Հայաստանի ՏՏ ոլորտում մեծ ներուժ կա
Խոշորագույն DAC միջազգային գիտաժողովը այս տարի կղեկավարի մեր հայրենակիցը
Արդեն շուրջ 50 տարի շարունակ ԱՄՆ—ում այս օրերին մեկնարկում է միջազգային խոշորագույն միջոցառումների մեկը՝ նախագծման եւ ավտոմատացման գիտաժողովը (DAC)—ը, որի ղեկավարման պատվավոր առաքելությունը յուրաքանչյուր տարի ստանձնում է նոր ներկայացուցիչ։ Այս տարի այս միջոցառման պատվավոր ղեկավարի առաքելությանն է արժանացել մեր հայրենակից «Սինոփսիսի» «Solutions Group» գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը։ Նա վերջերս է նշանակվել 50—րդ «Նախագծման ավտոմատացման գիտաժողվի»՝ DAC—ի գլխավոր նախագահ։ Միջոցառումը տեղի կունենա 2013 թ. հունիսի 2—6—ը ԱՄՆ ի Տեխաս նահանգի Օստինի գիտաժողովների համալիրում։ Այս մասին ավելի վաղ հրապարակվել է միջազգային լրատվական կայքերից մեկում, որի կապակցությամբ գլխավոր խմբագիր Նիկոլաս Մոխովը հայտնել է իր կարծիքն առ այն, որ մեր հայրենակցի՝ Երվանդ Զորյանի նման մեծ հարգանք վայելող եւ բարեկիրթ մասնագետի նշանակումը այդ միջոցառման նախագահի պաշտոնում հարգանքի տուրք է միջոցառման 50—ամյա հոբելյանին։ Նա հույս է հայտնել, որ նախագծման եւ ավտոմատացման ոլորտում այս բարձրակարգ համաժողովը, հատկապես նրա նախագահությամբ, անմոռանալի կդառնա եւ իր լավագույն փորձը կփոխանցի բոլոր մասնակիցներին։ Էլեկտրոնային նախագծման ներդրված համակարգերի եւ նախագծման ավտոմատացման ոլորտի համար այս միջոցառումը առանցքային իրադարձություն է, որի ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն են ունենում հանդիպել միմյանց, սովորել եւ հայտնաբերել նոր հետազոտություններ եւ նոր արտադրանք։ Մեր՝ հայաստանյան ՏՏ ընկերություններից լավագույնները եւս անմասն չեն մնում այս միջոցառմանը մասնակցելու իրադարձությունից։ Երվանդ Զորյանի հետ այս իրադարձության շուրջ զրույցի ժամանակ տեղեկացմանք, որ այսօր աշխարհասփյուռ հայության շրջանում կան տաղանդավոր անհատ գիտնականներ, ում եւս հնարավորություն է տրվում իրենց աշխատանքները ներկայացնելու այս պատվավոր խոշորագույն ցուցահանդեսին։ Այսօր բավականաչափ հայեր ընդգրկված են ՏՏ միջազգային կազմակերպություններում եւս, որոնց միջոցով նույնպես նրանք կարողանում են վերհանել իրենց մտավոր կարողությունները եւ վերջին գիտական նորամուծությունները։ «Մեզ հնարավորություն է ընծայվելու միջոցառման մասնակիցների ներկայացրած աշխատանքներից առանձնացնելու լավագույններին։ Բացի ավանդական գիտական աշխատանքներ ներկայացնողներից, միջոցառմանը մասնակցելու են նաեւ մեր կողմից հրավիրվածները՝ կարեւորելով ոլորտում նրանց ունեցած վերջին տեխնոլոգիական ձեռքբերումները։ Արդեն յոթ տարի է, ինչ զբաղվում եմ այս գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներով, եւ այս տարի ինձ բախտ վիճակվեց ստանձնել միջոցառման ղեկավարի գործը։ Ընտրությունը, անշուշտ, մեծ էր, եւ հաշվի առնելով գիտաժողովի հիսնամյա հոբելյանը՝ ավելի խիստ չափորոշիչներ էին դրված թեկնածուների առջեւ։ Նախ կարեւորվում է երկու կարեւորագույն հատկանիշ՝ տվյալ թեկնածուի գիտական մակարդակը լավագույն աշխատանքները միմյանցից զատելու համար եւ կազմակերպչական մեծ ջիղն ու կարողությունը։ Հատկապես այս տարվա գիտաժողովը առանձնանալու է այն առումով, որ ամփոփվելու է 50 տարվա աշխատանքը եւ նախանշվելու է առաջիկա տարիների գործունեությունը։ Այն բավական բարդ գործ է եւ հավելյալ ջանքեր են պահանջվում պատշաճ մակարդակով այն անցկացնելու համար»,– հպարտությամբ ասաց պրն Զորյանը։ Մինչեւ ո՞ւր կհասնի մարդու գիտական մտքի թռիչքը, պրն Զորյանը, թերեւս, կանխատեսումներ չարեց, սակայն վստահեցրեց, որ առաջիկա տարիներին մասնագետների ուշադրությունը բեռեւված կլինի այդ չիպերի հիշողությունների եռապատկմանն ու առավել զորացմանը, ինչպես նաեւ առօրյայում գործածվող տեխնոլոգիական նոր հնարավորությունների ստեղծմանը։ Իսկ Հայաստանյան ՏՏ ոլորտի վերաբերյալ կատարելով իր դիտարկումները, նա հարկ համարեց նշել, որ ներկա կրթական մակարդակը, ստեղծված բարենպաստ միջավայրը, ՏՏ նոր ընկերությունների մուտքը Հայաստան թույլ տվեցին տաղանդավոր մասնագետների ի հայտ բերել, որոնք նաեւ աշխարհում են սփռված։ «Երիտասարդ լավ սերունդ ունենք, որոնք ոլորտում աշխատում եւ դրսեւրում են իրենց գիտական ներուժը IT լուծումներում»,–նշեց Ե. Զորյանը։ Այս տարվա նոյեմբեր ամսին Ե. Զորյանը արժանացել է «Սինոփսիսի» պատվավոր անդամության՝ «Fellow Award 2012» մրցանակին, որը սովորաբար տրվում է տեխնոլոգիական բնագավառում փորձագետի վարպետությամբ օժտված անձանց։ Կոնկրետ մեր հայրենակցի պարագայում մրցանակը նրան շնորհվել է ընկերության տեխնոլոգիական, գիտական եւ հաճախորդների ներգրավման գործում նրա ունեցած նշանակալի ներդրման համար։ Մի քանի օր հետո «Սինոփսիսի» տարեկան հանձնաժողովի ժամանակ այս մասին կհայտարարվի պաշտոնապես։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
05-12-2012
|

փակել >>
|