Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.05.2013
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ԼՂ հիմնահարցում հնարավոր է տեղաշարժ

Ուկրաինան խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում

Ուկրաինան 2013թ. հունվարից նախագահելու է Մինսկի խմբի «տանիք» հանդիսացող ԵԱՀԿ—ում եւ փորձելու է ղարաբաղյան հիմնահարցը մեռած կետից տեղաշարժել։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն Ուկրաինա կատարած իր այցի ընթացքում հանդիպել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ եւ ստացել նախօրոք նրան ուղղված հարցերի պատասխանները։ Դրանք վերաբերել են ղարաբաղյան հիմնահարցին, թե արդյո՞ք Ուկրաինան պատրաստ կլինի առաջնորդվել այն սկզբունքներով, որոնք դրված են Մինսկի խմբի գործունեության հիմքում, մասնավորապես, հաշվի առնվելո՞ւ է ԼՂ ժողովրդի նկատմամբ ազգերի ինքնորոշման սկզբունքը։ Վ. Յանուկովիչը պատասխանել է, որ Ուկրաինայում ուշադիր հետեւում են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ընթացքին, իսկ իրենց նախագահության ժամանակ գործունեությունը հիմնվելու է միջազգային իրավունքի նորմերի վրա, եւ հույս կա, որ հիմնահարցը տեղաշարժ կունենա կամ գուցե վերջնականապես կլուծվի։ Նա ընդգծել է, որ չկա այլ ելք, քան հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հաշվի առնելով «ավելի լավ է վատ խաղաղություն, քան լավ պատերազմ» սկզբունքը։ Յանուկովիչը նաեւ շեշտել է, որ հավասարապես լավ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։
Բաբուխանյանի կարծիքով, դժվար է Ուկրաինան ԼՂՀ—ն անկախության տանող ճանապարհին մեզ աջակցող երկրների թվին դասել, քանի որ այդ երկիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունի տնտեսական, մասնավորապես էներգետիկ շահեր։ Այդ շահերն իրենց հետքն են թողնում Ուկրաինայի քաղաքական դիրքորոշման վրա։ Որպես էներգետիկ հարստության հակակշիռ, մենք Ուկրաինային կարող ենք շահագրգռել մեր սփյուռքով, մշակույթով եւ մեր դիմակայությամբ թուրքական էքսպանսիային։ Հենց այս հարցին էր միտված օրերս Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրում կայացած հայկական փառատոնը։
«Ղրիմում կա թաթարական համայնք, որի վրա Թուրքիայի ազդեցությունն անընդհատ ուժեղանում է, եւ այս առումով Ուկրաինայի համար կարեւոր է, որ հայկական տարրը այնտեղ լինի ուժեղ, կազմակերպված։ Փառատոնը, որը երրորդ անգամ է կազմակերպվում, հայկական տարրի ուժեղացմանն է միտված»,— ասաց նա։ Հ. Բաբուխանյանը համոզված է, որ Ուկրաինայի նման երկրներում անհրաժեշտ է մեծ ակտիվություն ցուցաբերել, հզորացնել մարդկային գործոնը՝ լոբբինգը, մշակութային ներկայությունը եւ այլն։
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ պատգամավորը հայտնեց, որ մշակում է օրենքի նախագիծ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին, որը հավանաբար սեպտեմբերին կներկայացվի ԱԺ—ում քննարկման. «Տոտալիտար աղանդները եւ քայքայիչ պաշտամունքները իսկապես վտանգ են ներկայացնում մեր հասարակության համար։ Հայաստանում կա ոչ միայն կրոնական փոքրամասնություն, այլեւ մեծամասնություն, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, եւ նրանց կրոնական ազատության իրավունքը նույնպես պաշտպանության կարիք ունի տոտալիտար աղանդներից եւ քայքայիչ ազդեցություն ունեցող խմբերից, ովքեր փորձում են մոլորեցնել հասարակության լայն շերտերին։ Այս խմբերի ագրեսիվ դրսեւորումները պետք է դադարեցվեն օրենքով»։
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ

28-07-2012





24-05-2013
Կառավարության ծրագիրը հավանության արժանացավ
Խորհրդարանական մեծամասնությունը ընդդիմությանը համագործակցության կոչ արեց

Ազգային ժողովում ...


24-05-2013
Տեխնիկական չափորոշիչները՝ կարգավորման առարկա
ԵՏՀ պատվիրակության ղեկավարը բարձր գնահատեց Հայաստանի փորձագիտական հնարավորությունները



 
24-05-2013
Պատասխանատուն բոլո՛ր քաղաքական ուժերն են
Մինչդեռ ոմանք խուսափում են պատասխանատվություն ստանձնել անգամ իրենց ...


 
24-05-2013
105 աշխատատեղ՝ 270 հազ. դրամ միջին աշխատավարձով
Գործադիրը աջակցում է ընկերության ներդրումային ծրագրին

Հայաստանում կստեղծվեն ...


24-05-2013
Հայաստանցի գիտնականի անունով սրահ՝ Իտալիայում
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի «Պալացցո Կոպպինի» համալիրում բացվել է Երեւանի ...


 
24-05-2013
Ի՞նչ արժե «Վերջին զանգը»
ՀՀ ԿԳ նախարարության հորդորները կարծես թե տեղ են ...


24-05-2013
Իրականացված երազանք
Իշխանյանի հուշակոթողը՝ նրա անվան դպրոցում

Թիվ 153 հիմնական ...



24-05-2013
Սահմանվեց գեղարվեստական ճաշակի բարձր նշաձող
«Արտ—ֆեստ» առաջին հանրապետական ...

24-05-2013
Անվտանգ երթեւեկության միամսյակ
Նպատակը դպրոցականներին՝
դժբախտ ...

24-05-2013
Երբ վարակիչ հիվանդություններն ախտորոշել կարող ենք
Բայց նոր ախտածինների բացահայտումը դժվար ...

24-05-2013
Տուժել է 46 համայնք
Կառավարության օժանդակությունն Արմավիրի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO