Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.06.2013
ՄԱՐԶԵՐ


Աշխատանքի հերթական տոնավաճառը՝ Վանաձորում

Այս տարի մեր երկրում աշխատանքի է տեղավորվել 438 աշխատանք փնտրող

Երեկ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայութուն» գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվեց աշխատանքի հերթական տոնավաճառը։ Տոնավաճառին մասնակցեց գործատու 32 կազմակերպություն, որոնք աշխատանք փնտրողներին առաջարկեցին շուրջ 500 առկա եւ 421 սպասվելիք աշխատատեղեր։ Ամենաշատ գործատուները Վանաձորից էին՝ 23, որոնք առաջարկեցին առկա 506 եւ 285 սպասվելիք աշխատատեղեր, Ալավերդի՝ 4 գործատու, Տաշիր՝ 1, Ստեփանավան՝ 2, Սպիտակ՝ 2։ Շուրջ 3000 աշխատանք փնտրողներ հարմար առիթն օգտագործեցին եւ հանդիպեցին ներկա գործատուների հետ, մի մասն առաջարկություն ստացավ երկուշաբթի օրվանից աշխատանքի անցնելու (վերջնական թվերը կճշգրտվեն, անցյալ տարվա տոնավաճառի ընթացքում աշխատանք գտան 109 աշխատանք փնտրողներ), շատերն ընդգրկվեցին տարբեր գործատուների տվյալների բազայում՝ առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով, իսկ որոշ գործատուների հաջողվեց գտնել համապատասխան հմտություններով մասնագետների, ծանոթանալ մարզի աշխատաշուկայի իրավիճակին, ստեղծեցին որակյալ մասնագետների հեռանկարային բազա։
Անցյալ տարի մեր երկրում կազմակերպվել է աշխատանքի 6 տոնավաճառ՝ Հրազդան, Սեւան, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Երեւան քաղաքներում։ Տոնավաճառներին մասնակցել է 254 գործատու եւ 14700 աշխատանք փնտրող։ Գործատուները ներկայացրել են 1318 առկա եւ 1286 սպասվող աշխատատեղ։ Զբաղվածության կենտրոններից ստացված տեղեկությունների համաձայն՝ տոնավաճառների արդյունքում միայն 3 ամսվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 508 աշխատանք փնտրող։
Այս տարի հունիս եւ հուլիս ամիսներին աշխատանքի տոնավաճառներ կազմակերպվել են Կոտայքի եւ Տավուշի մարզերում՝ Հրազդան եւ Իջեւան քաղաքներում։
Լոռու մարզում հուլիսի 1—ի դրությամբ 10599 մարդ աշխատանք փնտրողներ են։ Այդ թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 11.6 տոկոսով, տարեսկզբի նկատմամբ՝ 6.8 տոկոսով։
Գործազուրկ է համարվում աշխատանք փնտրողների 88.1 տոկոսը կամ 9339 մարդ։ Բարձր է մնում գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդկանց 67.3 տոկոսը (6281 մարդ)։
Գործազուրկների քանակում մեծ թիվ են կազմում ինժեներները, բուժքույրերը, հաշվապահները, ֆինանսիստները, մանկավարժները, տեխնիկները, վաճառողները, օպերատորները, վարորդները։
Այս տարի մեր երկրում աշխատանքի է տեղավորվել 438 աշխատանք փնտրող։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Վանաձոր

28-07-2012





18-06-2013
Չափավորականության ու խելամտության հաղթանակ
Հասան Ռոհանին հաղթել է Իրանում անցկացված նախագահական ընտրություններում ...


18-06-2013
«Եվրախորհրդարան, իմացիր տեղդ»
Էրդողանը շարունակում է խուսափել ճշմարտությունը տեսնելուց

«Աշխարհիկ», «ժողովրդավար», ...


 
18-06-2013
Հայ—ռուսական գիտատուրիստական արշավի արդյունքներն ամփոփվեցին
«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ—ռուսական երկրորդ ...


 
18-06-2013
«Ոսկե ծիրանը» առատ «բերք» է խոստանում
Կինոփառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված է 90 ֆիլմ

«Ոսկե ...


18-06-2013
Իր ամբողջ կյանքն ապրեց գեղեցիկ
Վերջին հրաժեշտը Վրեժ Իսրայելյանին

64 տարեկանում կտրվեց գրող, ...


18-06-2013
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի նախագահ ընտրվելու առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ ...


18-06-2013
ՀՀ ՍԴ նախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հունիսի 14—15—ը մասնակցել ...



18-06-2013
Համահունչ մոտեցումներ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ...

18-06-2013
Նոր ԱԷԿ—ի շինարարության թեժ պահին կպահանջվի մինչեւ 8400 աշխատող
Գնահատված է սոցիալ—տնտեսական ...

18-06-2013
Արցախում մեկնարկել է հացահատիկների հունձը
Հարթավայրային գոտում առատ բերք է ...

18-06-2013
Քիմիական զենք չի կիրառվել
Պաշտոնական Սիրիան հերքում է

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO