Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ազգային արժեքներն անգին են

Մատենադարանին նվիրաբերվեց 19—րդ դարի ձեռագիր հմայիլ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը (Մատենադարան) երեկ հարստացավ եւս մեկ մշակութային արժեքով։ «Արամ» միության նախագահ, ֆրանսիահայ Վարուժան Արթինը Մատենադարանին նվիրեց 19—րդ դարի սկզբով թվագրվող ժապավենաձեւ հմայիլ, որն ունի 450 սմ երկարություն եւ 6.7 սմ լայնություն։ Հմայիլը զարդարում են այդ տեսակի ձեռագրերին բնորոշ մի քանի յուրահատուկ մանրանկարներ՝ կատարված գծանկարային ոճով։ Ամբողջական չլինելու պատճառով անհայտ են գրչի, տեղանվան եւ մի շարք այլ կարեւոր տվյալներ։
Հմայիլը որպես ընտանեկան մասունք մինչ այժմ պահպանվել էր Վարուժան Արթինի տանը։ Ցեղասպանության ժամանակ վերջինիս պապը Սեբաստիայից գաղթելիս գրպանում է պահել այդ հմայիլը եւ հասցրել Մարսել։ Դեր Զորի ճանապարհին նա սովորել է նաեւ հայերեն տառերը։ Վ. Արթինի համար այդ է հմայիլի ամենամեծ արժեքը։ Այդ պատմությունը մեծ ազդեցություն է ունեցել Վարուժանի հոր՝ Ժան Կարպիս Արթինի վրա։ Այդ պատճառով էլ 17 տարեկանում երդվել է իրեն նվիրել ցեղասպանության պատճառների ուսումնասիրմանն ու Հայ դատին, միաժամանակ թույլ չտալ, որ երբեւէ կորստյան մատնվի որեւէ հայկական փաստաթուղթ կամ գրավոր վկայություն։ Ժան Արթինի հիմնած «Արամ»՝ հայկական հիշողության ուսումնասիրման եւ արխիվացման միությունն ակտիվ գործունեություն է ծավալել Մարսելի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ձեւավորմանն ու զարգացմանն առնչվող պատմական փաստաթղթերն ու վավերագրերը հավաքելու գործում։ 1997 թվականից սկսած միությունը հավաքել է բազմաթիվ վավերագրեր, գրքեր, լուսանկարներ, ընտանեկան արխիվներ, որոնք Հայոց ցեղասպանության վառ վկայությունն են ընդդեմ Թուրքիայի ժխտողականության։ Վարուժան Արթինը միության արխիվում պահվող փաստաթղթերից առանձնացրեց Ֆրանսիայի կառավարության այն տետրակները, որտեղ մեկ առ մեկ գրանցված են առաջինը Ֆրանսիա ժամանած 5000 որբերի անունները։ Դրանք ցեղասպանության վերաբերյալ անժխտելի փաստեր են եւ դրա հետեւանքների խոսուն վկաները։
Վարուժանի եւ իր հոր ցանկությունն է եղել, որ այդ արխիվի կարեւոր փաստաթղթերը վերադառնան հայրենիք եւ տեղ գտնեն Մատենադարանի պահոցներում։ Նրա խոսքով՝ վավերագրերը Մատենադարանին հանձնելը հնարավորություն կտա ուսումնասիրելու եւ ամբողջացնելու սփյուռքի պատմությունը, ինչը, ցավոք, հնարավոր չէ իրականացնել Եվրոպայում։
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը նշեց, որ առաջիկայում կընդլայնվի Մատենադարանի եւ «Արամ» միության համագործակցությունը, մասնավորապես արխիվների պահպանման, մշակման առումով։
Հ. Թամրազյանը տեղեկացրեց, որ Մատենադարանը նախատեսում է գիտաժողով եւ ցուցադրություն կազմակերպել Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդառաջ։ «Արամ» միության տրամադրած սկզբնաղբյուրները կպահպանվեն Մատենադարանում, քանի որ այստեղ է գտնվում վերականգնման լավագույն լաբորատորիան, եւ վավերագրերն անցնում են մշակման երկարատեւ գործընթաց։ Բնականաբար, դրանից հետո փաստաթղթերը կցուցադրվեն եւ կդրվեն գիտական շրջանառության մեջ, առաջին հերթին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում։
Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանի խոսքով՝ տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ մտավորականների հետ շփումների արդյունքում պարզվել է, որ կան բազմաթիվ մշակութային արժեքներ, որոնք բարձիթողի են, չկան մասնագետներ եւ ուսումնասիրողներ, ովքեր կկարեւորեն դրանք։ Արդյունքում՝ Մատենադարանն իր առաջնահերթությունների մեջ ներառեց սփյուռքում հավաքչական գործունեություն կատարելու եւ արժեքները փրկելու գործը։ «Այսօր նոր սերնդի սփյուռքահայերի մեծ մասն արդեն հայերենին չի տիրապետում։ Շատերը չգիտեն իրենց ունեցածի արժեքը, հետեւաբար նրանց պետք է մասնագիտական օգնություն»,— ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ արժեքավոր արխիվները Մատենադարան տեղափոխելու համար։
Փարիզի եւ Մարսելի արխիվները հետազոտելու ժամանակ էլ Գ. Գասպարյանը ծանոթացել է Վարուժան Արթինի հետ, եւ երկխոսության արդյունքում ձեռք է բերել պայմանավորվածություն հետագա համագործակցության համար։ «Փաստաթղթերը արժեքավոր են եւ վերաբերում են Մարսելի հայ համայնքի ձեւավորմանը, որբերի ցուցակներ են, նանսենյան անձնագրեր, հայկական ավանդական կուսակցությունների փաստաթղթեր, լուսանկարներ, որոնց մասին մենք չգիտեինք։ Մատենադարանի հետ համագործակցության արդյունքում «Արամ» միությունը Մարսելում եւ շրջակայքի մեծ ու փոքր համայնքներից հավաքելու է արխիվներ»,— ասաց նա՝ բարձր գնահատելով հատկապես «Արամ» միության գործունեությունը։ Արխիվների հավաքման գործը նախաձեռնել էր դեռեւս Ժան Կարպիս Արթինը, ով ֆրանսիահայ գաղութում հայտնի մշակութային—հասարակական գործիչ է եղել։ Իսկ Վարուժանը, լինելով բարձր տեխնոլոգիաների մասնագետ, այսօրվա դրությամբ թվայնացրել է շուրջ 30 հազար միավոր փաստաթուղթ, որոնք տրամադրելու է Մատենադարանին։
Հմայիլը հմայագրերի ժողովածու է, որի մեջ ամփոփված են իրենց տեսակի համար կանոնիկ դարձած մի շարք աղոթքներ, օրինակ՝ հատվածներ Գրիգոր Նարեկացուց, Ներսես Շնորհալուց, Աստվածաշնչից, որտեղ կան բժշկությանը վերաբերող տեսարաններ։ Արվեստաբան, ձեռագրատան ֆոնդապահ Դավիթ Ղազարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ հմայիլների ամենամեծ հավաքածուն գտնվում է Մատենադարանում եւ վերջին նվիրաբերության հետ կազմում է 518 միավոր։ Հմայիլների երկրորդ խոշոր հավաքածուն պահվում է Էջմիածնում, այնուհետեւ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի հանրային գրադարանում, ինչպես նաեւ մի շարք անհատների ժողովածուներում։ Կան ինչպես ձեռագիր, այնպես էլ՝ տպագիր հմայիլներ։ Պահպանվող հնագույն ձեռագիր հմայիլը թվագրվում է 1428 թվականով։ 15—րդ դարից մեզ է հասել մոտ 20 հմայիլ, նույն քանակի էլ պահպանվել է 16—րդ դարից, իսկ արդեն 17—րդ դարից ի հայտ են գալիս առաջին տպագիր օրինակները։ Հնագույն տպագիր հմայիլներից է 1659 թվականի Գուլբասարի տպարանի հրատարակությունը, որը եզակի օրինակ է՝ պահպանված մասնավոր հավաքածուում։ 1698—1731 թթ. հմայիլները հիմնականում Պոլսի եւ եվրոպական տպարաններում են պատրաստվել։
Մեզ են հասել թվով 18 տպագիր հմայիլներ։ Հմայիլները ոչ միայն հայալեզու են, այլեւ արաբերեն, ասորերեն, եբրայերեն։ «Հմայիլի ձեւն ինքնին հին է, ժապավենաձեւ լինելը վկայում է նրա հնության մասին։ Հմայիլները բավականին հետաքրքիր ձեւավորում ունեն նաեւ մանրանկարչության առումով եւ շատ հաճախ իրենց նկարազարդման առումով չեն զիջում ձեռագիր մատյաններին։ Պահպանված ավանդություն կա, որ աղոթքների կամ անեծքների հմայիլները, որոնք ունեն փաթեթի ձեւ, ավելի մեծ ուժ են ձեռք բերում եւ կրողին պահպանում են անբարեպատեհ ազդեցություններից»,— մանրամասնեց արվեստաբանը։
Մատենադարանի տնօրենը Վարուժան Արթինին հանձնեց «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը, ինչպես նաեւ նոր լույս տեսած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ֆրանսերեն թարգմանությունը եւ Մատենադարանի հավաքածուում պահվող հայ մանրանկարչության լիակատար ալբոմը ֆրանսերեն լեզվով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

27-09-2012





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO