Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2013
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Ադրբեջանը վտանգավոր մրցավազք է սանձազերծել»

Հայաստանը միշտ կատարել է իր ստանձնած պարտավորությունները

ՄԱԿ—ի Գլխավոր ասամբելան հրապարկել է «Տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում սպառազինությունների վերահսկում» խորագրով զեկույցը։ Այնտեղ, մասնավորապես, Հայաստանի մասին ասված է. «ՄԱԿ—ի Գլխավոր ասամբլեայի 66—37—րդ հոդվածները կարեւոր են՝ ուսումնասիրելու այն մարտահրավերները, որոնք վերաբերվում են տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային մակարդակներում սպառազինությունների վերահսկմանը։
Հայաստանը տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ նաեւ սպառազինությունների վերահսկման կողմնակից է, որն էլ էական դեր է խաղում տարածաշրջանում վստահության ամրապնդման եւ տարածաշրջանային անվտանգության համար։
Հայաստանը ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի եւ ՀԱՊԿ—ի միջոցով իր օժանդակություն է ցուցաբերում սպառազինությունների վերահսկմանը եւ ջանք չի խնայում հետագայում ամրապնդել սպառազինությունների վերահսկումը՝ հատկապես Հարավային Կովկասում։
Հայաստանը միշտ կատարել է իր ստանձնած պարտավորությունները «Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի» վերաբերյալ։ Հայաստանն ակտիվ մասնակցում է ասպառազինությունների վերահսկման ամրապնդման եւ արդիականացման վերաբերյալ քննարկումներին»։
Անդրադառնալով Ադրբեջանին՝ զեկույցում նշվում է. «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի ֆունդամենտալ դերն ու կարեւորությունը հատկապես մեծացել է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ Ադրբեջանը սպառազինությունների վտանգավոր մրցավազք է սանձազերծել։ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրագործման մասին պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանը գերազանցել է պայմանագրով սահմանափակված երեք տեսակի սպառազինությունների քանակը։
Ադրբեջանցիներն ունեն 381 մարտական տանկ՝ 220 թույլատրելիի դեպքում, հրետանային սպառազինության 518 միավոր՝ 285 թույլատրելիի դեպքում եւ 287 մարտական զրահամեքենա՝ 220 թույլատրելիի դեպքում։
Անցած տարի Ադրբեջանն իր հրետանային զինատեսակների քանակն ավելացրել է 47—ով, հարվածային ուղղաթիռներինը՝ 2—ով, իսկ զրահամեքենաներինը՝ 106—ով։
Ադրբեջանի ռազմական բյուջեի զգալի ավելացումը վերջին տարիներին (այս տարի ռազմական ծախսերի համար Բաքուն նախատեսել է 3,47 մլրդ դոլար), ինչպես նաեւ ադրբեջանական ղեկավարության մշտական ագրեսիվ ու կոշտ ռազմական հռետորաբանությունը մեծացնում են երկու ազգերի միջեւ անդունդը, ավելացնում լարվածությունն ու վտանգում առկա խնդիրների, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը։
Այս առումով Ադրբեջանի անհետեւողական քաղաքականությունը բացասական մեծ ազդեցություն է ունենում տարածաշրջանում վստահության ու համագործակցության մթնոլորտի ձեւավորման՝ Հայաստանի ջանքերի վրա»։
«Panorama.am»—ի խնդրանքով ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը մեկնաբանել է զեկույցի վերոնշյալ հատվածը։ «Այդ զեկույցով միջազգային հանրությունը ցույց տվեց, որ այլեւս չի կարող աչք փակել Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության վրա»,–ասել է նա։
Ըստ փորձագետի, եթե միջազգային հանրությունը նման հասցեական քննադատության չգնար, ապա նրա գործունեությունն անիմաստ կդառնար։
Նրա խոսքերով, միջազգային հանրությունն այս զեկույցով չպիտի սահմանափակվի, այլապես նրա արած ողջ գործը ջուրը կընկնի։
«Այնպես չէ, որ մենք պետք է այդ զեկույցով ուրախանանք ու թուլացնենք մեր զգոնությունը, դա միայն ընդհանուր գործի մի մասն է, պետք է հետեւողական լինել, որպեսզի միջազգային հանրությունն իր ուշադրության տակ պահի Ադրբեջանին ու համապատասխան քայլեր ձեռնարկի նրա նկատմամբ»,–հավելել է Հ. Պետրոսյանցը։

25-07-2012





22-05-2013
Խորհրդանշելով հերոսների սխրանքը
Եվս մի հուշարձան՝ նահատակների հիշատակին

Մարտական փառավոր ուղի ...


22-05-2013
Ինտեգրացիոն այլ գործընթացներում՝ առանց խոչընդոտների
Այլատյաց ելույթների նկատմամբ ԵՄ—ն մահակի գործառույթներ չունի

Եվրոպական ...


 
22-05-2013
Ինչ տեսարանից է ազդվել Սաֆար Աբիեւը
Ադրբեջանի իշխանությունները հստակ պատկերացնում են իրենց բանակի մարտունակության խայտառակ ...


22-05-2013
Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր խնդիրներն ունի
ՀԱԿ—ը շահարկումների մոլուցք ուներ

Որպես կառավարության ծրագրի կառուցմանը, ...


22-05-2013
Ռուսաստանը կշարունակի աջակցել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կայցելեն Լեռնային Ղարաբաղ



 
22-05-2013
Նոր մոտեցում հաճախորդներին
«Արարատբանկը» թողարկել է նաեւ դոլարային պարտատոմսեր

«Արարատբանկը» արդեն ...


22-05-2013
e—Guillotine—ը՝ ինտերակտիվ համագործակցության շտեմարան
Եթե ուզում եք համահեղինակել իրավական ակտերը

Կառավարության մամուլի ...



22-05-2013
Գործն է անմահ
Մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանը բոլորի ...

 
22-05-2013
Ստեղծվել է հայ կամերային երաժշտության ընդգրկուն շտեմարան
«Արս լունգա» դուետը ներկայացրեց իր նոր ...

22-05-2013
ԵՄ չափանիշներին ու ընթացակարգերին համապատասխան
Թվինինգ ծրագիրն ամփոփում է մեկամյա ...

22-05-2013
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO