված են եղել նաեւ Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, ինչպես նաեւ ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններ։ Գլխավոր մրցանակ ստանալը շարժառիթ դարձավ, որպեսզի պատրաստվի ֆիլմ Երվանդ Քոչարի տարածական նկարչության մասին։
«Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» վավերագրական ֆիլմի հեղինակը Ռուբեն Քոչարն է, իսկ առաջնախաղը կկայանա հուլիսի 12—ին՝ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմի տեւողությունը 16 րոպե է, նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության ու Քոչարի թանգարանի համատեղ աջակցությամբ։
Ռ. Քոչարի խոսքով՝ ֆիլմը գաղափարի եւ հայտնագործության մասին է, որն ունի իր պատմական մասը։ «Այնտեղ խոսվում է տարածական հասկացողության մասին, որը դեռ շատ վաղուց ներկայացրել է Երվանդ Քոչարը՝ առաջ անցնելով իր ժամանակից»,–ասել է կինոռեժիսորը լրագրողներին՝ հավելելով, որ Քոչարը եղել է մեր դրոշը, ում ամեն բնագավառում պետք է ներկայացնել։ Նա նշել է, որ այսօր բոլորն ուրախանում են «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց արված եռաչափ պատկերով, բայց չէ որ «մենք դրանից դեռ շատ տարիներ առաջ ենք ունեցել նման պատկերներ»։
Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան—Քոչարը նկատել է, որ Քոչարին շատերը չեն ճանաչում տարածական նկարչության բնագավառում, իսկ նա դեռ շատ տարիներ առաջ Փարիզում այս բնագավառում արժանացել է մեծ գնահատանքի։ «Նա խոսեց ոչ միայն երեք չափումների մասին՝ բարձրություն, խորություն եւ լայնություն, այլ նաեւ չորրորդ՝ ժամանակի, որը կա Քոչարի նկարներում»,–բացատրել է Լալա Մարտիրոսյանը։
Թանգարանի տնօրենը անդրադարձել է «ArtMonaco—Expo 2012» ցուցահանդեսին՝ տեղեկացնելով, որ մրցանակը հիմնականում տրվում է 20—րդ դարի գեղարվեստական զարգացման ընթացքի վրա նորարարական նշանակալից ներդրում ունեցող ստեղծագործություններին։ «Ցուցահանդեսին մասնակցում էին 99 պատկերասրահ՝ շուրջ 4000 արվեստի գործերով, որոնց թվում էին Պիկասոյի, Բուտերոյի, Մոդիլիանիի եւ աշխարհահռչակ այլ վարպետների ստեղծագործություններ, սակայն մրցանակը հանձնվեց Քոչարի ստեղծագործությանը, որը շատ հատկանշական է մեզ համար»,–ընդգծել է թանգարանի տնօրենը։

04-07-2012





23-05-2013
Հայտարարված գազի գինն ամենացածրն է
Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են

Ազգային ժողով—կառավարություն ավանդական ...


23-05-2013
Հնարավորություններից օգտվելու ներուժն առկա է
Էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը՝ քննարկման առարկա

ՀՀ—ում ...


23-05-2013
Նոտարական պալատում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ
Այն կնվազեցնի մարդկային գործոնների ազդեցությունը

ՀՀ նոտարական պալատում ...


23-05-2013
Նոր աշխատաոճ եւ գործելակերպ
Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք  անխուսափելիորեն կհայտնվեն ՀՔԾ—ի տեսադաշտում



 
23-05-2013
Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է ներկայացուցիչների պալատ
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Կոնգրեսում հայկական ...


23-05-2013
Մագնեզիումի արտադրություն՝ հայկական տեխնոլոգիայով
Մերն ավելի էժան կլինի աշխարհում ամենաէժանից

Ընթացիկ տարվա ...


23-05-2013
Հոգատարության կարիք կա
Մասնագետն առաջարկում է խստացնել Սեւանա լճից որսագողություն կատարողների ...



23-05-2013
«Սահմանը պաշտպանում է ողջ ժողովուրդը»
Ցուցադրական զորավարժություն՝ Արտաշատի ...

23-05-2013
Գյուղական զբոսաշրջությունը՝ բացահայտված ներուժ
Ագրոտուրիզմի համար մեր երկրում ստեղծված ...

23-05-2013
Երեւանի բրենդի ստեղծումը մտավ գործնական փուլ
Այն պատրաստ կլինի «Էրեբունի–Երեւան» ...

23-05-2013
Մրցակցելու են պահպանողականները
Իրանի նախագահի թեկնածուները հայտնի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO