Վարչապետի հանձնարարականը կատարված է
ՀՊՄՀ—ում աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով
ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետը շնորհավորել է ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, վստահություն հայտնել, որ 2013 թվականը մանկավարժական համալսարանի համար լինելու է ձեռքբերումների ու հաջողությունների տարի։ «Մենք հպարտանալու ենք, որ մասնակցել ենք այնպիսի բարեփոխումների, որոնց արդյունքները տեսանելի են լինելու ուսանողների եւ հասարակության համար»,– ասել է կառավարության ղեկավարը։ Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը բուհի ռեկտորից հետաքրքրվել է, թե ինչ ընթացքում է գտնվում իր՝ մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու վերաբերյալ սեպտեմբերի 25—ին տրված հանձնարարականը։ Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պատասխանել է, որ 2013 թվականի հունվարի 1—ից դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 40 տոկոսով, եւ պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչ միջոցների հաշվին է դա իրականացվել։ Ռեկտորը նախ հիշեցրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում բուհի դասախոսների աշխատավարձերը բարձրացվել են 80 տոկոսով, ինչն իրականացվել է մի շարք խնայողությունների հաշվին։ «Եթե 2010 թվականին համալսարանում շինարարական աշխատանքների համար ծախսվել է 690 մլն դրամ, ապա 2012—ին այդ թիվը կազմել է 280 մլն։ 2010—ին գրասենյակային ծախսերը կազմել են 60 մլն դրամ, 2012—ին՝ 22 մլն։ Ընթացիկ տարում, անցնելով կառավարման էլեկտրոնային համակարգի, մենք նախատեսում ենք այդ ծախսերը հասցնել 13 մլն դրամի։ Տնտեսական ծախսերը 2010—ին կազմել էին 40 մլն դրամ, 2012—ին] 22, այս տարի այդ թիվը կդառնա 13 մլն դրամ։ Տրանսպորտային միջոցների վարձակալման ծախսերը 2010—ի 19 մլն դրամի փոխարեն 2012—ին հասցվել են 4 մլն—ի։ 2013—ին այդ ուղղությամբ որեւէ միջոց չի ծախսվելու, քանի որ բուհը ձեռք է բերել սեփական տրանսպորտային միջոցներ։ Այս ամենը կարելի է շարունակել։ Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ մանկավարժական համալսարանի դասախոսների աշխատավարձերի բարձրացման համար ՀՀ պետական բյուջեից որեւէ ֆինանսական օժանդակություն չի ստացվել։ Պետք է ավելացնեմ, որ տեխնիկական ու ֆինանսական միջոցներ ենք ստացել նաեւ միջազգային տարբեր ծրագրերից։ Ընդհանրապես, մեր կարեւորագույն քաղաքականությունը պետք է լինի դասախոսների աշխատավարձերի հետագա բարձրացումը»,– ասել է Ռուբեն Միրզախանյանը։ «Սա ճիշտ ազդակ է։ Եթե մենք պայքարում ենք ստվերային եկամուտների դեմ, ապա պետք է դասախոսների համար օբյեկտիվորեն ապահովենք նորմալ եկամուտներ, ինչը կնվազեցնի բացասական ռիսկերը»,–իր հերթին ընդգծել է վարչապետ Սարգսյանը։ Խորհրդի նիստում ներկայացվել են նաեւ մանկավարժական համալսարանի գործունեության 2012 թվականի հաշվետվությունը եւ 2013 թ. բյուջեի նախագիծը։
10-01-2013
|

փակել >>
|