Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը դարձել է առավել մրցունակ

Մեր երկիրը բարելավել է իր դիրքերը 3 տեղով

Մրցունակության համաշխարհային զեկույցը երկրների զարգացման ինդեքսի՝ աշխարհում ամենահեղինակավոր վիճակագրական աղբյուրն է, որն իր վերլուծություններն ամփոփում եւ համեմատվող երկրները դասակարգում է Համաշխարհային մրցունակության ցուցիչի միջոցով։ Այն մշակվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից։ ՀՄ ցուցանիշը, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների եւ ավելի քան 110 տարբեր գործոնների հիման վրա, երկրների մրցունակության ամփոփ գնահատական է տալիս։ Վարկանիշների հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները։
«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը երեկ, ներկայացնելով Մրցունակության համաշխարհային զեկույցի 2013—2014թթ. տվյալները, տեղեկացրեց, որ զեկույցում ընդգրկված 148 երկրների թվում Հայաստանը մրցունակությամբ զբաղեցնում է 79—րդ տեղը։
Ի համեմատություն 2012—2013թթ. զեկույցի՝ մեր երկիրը բարելավել է իր դիրքերը 3 տեղով. նախորդ զեկույցում ներառված 144 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում էր 82—րդ տեղը։
2013—2014թթ. զեկույցի արդյունքներով՝ առաջին հնգյակը գրեթե անփոփոխ է մնացել։ Առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները։ ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի տեղաշարժեր չեն նկատվել. ամենամեծ հետընթացը գրանցվել է Ուկրաինայում՝ 11 կետ դեպի վատթարացում, իսկ ամենազգալի առաջընթացը՝ Ադրբեջանում՝ 7 կետով դիրքի լավացում։ «Հայաստանի մրցունակության ինդեքսի առումով էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության եւ ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով։ Մինչդեռ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը բացասական տեղաշարժեր է գրանցել գրեթե բոլոր ենթացուցիչներով։ Նշանակալի է նաեւ բարձրագույն կրթության եւ վերապատրաստման հենասյունի վատթարացումը»,— ասաց Մ. Հերգնյանը։
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը ռեսուրսների վրա հիմնված փուլից արդյունավետության վրա հիմնված փուլ անցնելու ժամանակահատվածում է։ Այս ինդեքսը սահմանվել է՝ օգտագործելով երկու հիմնական չափանիշ. մեկ շնչի հաշվով ՀՆԱ բաժինը եւ արտահանման ռեսուրսաինտենսիվությունը։
Մանրամասնելով ցուցանիշներն ըստ հենասյուների՝ բանախոսը նշեց, որ նախորդ զեկույցի համեմատությամբ ամենից մեծ առաջընթացը գրանցվել է տեխնոլոգիական պատրաստվածության ոլորտում. այստեղ Հայաստանն առաջ է անցել 20 տեղով՝ 92—րդ տեղից հայտնվելով 72—րդ տեղում։ 19 տեղով առաջընթաց է գրանցվել մակրոտնտեսական միջավայրի կայունության ինդեքսում, 14 տեղով՝ ապրանքների շուկայի արդյունավետության, 6 տեղով՝ ինստիտուտների, 5 տեղով՝ գործարարության կատարելագործման, եւ երկուական տեղով՝ նորարարության եւ ֆինանսական շուկայի զարգացվածության ինդեքսում. «Հայաստանն իր տեղերն էականորեն՝ 20 տեղով զիջել է աշխատուժի շուկայի արդյունավետության ինդեքսում։ Նախորդ զեկույցի 30—րդ տեղի համեմատ այս զեկույցում մենք զբաղեցնում ենք 50—րդ տեղը։ 7 տեղով զիջել ենք բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, 5 տեղով՝ առողջապահության եւ տարրական կրթության եւ երկու տեղով՝ շուկայի չափերի ինդեքսում. վերջին ցուցանիշն օբյեկտիվ է, քանի որ Հայաստանի ներքին շուկան բավականին փոքր է։ Ենթակառուցվածքների ինդեքսում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել»։
Մ. Հերգնյանի խոսքով՝ ենթացուցիչների մակարդակով նույնպես գրանցվել են թե՛ դրական, թե՛ բացասական զգալի փոփոխություններ։ Դրական ազդանշան են բիզնեսի վարման կատարելագործման, մրցակցային շուկաների եւ տեխնոլոգիաների կիրառման ասպարեզներում դրական տեղաշարժերը։ Միեւնույն ժամանակ՝ նորարարության ցուցանիշները, որոնք բավականին անբարենպաստ դիրքերում են, էլ ավելի են վատթարացել։ Ուշադրության է արժանի վարկերի ստացման հեշտության եւ կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործման ցուցիչների վատթարացումը. «Դրական տեղաշարժ է արձանագրվել գնաճի ցուցանիշի առումով։ Այստեղ հաշվարկը տեղի է ունեցել հետեւյալ սկզբունքով. մինչեւ 2.9 տոկոս գնաճ ունեցող բոլոր երկրները դասվել են առաջատար խմբին։ Նախորդ զեկույցում Հայաստանի գնաճի ցուցանիշը կազմել էր 7.7 տոկոս, ըստ որի երկիրը գրավել էր 105—րդ տեղը 142 երկրների շարքում։ Այս տարվա զեկույցում օգտագործվել է 2012թ. Հայաստանի գնաճի ցուցանիշը՝ 2.6 տոկոս, որով երկիրը 43 այլ երկրների հետ մեկտեղ գրավել է 1—ին տեղը՝ իր դիրքերը բարելավելով 104 տեղով»։
Մ. Հերգնյանը մանրամասնեց ենթացուցիչների թվերը։ Ներդնողների պաշտպանության ուժգնությունն իր դիրքերը բարելավել է 55 տեղով, ինտերնետի միջազգային կապուղիների թողունակությունը՝ 49, դեպի սպառող կողմնորոշումը՝ 35, տեղական մրցակցության ուժգնությունը՝ 28, տեղական մատակարարների քանակը՝ 28, ինտերնետից օգտնվողների թիվը՝ 22 եւ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը՝ 19 տեղով։ Ի հակառակ նշվածին՝ վարկերի ստացման հեշտության առումով Հայաստանն իր դիրքերը զիջել է 19 տեղով, աշխատավարձի սահմանման ճկունության առումով՝ 17, անձնակազմի վերապատրաստման ինտենսիվության՝ 16, կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործման եւ նորարարական կարողությունների՝ 15, հետազոտական եւ վերապատրաստման ծառայությունների հասանելիության՝ 13, քլաստերային զարգացման՝ 12 եւ օդային տրանսպորտի նստատեղերի առումով՝ 10 տեղով. «Բիզնես գործընթացների կարգավորման եւ պետական կառավարման որոշ բնագավառներ հաստատուն կերպով ներկայանում են Հայաստանի ուշագրավ առավելությունների շարքում։ Մասնավորապես՝ դա վերաբերում է բիզնես հիմնելու համար գործընթացների քիչ քանակին. այս առումով Հայաստանը 10—րդ տեղում է 148 երկրների շարքում։ Աշխատակից—գործատու հարաբերությունների ճկունության առումով Հայաստանը 12—րդ տեղում է, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկության՝ 24—րդ, ներդնողների պաշտպանվածության՝ 25—րդ եւ պետական կառավարման առումով՝ 34—րդ տեղում»։
Հայաստանի մրցունակության թերությունների մեջ ամենից մեծը ՀՆԱ—ում արտահանման մասնաբաժինն է. այս առումով մեր երկիրը զբաղեցնում է 130—րդ տեղը։ Արտաքին շուկայի չափով Հայաստանը զբաղեցնում է 127—րդ, մաքսային գործընթացների բեռի առումով՝ 123—րդ, երկրում տաղանդների պահպանման ունակությամբ՝ 121—րդ եւ կառավարման դրոցների որակով՝ 120—րդ տեղը. «Այս ամենից մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում մրցակցությունն ուժեղանում է, եւ անհրաժեշտ է զարգացման ու բարեփոխումների ավելի մեծ արագություն։ Մենք ունենք ժամանակի սղության ընկալման դեֆիցիտ, անհրաժեշտ են արագ փոփոխություններ։ Իհարկե, շատ թերությունների առումով՝ օրինակ արտահանման կամ շուկայի չափերի, պատճառներն օբյեկտիվ են։ Սակայն անհրաժեշտ է ռազմավարական մոտեցում, որը թույլ կտա ասիմետրիկ կերպով զարգանալ այլ գործոնների հաշվին։ Օրինակ՝ նորարարության, կրթության որակի բարձրացման եւ առանց խտրականության բիզնես միջավայրի ստեղծման։ Անհրաժեշտ են ինտենսիվ ներդրումներ մարդկային ռեսուրսների մեջ, հատկապես կրթության եւ մասնագիտական վերապատրաստման։ Եթե դա տեղի չունենա, մենք կկորցնենք մեր մրցունակությունը»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

05-09-2013





 
20-09-2017
Ճանաչումն ԱՄՆ—ի շահերից է բխում
Ուստի կոնգրեսականներն աշխատում են ցեղասպանության ճանաչման ուղղությամբ

Հայկական ...


20-09-2017
Ներդրումները միայն Հայաստանի 3 միլիոնանոց շուկա չեն մտնում
Թեմատիկ քննարկման ժամանակ վարչապետը նաեւ հարցերի պատասխանեց

Տնտեսության ...


 
20-09-2017
Զինված ուժերում ծառայելը մեր բարոյական եւ իրավական պարտականությունն է
Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվել ...


 
20-09-2017
Կարեւոր է, որ բանակը սիրված է ժողովրդի կողմից
Չիլիի ռազմածովային ուժերի ծովակալ Հերնան Կույումջյանը արդեն երրորդ անգամ ...


 
20-09-2017
Զիջումները՝ միայն ԼՂՀ ճանաչման դեպքում
Փոխզիջումային քաղաքականությանը պետք է շատ խնամքով մոտենալ

Հայաստան—սփյուռք ...


20-09-2017
Նոր ուղղություններ՝ գյուղոլորտում
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ ...


 
20-09-2017
Արտադրել եւ դուրս գալ արտաքին շուկա
Քննարկվեցին ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարները

Հայաստան—սփյուռք 6—րդ համաժողովի ...



20-09-2017
Հայ լինելը Թուրքիայում դժվար է
Սակայն անձայն մնալը սխալ է, ...

 
20-09-2017
Բացվել է Արենու քարանձավ հնավայրը
ԱՄՆ—ն աջակցում է հուշարձանի ...

20-09-2017
Վարչապետն ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է հայ–ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է ...

20-09-2017
Միասին շարունակենք կառուցել բոլորիս երազած երկիրը
Վարչապետի ելույթը՝ Հայաստան–սփյուռք ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO