|
Արդյունավետ համագործակցության հեռանկարներ
Հուլիսի 25—ից 27—ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ—ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությունների պետերի կոմիտեի նախագահ, Նիդեռլանդների ԶՈւ ռազմաբժշկական ծառայության պետ, բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախօրեին բրիգադի գեներալ Ռոբ վան Դեր Մեյերին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ ՆԱՏՕ—ի անդամ երկրների ԶՈւ ռազմաբժշկական ծառայութունների միջեւ փորձի փոխանակման, արդի մարտահրավերներին բժշկական ծառայությունների մոտեցումների եւ գործելաոճի համապատասխանեցմանը վերաբերող հարցերի շրջանակներում արդյունավետ համագործակցություն իրականացնելու հեռանկարները։ Արձանագրվել է, որ արդյունավետ համագործակցություն կարող է ծավալել ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության եւ Նիդեռլանդների Թագավորության ԶՈւ ռազմաբժշկական ծառայության միջեւ՝ օգտագործելով ինչպես մասնագիտական վերապատրաստման, այնպես էլ համատեղ ռազմաբժշկական զորավարժությունների ու գիտաժողովների անցկացման հնարավորությունները։ 28-07-2012
|