Կրթությունը՝ երկրի ապագայի բանալի
Մանկավարժական համալսարանն 90 տարեկան է
Ասում են՝ ինչպիսին ուսուցիչն է, այնպիսին էլ ազգային դպրոցն է. մանկավարժական համալսարանն իր 90—ամյա պատմությամբ ու արձանագրած հաջողություններով հավաստիացնում է՝ հայկական դպրոցի հիմքը կայուն է։ Այս մասին երեկ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Խ. Աբովյանի պետական մանկավարժական համալսարանի հիմնադրաման 90—ամյակի կապակցությամբ մեկ անգամ էլ խոսվեց։ Բուհն իր գործունեության ընթացքում թողարկել է ազգանվեր գործունեություն կատարող կադրեր։ Նրանց մի մասը, կրթությունից զատ, իր ավանդն է ներդրել նաեւ երկրի մշակութային, տնտեսական ու մի շարք այլ ոլորտներում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ, համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը ՀՀ նախագահի եւ կառավարության անունից շնորհավորելով համալսարանի տարեդարձի կապակցությամբ՝ նշեց. «Այս հոբելյանը լավ առիթ է, որպեսզի կարողանանք գնահատել կատարված աշխատանքները եւ մեր առջեւ դնենք զարգացման նոր նպատակներ ու խնդիրներ, չբավարարվենք անցած նվաճումներով, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում։ Այդ համատեքստում հենց մանկավարժությունն է, որ ունի լուրջ անելիքներ։ Գաղտնիք չէ, որ եթե կարողանանք բարձր որակավորում ունեցող մասնագետներ մատակարարել կրթական համակարգին, դրանով էլ պայմանավորված կլինի այս ոլորտի բարեփոխումների ընթացքն ու մեր առջեւ ծառացած նոր մարտահրավերների հաղթահարումը»։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կրթությունն է այն բանալին, որն ապահովելու է մեր երկրի ապագան։ «Ուրախ եմ, որ վերջին շրջանում մանկավարժական համալսարանը ցուցաբերում է լավ առաջադիմություն։ Մենք ունենք ազնիվ եւ պարկեշտ դասախոսներ, կարողանում ենք նոր կամուրջներ կառուցել եվրոպական լավագույն համալսարանների հետ, որպեսզի լավագույն փորձը տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում։ Տեսնում եմ, որ այդ եռանդն ու նոր շունչը կարողացել ենք դասախոսական կազմի հետ հաղորդել նաեւ ուսանողներին։ Մանկավարժական համալսարանն այսօր վստահություն եւ հարգանք է վայելում, ինչը պարտավոր ենք ամրապնդել»,–նշեց կառավարության ղեկավարը եւ ցանկություն հայտնեց, որպեսզի մանկավարժական համալսարանը լինի առաջատարը բուհական բարեփոխումների բնագավառում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել կրթական համակարգի մակարդակը։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90—ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեւոն Կոջոյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով, ՀՊՄՀ—ի մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը՝ Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Գայանե Շաղգամյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում։ Պարգեւները հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՊՄՀ—ի հիմնադրման 90–ամյակի առթիվ եւ կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել 1987—1989 թթ. Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, 1994–1999 թթ. Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Բաղդասարյանը, 1999—2002 թթ. ՀՊՄՀ—ի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Միսակ Դավթյանը, 2002—2010 թթ. ՀՊՄՀ—ի ռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը։ ՀՊՄՀ—ի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Այվազյանը եւ ՀՊՄՀ—ի խմբավարության եւ ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանը խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով։ «Երկար տարիներ բուհը հանդիսացել է դարբնոց։ Այսօր այն նոր վերելք է ապրում։ Պատահական չէ, որ զարգացման ծրագրում նպատակ է դրված դառնալ ՀՀ առաջատար բուհերից մեկը։ Ապագան մանկավարժությանն է։ Հետեւաբար մանկավարժական բուհը պետք է լինի գլխավոր բուհ»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։ Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաեւ համալսարանի 2012 թ. լավագույն ուսանողուհու անունը։ Լավագույն է ճանաչվել «Օտար լեզուներ» ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Թումանյանը։ «Կոչմանն արժանանալը պատիվ է, միաժամանակ՝ պարտավորեցնող, որովհետեւ դրան արժանացա 90—ամյակի միջոցառման ժամանակ։ Լավագույն մաղթանքներն եմ հղում բոլորիս։ Ես հպարտ եմ, որ Աբովյանի անունը կրող համալսարանի սանն եմ»,–ասաց նա։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
20-11-2012
|

փակել >>
|