Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.05.2013
ԱՇԽԱՐՀ


Սիրիայում պայքարը վճռորոշ է դառնում

Զոհվել է երկրի պաշտպանության նախարարը

Դամասկոսի կենտրոնում՝ ազգային անվտանգության շենքի մոտակայքում, որտեղ այդ ժամանակ ընթանում էր կառավարության անդամների եւ նախարարների հանդիպումը, ուժգին պայթյուն է որոտացել։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել են Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Աբդ Ալլահ Ռաջհանը եւ պաշտպանության փոխնախարար, նախագահ Ասադի աներորդի Աասիֆ Շաուքաթը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ ծանր վիրավորվել են։
Իսկ տեղեկությունները ներքին գործերի նախարարի եւ հետախուզության ղեկավարի մահվան մասին հերքվել են։ Ահաբեկչության հետեւանքով նրանք վիրավորվել են։
Ինչպես տեղեկացնում է «Associated Press»—ը՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Մահապարտը կարողացել էր մուտք գործել անվտանգության ծառայության տեղական մասնաճյուղերից մեկի գրասենյակ, որտեղ ընթանում էր հանդիպումը։
Պայթյունից հետո բոլոր վիրավորներին անհապաղ տեղափոխել են «Շամի» ռազմական հոսպիտալ, որը պաշտպանության տակ է վերցվել Ազգային գվարդիայի կողմից։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն անվտանգության շենքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչությունից եւ պաշտպանության նախարարի զոհվելու վերաբերյալ տեղեկություն ստանալուց հետո հրաման է արձակել Ֆահադ Ջասիմ ալ Ֆարիջին նշանակել զինված ուժերի գլխավոր հրամանատար եւ պաշտպանության նախարար։
Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Սիրիայում ընթանում է որոշիչ պայքար։ Նախարարը զգուշացրել է, որ ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը կնշանակի աջակցել ընդդիմությանը, որն էլ երկիրը կմոտեցնի քաղաքացիական պատերազմի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդեն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել Սիրիայի ազատ բանակի անդամները, ինչպես նաեւ իսլամիստական «Լիվա ալ Իսլամ» խմբավորումները։
Ընդդիմադիրների մամլո քարտուղարը հայտնել է, որ սա այն էր, ինչի մասին իրենք արդեն զգուշացրել էին։ Հղումը հայտնվել է «Լիվա ալ Իսլամ» ֆեյսբուքյան էջում։
Մահապարտ—ահաբեկիչն, ամենայն հավանականությամբ, թիկնապահ էր նախագահ Ասադի կողմնակիցների մոտ։
Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 2,5 ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման հանդիսացել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Քննարկվել է նաեւ Սիրիայի տարածքային ջրերում թուրքական RF—4 ռազմական հետախուզական ինքնաթիռի կործանման միջադեպը, որի ժամանակ Էրդողանը ծանոթացել է այդ դեպքի վերաբերյալ ռուսական կողմի մոտ առկա հետախուզական տվյալներին։

19-07-2012





23-05-2013
Հայտարարված գազի գինն ամենացածրն է
Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են

Ազգային ժողով—կառավարություն ավանդական ...


23-05-2013
Հնարավորություններից օգտվելու ներուժն առկա է
Էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգությունը՝ քննարկման առարկա

ՀՀ—ում ...


23-05-2013
Նոտարական պալատում ներդրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ
Այն կնվազեցնի մարդկային գործոնների ազդեցությունը

ՀՀ նոտարական պալատում ...


23-05-2013
Նոր աշխատաոճ եւ գործելակերպ
Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք  անխուսափելիորեն կհայտնվեն ՀՔԾ—ի տեսադաշտում



 
23-05-2013
Հայոց ցեղասպանության բանաձեւը պաշտոնապես ներկայացվել է ներկայացուցիչների պալատ
Կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ Կոնգրեսում հայկական ...


23-05-2013
Մագնեզիումի արտադրություն՝ հայկական տեխնոլոգիայով
Մերն ավելի էժան կլինի աշխարհում ամենաէժանից

Ընթացիկ տարվա ...


23-05-2013
Հոգատարության կարիք կա
Մասնագետն առաջարկում է խստացնել Սեւանա լճից որսագողություն կատարողների ...



23-05-2013
«Սահմանը պաշտպանում է ողջ ժողովուրդը»
Ցուցադրական զորավարժություն՝ Արտաշատի ...

23-05-2013
Գյուղական զբոսաշրջությունը՝ բացահայտված ներուժ
Ագրոտուրիզմի համար մեր երկրում ստեղծված ...

23-05-2013
Երեւանի բրենդի ստեղծումը մտավ գործնական փուլ
Այն պատրաստ կլինի «Էրեբունի–Երեւան» ...

23-05-2013
Մրցակցելու են պահպանողականները
Իրանի նախագահի թեկնածուները հայտնի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO