Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.10.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ՀԱՀ—ը որակյալ տնտեսագետներ կպատրաստի

Ծրագրի տեւողությունը 15 ամիս է

Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման եւ տնտեսագիտության ֆակուլտետն առաջարկում է տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող ծրագիր։ Այն իրականացվում է ՀՀ կառավարության հորդորով եւ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ։ Ծրագրի տեւողությունը 15 ամիս է։ Նպատակն է տալ առաջադեմ ուսուցում եւ պատրաստել շրջանավարտներ տնտեսագիտության եւ հանրային քաղաքականության ոլորտում։ Տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը խստապահանջ ակադեմիական ծրագիր է՝ հստակ քանակական բաղադրիչով, որի թիրախը այն ուսանողներն են, ովքեր ունեն աշխատանքային փորձ եւ մասնագիտական ձգտումներ տնտեսագիտության, ֆինանսների եւ կանխատեսման ոլորտներում։ Այս ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել հասարակական եւ մասնավոր բանկային կամ ֆինանսական հաստատություններում, ապահովագրական, խորհրդատվական, ստրատեգիական պլանավորման, անշարժ գույքի, ղեկավարման, շուկայագիտության, շրջակա միջավայրի եւ քաղաքային ու շրջանային պլանավորման եւ քանակական վերլուծության ոլորտներում։
Շրջանավարտները կարող են հետագա իրենց ուսումը շարունակել տնտեսագիտության, հասարակական գիտությունների կամ գործարար կառավարման հետբուհական կամ դոկտորական ծրագրերում։
«Այս ծրագրի առանձնահատկություններից է այն, որ ուսուցումը լինելու է բացառապես անգլերենով։ Ծրագրի իրականացման ընթացքում սերտորեն համագործակցելու ենք կենտրոնական բանկի հետ, որի արդյունքում ուսանողներին հասանելի է լինելու կենտրոնական բանկում տնտեսության վերաբերյալ կուտակված տվյալների շտեմարանը՝ հետազոտություններ եւ վերլուծական աշխատանքներ կատարելու համար»,–լրագրողներին ասաց ՀԱՀ—ի փոխնախագահ Գեւորգ Գոյունյանը։
ՀԱՀ—ի նպատակն է պատրաստել ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, այլ նաեւ զարգացած անհատներ, ովքեր կտիրապետեն քննադատական եւ ստեղծագործական մտքին, ունակ կլինեն սովորելու ինքնուրույն, աշխատելու թիմով, կունենան լայն մտահորիզոն, կշփվեն տարբեր մշակույթների եւ ոլորտների անձանց հետ։ Միայն թե դիմորդները պետք է ունենան 4—5 տարվա կրթություն բարձրագույն ուսումնական հավատարմագրված կամ լիցենզավորված հաստատությունում, բավարարեն անգլերեն լեզվի իմացության պահանջը՝ TOEFL կամ IELTS, հանձնեն ստանդարտացված ավարտական քննություն՝ GRE կամ GMAT, հանձնեն ամբողջական ընդունելության դիմում, ներառյալ՝ գնահատականների քաղվածք, երաշխավորագիր նամակներ եւ նպատակի շարադրանք։
Ընդունելությունը մրցութային է լինելու։ Ընտրվելու են լավագույնները։ Դիմումի հանձնման վերջնաժամկետներն են՝ վաղ ընդունելության համար 2013թ. փետրվարի 1—ը, սովորական ընդունելության համար 2013թ. ապրիլի 22—ը։
Ըստ ՀԱՀ—ի որդեգրած քաղաքականության՝ համալսարան ընդունված Հայաստանի ոչ մի քաղաքացի ֆինանսական խնդիրների պատճառով չի զրկվի ՀԱՀ—ում կրթություն ստանալու հնարավորությունից։
Այդ իսկ պատճառով իրականացվում են ֆինանսական օժանդակության ծրագրեր։ Այսպես, ուսանողները կարող են դրամաշնորհ ստանալ, որը կընդգրկի ուսման վարձի մինչեւ 90 տոկոսը (միայն Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանում երկարաժամկետ կացության կարգավիճակ ունեցող ազգությամբ հայ ուսանողների համար)։ Նաեւ ուսանողները կարող են աշխատել ՀԱՀ—ում եւ իրենց աշխատավարձով վճարել ուսման վարձի մի մասը։ Կա նաեւ ուսման վարձի աստիճանական վճարման հնարավորություն։ Բուհը սահմանում է նաեւ կրթաթոշակներ։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

24-01-2013





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO