Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Մանկավարժականում կրկին հնչեց սիմֆոնիկ երաժշտություն

Մանկավարժական համալսարանը միակն է, որտեղ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, երկրորդ անգամ է հանդես գալիս դասական համերգային ծրագրով։ Այս մասին ասաց Սերգեյ Սմբատյանը մեզ հետ զրույցում։
Գարնանային համերգաշրջանում երիտասարդական նվագախումբը հայ—ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի շրջանակներում «Hollywood Non—Stop» համերգային ծրագրով արդեն ներկայացել էր մանկավարժական համալսարանում։ Այս անգամ նվագախումբը եկել էր շնորհավորելու բուհի հիմնադրման 90—ամյակը եւ կատարելու այն բոլոր ուսանողների խնդրանքը, ովքեր մեծ ցանկություն էին հայտնել մեկ անգամ եւս ներկա գտնվել նրանց համերգին։
Ողջունելով եւ շնորհավորելով համալսարանի հիմնադրման 90—ամյակի կապակցությամբ՝ Սերգեյ Սմբատյանն ասաց. «Ձեր լսարանի դրական արձագանքի եւ պահանջի շնորհիվ այսօր մենք կրկին մանկավարժական համալսարանում ենք։ Բոլորի համար կարեւոր է սիմֆոնիկ երաժշտությունն ու արվեստը։ Ձեզ հետ մենք կապված ենք ամուր կապով, եւ ուզում ենք, որ այն ավելի հաստատուն դառնա։ Միշտ հաճելի է նվագել այն հանդիսատեսի համար, որը հասկանում է քեզ»։
ՀՊՄՀ հիմնադրման 90—ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ բազմաժանր՝ ծանոթ եւ սիրված ստեղծագործություններով։ Հնչեցին Ջակոմո Պուչինիի, Յոհան Շտրաուսի, Էդվարդ Միրզոյանի, Ռուբեն Ալթունյանի ստեղծագործություններից, ինչպես նաեւ լսարանին ծանոթ եւ համաշխարհային ճանաչում ունեցող կինոերաժշտություններ՝ Կառլոս Գարդելի «Կնոջ բույրը», Նինո Ռոտայի «Ռոմեո եւ Ջուլիետ», «Կնքահայրը», Էնիո Մորիկոնեի «Մեկ անգամ ամերիկայում», «Առաքելություն» եւ այլն։
«Պետք է երիտասարդներին մատուցել սիրված ֆիլմերի երաժշտություններ, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց ծանոթ երաժշտությունները եւս դասական են եւ չպետք է վախենալ ու խուսափել դրանից։ Պետք է պրոպագանդել դասական երաժշտությունն այնքան, որ ուղղակի մարդիկ ձգտեն լսել այն»,— ընդգծեց դիրիժորը։
Սերգեյ Սմբատյանը հերքեց այն տարածված կարծիքը, որ այսօր երիտասարդները չեն սիրում դասական երաժշտություն։ «Երիտասարդները սիրում են եւ ավելի քան ձգտում են դեպի դասական երաժշտություն։ Նման համերգներն ապացուցում են, որ նրանք ոչ միայն կարեւորում են, այլ ունակ են լսել եւ փորձում են հասկանալ այդ ամենը։ Կարծում եմ, որ դահլիճում ներկաներից ոմանք տարբեր պատճառներով ներկա չեն եղել մեր համերգներին, այսօրվանից նրանք կհասկանան, որ դասական համերգները վախենալու չեն, հակառակը՝ հասկանալի ու մատչելի են»։

Զարուհի ԱՆՏՈՆՅԱՆ

19-10-2012





28-01-2021
Ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը մեր բանակի ամենահզոր զենքերն են
Արժանի լինենք հայ զինվորին՝ կառուցելով մեր բաժին պետականությունը



28-01-2021
«...Մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք...»
Թշնամին միշտ թշնամի է. երբեք չպետք է փոխել վերաբերմունքը ...


28-01-2021
Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը
Ազգային գաղափարախոսություն՝ ռազմական բաղադրիչի մեծացմամբ

Հայ զինվորականը մշտապես ...


28-01-2021
ՀՀ ԶՈՒ ստեղծումը վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակն է
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկ, ...


28-01-2021
Հայկական հաղթանակների խորհրդանիշ Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞
Այստեղ «Գորշ գայլերի» դպրոցի հիմնումն ուղղված է արցախյան հիմնահարցի ...


28-01-2021
Երկիր Նաիրիի բանաստեղծը
Նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին


28-01-2021
Առակաց խորհուրդը. Քրիստոսի առակները
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ...



28-01-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջավադ Զարիֆին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ...

28-01-2021
Քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ...

28-01-2021
Տեւական խաղաղության համար հիմքեր չկան
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ...

28-01-2021
«Վահագնի Սիթիի» հաղթանակով
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց «Ա» լիգայի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO