Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.06.2013
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արտագաղթի ծավալները նվազել են

Սակայն խնդիրը դեռ շարունակում է մնալ առաջնային

Արտագաղթի դեմ պայքարել նշանակում է վերացնել այն ծնող պատճառները։ Իսկ դրանք տարբեր են։ Անցկացված հարցումներով պարզվում են ընդհանուր միտումները։ «ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ դրանք հիմնականում տնտեսական են՝ աշխատավայրերի պակաս, ցածր աշխատավարձ կամ գործարարությամբ զբաղվելու հետ կապված խնդիրներ։ Մեկնողների 75 տոկոսը դրանք են նշում, մնացած 25—ը այլ պատճառներ են բերում՝ անվստահություն ապագայի նկատմամբ, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ կամ ոչ կայուն իրավիճակ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ արտագաղթի տեմպերի նվազում է արձանագրվել՝ տնտեսական վիճակի բարելավմամբ պայմանավորված, սակայն խնդրի լուծումը շարունակում է մնալ պետության առաջնահերթություններից։ Հայտնի է, որ տնտեսական ճգնաժամը բավականին խորը խոցեց մեր տնտեսությանը, ստեղծելով մեծ սոցիալական խնդիրներ, եւ կառավարությունը ստիպված եղավ հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ իրավիճակը կայուն պահելու համար, որպեսզի բնակչությունն իր մաշկի վրա չզգա ճգնաժամի աղետալի հետեւանքները։ Այս ամենից հետո կառավարության 2012—2017 թվականների ծրագրում սահմանվեցին մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ուղղված գերակայություններ, ինչպիսիք են տնտեսական մրցունակության, մարդկային կապիտալի եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Այս գերակայությունների կատարումից հետո հնարավոր կլինի արտագաղթի ծավալները ավելի կրճատել։
Սակայն կառավարությունը միայնակ չի կարող լուծել այս խնդիրը, անհրաժեշտ է նաեւ բնակչության աջակցությունը։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ օտար երկրում «փլավ չեն բաժանում»։ Շատ հաճախ կարելի է լսել, որ մարդիկ այստեղից մեկնում եւ «հանձնվում» են այլ երկրի իշխանություններին։ Գագիկ Եգանյանի կարծիքով, այս դեպքում «հանձնվել» բառը գործածելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ մի դեպքում այն ինչ–որ «գրավչություն» ունի, նշանակում է, որ ինչ—որ մեկը պետք է հոգա քո մասին, իսկ երկրորդ դեպքում պատերազմ է հիշեցնում, քանի որ հանձնվում են պատերազմի ժամանակ։ Այսպիսով, իրականում այդ մարդիկ դիմում են գրում տվյալ երկրի իշխանություններին, որպեսզի պաշտպանվեն ինչ—որ բանից։ Բայց, արդյոք, արժե՞ սեփական երկրից պաշտպանվել այն դեպքում, երբ այն կամաց—կամաց զարգանում է, տնտեսությունն աճի միտումներ ունի։ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ օրերս հաստատեց դա՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարելով, որ 2012թ. կառավարությունից առաջնային ակնկալիքը տնտեսական աճի 7 տոկոսի մակարդակ ապահովելն է։ Բացի այդ, արտերկրում պաշտոնյաները հիանալի գիտեն ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում, եւ շատ հաճախ դիմում—խնդրագրերը մերժվում են, իսկ միգրանտները հայտնվում են անմխիթար վիճակում։
«Եթե այս ամենը հասկանան, շատերը այդ կասկածելի ավարտով ճամփորդության գաղափարից հետ կկանգնեն, չեն վաճառի իրենց ունեցվածքը եւ չեն գնա օտար երկիր՝ մտածելով, որ ասենք՝ Կարմիր խաչը նրանց սոցիալական բարիքներ կտրամադրի։ Դա ամենեւին էլ այդպես չէ։ Ուղղակի դիմումի քննության ընթացքում մարդկանց պետք է ինչ—որ տեղ տեղավորեն, այդ գործընթացը կարող է երկար ձգձգվել, այդ պատճառով էլ մարդկանց թվում է, թե իրենց մշտական կացարան են տվել։ Այդ ընթացքում էլ որոշները կարողանում են այստեղից այնտեղից ինչ—որ բան հայթայթել եւ ուղարկել Հայաստան, իսկ մնացողներին էլ թվում է, թե գնացածը արդեն լավ տեղավորվել է եւ դեռ մի բան էլ ուղարկում է Հայաստան։ Այդ ժամանակ արդեն հաջորդն է սկսում մտածել գնալու մասին, եւ այսպես շարունակ։ Այս թյուր կարծիքը պետք է վերանա, քանի որ գերակշիռ մասին որոշ ժամանակ անց սպասում է մերժում»,— ասում է Գ. Եգանյանը։ Նա հիշեց Շվեդիայից հայ ընտանիքին արտաքսելու դեպքը։ Ընտանիքը 11 տարի ապրել էր Շվեդիայում, ինտեգրվել այդ երկրի կյանքին, բայց քանի որ չուներ օրինական բնակության իրավունք, արտաքսվեց։
Այսօր քիչ չեն այն մարդիկ, ովքեր գիտակցում են խնդրի բարդությունը եւ չեն ցանկանում թողնել—հեռանալ։ 38–ամյա Աննան ասում է, որ շատ դժվարությունների է հանդիպել իր կյանքում։ Նա լավ է հիշում պատերազմի մութ ու ցուրտ տարիները. «Եթե այդ ժամանակ չեմ լքել Հայաստանը, հիմա առավել եւս կմնամ այստեղ։ Տեսնում եմ, որ հիմա էլ խնդիրներ կան, բայց դրանք միանգամից չեն կարող լուծվել, ժամանակ է անհրաժեշտ։ Կարեւոր է դրական փոփոխություններ կատարելու ցանկության եւ կամքի առկայությունը։ Իսկ առաջին փոփոխություններն արդեն տեսանելի են»։ Իսկ 25—ամյա Աշոտը դժգոհ է ոչ այնքան բարձր աշխատավարձից։ Ասում է, որ գումարի մեծ մասը ծախսում է մեքենայի համար վառելիք եւ իր համար ծխախոտ գնելու վրա։ Ընտանիք դեռեւս չունի, սակայն հույս ունի, որ մինչեւ ամուսնանալը կամ իր աշխատանքը բարձր կվարձատրվի, կամ էլ կտեղափոխվի այլ բարձր աշխատավարձով աշխատանքի եւ կկարողանա հոգալ ընտանիքի ծախսերը եւս։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

28-07-2012





18-06-2013
Չափավորականության ու խելամտության հաղթանակ
Հասան Ռոհանին հաղթել է Իրանում անցկացված նախագահական ընտրություններում ...


18-06-2013
«Եվրախորհրդարան, իմացիր տեղդ»
Էրդողանը շարունակում է խուսափել ճշմարտությունը տեսնելուց

«Աշխարհիկ», «ժողովրդավար», ...


 
18-06-2013
Հայ—ռուսական գիտատուրիստական արշավի արդյունքներն ամփոփվեցին
«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ—ռուսական երկրորդ ...


 
18-06-2013
«Ոսկե ծիրանը» առատ «բերք» է խոստանում
Կինոփառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված է 90 ֆիլմ

«Ոսկե ...


18-06-2013
Իր ամբողջ կյանքն ապրեց գեղեցիկ
Վերջին հրաժեշտը Վրեժ Իսրայելյանին

64 տարեկանում կտրվեց գրող, ...


18-06-2013
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի նախագահ ընտրվելու առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ ...


18-06-2013
ՀՀ ՍԴ նախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հունիսի 14—15—ը մասնակցել ...



18-06-2013
Համահունչ մոտեցումներ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ...

18-06-2013
Նոր ԱԷԿ—ի շինարարության թեժ պահին կպահանջվի մինչեւ 8400 աշխատող
Գնահատված է սոցիալ—տնտեսական ...

18-06-2013
Արցախում մեկնարկել է հացահատիկների հունձը
Հարթավայրային գոտում առատ բերք է ...

18-06-2013
Քիմիական զենք չի կիրառվել
Պաշտոնական Սիրիան հերքում է

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO