Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2013
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Օլանդը հանդիպելու է ֆրանսահայերի հետ

Օրակարգում ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հարցն է

«Ժխտողական քաղաքականությունը վնաս է հասցնում Ֆրանսիայի քաղաքացիներին։ Հայոց ցեղասպանության ժխտումը առնչվում է մեր հանրապետությունում հավասարության արժեքի իրացմանը։
Առնվազն այսօր հայկական ծագմամբ Ֆրանսիայի քաղաքացիները չպետք է շարունակեն հետապնդվել Թուրքիայի կողմից»,–ֆրանսիական «Le Parisien»—ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ընդդիմադիր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը։
Նա ասել է, որ Ֆրանսիան չի կարող թույլ տալ, որ մի օտար պետություն իր ժխտողական քարոզչությունը տարածի ֆրանսիական հողում։
Պատգամավորն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությանը՝ Ֆրանսիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ առաջարկելու հարցում՝ նշելով, որ նման օրինագիծն առնչվում է ոչ թե հիշողությանը, այլ՝ ներկային։
Հուլիսի 24—25—ը Փարիզում կլինի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ուր նախատեսված են նրա հանդիպումները Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի եւ պաշտոնատար այլ անձանց հետ (մինչ այդ Էդ. Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը)։
Իսկ այս ամսվա ընթացքում նախատեսվում է նախագահ Օլանդի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. ՀՅԴ Հայ դատի Ֆրանսիայի գրասենյակի ատենապետ Հրաչ Վարժապետյանի տեղեկացմամբ, այն, հավանաբար, տեղի կունենա մինչեւ հուլիսի 31—ը։
«Արմենպրեսի» հետ զրույցում Վարժապետյանը մանրամասնել է, որ նախագահի հետ հանդիպմանը քննարկվելու է միայն մեկ հարց՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը եւս մեկ անգամ խորհրդարան բերելու վերաբերյալ. «Օլանդը տասն օր առաջ մեկ անգամ եւս վերահաստատեց, որ հոկտեմբեր—նոյեմբեր ամիսներին այս օրինագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողովին»։
Անդրադառնալով այն լուրերին, թե Օլանդը չի պատրաստվում պահել իր նախընտրական խոստումը, Վարժապետյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենը ընդամենը թուրքական մամուլի ձեռքի գործն է. «Մենք շարունակում ենք մնալ վճռական եւ համոզված, որ Ֆրանսուա Օլանդն իրականացնելու է նախընտրական իր խոստումը, եւ վաղ թե ուշ այդ օրինագիծը Ֆրանսիայի Հանրապետության տարածքում վերածվելու է օրենքի»։
Օրերս Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այս հարցի շուրջ տված իր մեկնաբանությունում շեշտեց, որ Ֆրանսիայի նախագահության մակարդակով պաշտոնապես հայտարարվել է՝ երկրի նախագահը հավատարիմ է մնալու իր տված խոստմանը, որպեսզի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը դրվի շրջանառության մեջ. «Ելիսեյան պալատում այսօր մտորում, խորհում են՝ ինչ միջոցներով, ինչպես կարելի է անդրադառնալ այս հարցին»։
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ

24-07-2012





25-05-2013
Ավիափոխադրումների շուկան ընդլայնվում է
Իսրայելական ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի

Ավիատոմսերի գնագոյացման մեխանիզմները ...


 
25-05-2013
Շտապ լուծումներ են անհրաժեշտ
Խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին քառօրյան

ԱԺ այս քառօրյան բավականին ...


25-05-2013
Ավանդական, բայց բազմազան ծրագրերով
Մեկնարկում է հոբելյանական 10—րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային ...


25-05-2013
Սիրո ճանապարհը՝ մարդկանց նվիրումից ու հիացումից
Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը ներկայացվեց հայ հանդիսատեսի ...


25-05-2013
«Վերջին դասի» խորհուրդը
Կարեւորը Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի դառնալն է

Յուրաքանչյուրը ...


25-05-2013
Քննարկվել է երեխաների բժշկական սպասարկման հարցը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երեւանի մանկական հիվանդանոցների ...


25-05-2013
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում ԱՄԷ—ի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի ...



 
25-05-2013
Հաղթում է մշակույթը
Նավթի ու գազի փոխարեն՝ արժանավոր ...

25-05-2013
«Հետքերով որբերի հայոց»
Երեւանում այսօր բացվում է Հայոց ...

25-05-2013
Կարկուտի վնասը 20–25 մլրդ դրամ է
Խորհրդարանում քննարկվեցին ...

25-05-2013
Ընտրություն՝ նոր ուղեծիր դուրս գալուց առաջ…
Երեկ Արցախի հանրակրթական դպրոցներում եւս հնչեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO