Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2013
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ՀԳՀՄ—ն պատրաստակամ է աջակցել

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) հանդես է եկել հայտարարությամբ, որով պատարաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայից Հայաստան տեղափոխվող եւ հայրենիքում բիզնես հիմնելու գործում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի գործատուների հանրապետական միությունն (ՀԳՀՄ) անհանգստացած է Սիրիայի քաղաքական իրավիճակի հետեւանքով մեծ վտանգի առջեւ հայտնված հայկական գաղութի իր բազմահազար հայրենակիցների ճակատագրով։
Հայերը, ովքեր հաջողությամբ ինտեգրվել են համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը հանդիսացող երկրի սոցիալ—տնտեսական ընդհանուր միջավայրին՝ պահպանելով սեփական մշակութային եւ ազգային ուրույն նկարագիրը, նախաձեռնելու եւ ստեղծագործ աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, միշտ էլ իրենց երկրորդ հայրենիքը դարձած արաբական այդ երկրում ապրել են որպես լիիրավ քաղաքացիներ։
Դրա վառ ապացույցն է նաեւ այն, որ բազմաթիվ սիրիահայ ձեռներեցներ այստեղ հիմնել են բիզնես՝ մեծ, միջին կամ փոքր ձեռնարկություններ, ազնվորեն ներդրել են իրենց հասանելիք մասնաբաժինը Սիրիայի գործարար միջավայրի զարգացման գործում, նաեւ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս իրականացնում են տնտեսական համագործակցության եւ կոոպերացիայի բազմազան նախաձեռնություններ։
Ցավոք, այսօր իրավիճակը այլ է։ Գործարար միջավայրը Սիրիայում խաթարվել է, դարձել անհուսալի եւ ռիսկային։ Կան մարդիկ, որոնք ծրագրեր են կազմում իրենց գործը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու համար։
Նկատի ունենալով եւ լավ հասկանալով գաղափարներ, ջանք, եռանդ, ֆինանսական միջոցներ եւ նյութական արժեքներ ներդնող, բիզնես հիմնող գործարար մարդկանց մտահոգությունները, որ կարող է առաջանալ Սիրիայում ստեղծված ներկա կացության հետեւանքով, ՀԳՀՄ—ն հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկությամբ։
Հարգելի հայրենակիցներ, այն գործարարները, ովքեր Սիրիայում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառով մտադիր են տեղափոխվել Հայաստան եւ շարունակել նախասիրած գործունեությունը կամ հիմնել նոր բիզնես, ՀԳՀՄ—ն պատրաստ է իր բոլոր հնարավորություններով սատարել եւ աջակցել»։

28-07-2012





25-05-2013
Ավիափոխադրումների շուկան ընդլայնվում է
Իսրայելական ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի

Ավիատոմսերի գնագոյացման մեխանիզմները ...


 
25-05-2013
Շտապ լուծումներ են անհրաժեշտ
Խմբակցությունների ներկայացուցիչներն ամփոփեցին քառօրյան

ԱԺ այս քառօրյան բավականին ...


25-05-2013
Ավանդական, բայց բազմազան ծրագրերով
Մեկնարկում է հոբելյանական 10—րդ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային ...


25-05-2013
Սիրո ճանապարհը՝ մարդկանց նվիրումից ու հիացումից
Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը ներկայացվեց հայ հանդիսատեսի ...


25-05-2013
«Վերջին դասի» խորհուրդը
Կարեւորը Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաքացի դառնալն է

Յուրաքանչյուրը ...


25-05-2013
Քննարկվել է երեխաների բժշկական սպասարկման հարցը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ Երեւանի մանկական հիվանդանոցների ...


25-05-2013
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ—ում ԱՄԷ—ի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի ...



 
25-05-2013
Հաղթում է մշակույթը
Նավթի ու գազի փոխարեն՝ արժանավոր ...

25-05-2013
«Հետքերով որբերի հայոց»
Երեւանում այսօր բացվում է Հայոց ...

25-05-2013
Կարկուտի վնասը 20–25 մլրդ դրամ է
Խորհրդարանում քննարկվեցին ...

25-05-2013
Ընտրություն՝ նոր ուղեծիր դուրս գալուց առաջ…
Երեկ Արցախի հանրակրթական դպրոցներում եւս հնչեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO