Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2013
ՄՇԱԿՈՒՅԹ


«Նարցիսը» սիրո ծնունդ է

Պարգեւներ՝ ամսագրի մեկենաս Նուբար Ջանոյանին եւ մրցանակակիրներին

«Նարցիս» գրական—գեղարվեստական եւ մշակութային հանդեսը բոլորեց իր 7—ամյակը, եւ գրական մեծ տոնի վերածվեց Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը երեկ նրան նվիրված հանդիսությունը՝ ներկայությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ԱԺ պատգամավորների, ազգային բարերար Վահագն Հովնանյանի, ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի, գրականության եւ արվեստի շատ գործիչների ու ընթերցողների։ Հանդեսի անցած ուղու մասին խոսք ասաց փոխխմբագիր, բանաստեղծ Արտաշես Արամը, ըստ որի՝ ամսագրի ստեղծման մեջ մեծ է նրա մեկենաս Նուբար Ջանոյանի եւ նրա կնոջ՝ հանդեսի տնօրեն, բանաստեղծ Սոնա Վանի դերը։
«Օրերից մի օր նրանք Հայաստան եկան ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ եկան հայրենիք՝ ազգային ձգտումների իրականացման նպատակով։ Նուբար Ջանոյան հայը, ազգային գործիչը, բարերարը, բժիշկը եւ Սոնա Վանը իրենց այցը նշանավորեցին մի այնպիսի երեւույթով, որը կոչվեց «Նարցիս» հանդեսի ծնունդ, որն ստեղծման օրից համախմբեց իր շուրջը այսօրվա մեր գրական դաշտում գտնվող ամենաչարքաշներին ու ամենանվիրյալներին։ Այդ նվիրյալներին անցած ամբողջ տարիներին առաջնորդել են նրանց նման նվիրյալներ՝ գլխավոր խմբագիր Վահան Վարդանյանը եւ փոխխմբագիր Շանթ Մկրտչյանը»։
Այնուհետեւ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով այն մեծ աշխատանքը, որ կատարել են ամերիկահայ բարարար ամուսինները, մասնավորապես, խոսեց նաեւ Նուբար Ջանոյանի այն բժշկական հիմնարկի մասին, որն անվճար բուժում է ճակատագրի քմահաճույքով Հայաստանից ԱՄՆ ընկած բուժման կարիք ունեցող հայրենակիցներին։ Տիկին Հակոբյանը ամսագրի մեկենասին պարգեւատրեց նախարարության բարձրագույն պարգեւով՝ ոսկե մեդալով։
ՀՀ մշակույթի նախարարության վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը հյուրին հանձնեց նախարարության պատվոգիր եւ «Նարեկացի» հուշամեդալ, ինչպես նաեւ պատվոգրով պարգեւատրեց Վահան Վարդանյանին։
Պարգեւներ հանձնվեցին նաեւ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի եւ ԱՕԿՍ— կողմից։
Այնուհետեւ մրցանակակրի վկայագրեր հանձնվեցին հանդեսի աչքի ընկած հեղինակներին, ովքեր ստեղծագործում են Երեւանում եւ մարզերում։  Երեկոն նշանավորվեց նաեւ հանդեսի ստեղծագործողների գրքերի շնորհանդեսով, որոնց թվում էր Նուբար Ջանոյանի «Ճամփորդություն ժամանակի եւ տարածության միջով» փաստագրական պատմվածքների ստվար ժողովածուն։
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

28-07-2012





22-05-2013
Խորհրդանշելով հերոսների սխրանքը
Եվս մի հուշարձան՝ նահատակների հիշատակին

Մարտական փառավոր ուղի ...


22-05-2013
Ինտեգրացիոն այլ գործընթացներում՝ առանց խոչընդոտների
Այլատյաց ելույթների նկատմամբ ԵՄ—ն մահակի գործառույթներ չունի

Եվրոպական ...


 
22-05-2013
Ինչ տեսարանից է ազդվել Սաֆար Աբիեւը
Ադրբեջանի իշխանությունները հստակ պատկերացնում են իրենց բանակի մարտունակության խայտառակ ...


22-05-2013
Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր խնդիրներն ունի
ՀԱԿ—ը շահարկումների մոլուցք ուներ

Որպես կառավարության ծրագրի կառուցմանը, ...


22-05-2013
Ռուսաստանը կշարունակի աջակցել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր կայցելեն Լեռնային Ղարաբաղ



 
22-05-2013
Նոր մոտեցում հաճախորդներին
«Արարատբանկը» թողարկել է նաեւ դոլարային պարտատոմսեր

«Արարատբանկը» արդեն ...


22-05-2013
e—Guillotine—ը՝ ինտերակտիվ համագործակցության շտեմարան
Եթե ուզում եք համահեղինակել իրավական ակտերը

Կառավարության մամուլի ...



22-05-2013
Գործն է անմահ
Մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանը բոլորի ...

 
22-05-2013
Ստեղծվել է հայ կամերային երաժշտության ընդգրկուն շտեմարան
«Արս լունգա» դուետը ներկայացրեց իր նոր ...

22-05-2013
ԵՄ չափանիշներին ու ընթացակարգերին համապատասխան
Թվինինգ ծրագիրն ամփոփում է մեկամյա ...

22-05-2013
Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը երեկ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO