|
Ազատվել են զբաղեցրած պաշտոններից Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6–ի ՆՀ–728 հրամանագրի 1.7–րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6–ի ՆՀ–728 հրամանագրի 1.7–րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ 28-07-2012
|