Հանրության ուշադրության կենտրոնում
«Ուղեղների արտահոսքը չի բխում ոչ մեկի շահերից»
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում երեկ մեկնարկեց «Լեզուն, կրթությունը եւ ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բացելով գիտաժողովի աշխատանքները, նկատեց, որ արտագաղթի խնդիրը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում եւ անհանգստացնում է հասարակության ամենալայն շրջանակներին։ «Հայրենադարձներին շատ անգամ սեփական երկրում արդյունավետ հարմարվելուն խանգարում են մայրենի լեզվի ոչ բավարար իմացությունը. սոցիալ–մշակութային իրողությունների չիմացությունը, կենսապայմանների փոփոխությունները եւ արտասահմանում մնացած սոցիալական կապերի կորուստը ծնում են սոցիալական մեկուսացում։ Այդ իսկ պատճառով մանկավարժական համալսարանում «Ավո Հայմատգարտեն» բարեգործական կազմակերպության եւ բուհի նախաձեռնությամբ արդեն մեկ տարի է գործում է ադապտացիոն կենտրոն, որն իրականացնում է «Վերաինտեգրացիայի կենտրոն—Հայաստան» (RECEA) ծրագիրը»։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ գիտաժողովի խնդրահարույց թեմաներով հարցադրումները նախարարության ուշադրության առանցքում են։ Խոսելով հայրենադարձ երեխաների խնդիրների մասին՝ նախարարը կենտրոնացավ հայրենիքում նրանց կրթության կազմակերպման եւ կրթական կարիքների բավարարման հիմնախնդիրների ու մայրենիի ոչ բավարար իմացության վրա։ «Ավանդական եւ նորագույն ժամանակներում ձեւավորված սփյուռքի կրթական կարիքները տարբեր են։ Խնդրի լուծումը մեկ գործընթացով չի կարող տրվել. պետք է ստեղծել ճկուն ու բազմազան այնպիսի համակարգ, որ յուրաքանչյուր հայրենադարձ Հայաստանում կրթությունը մատչելիորեն շարունակելու հեռանկար եւ հնարավորություն տեսնի»,— ասաց նախարարը։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն էլ նկատեց, որ դեռեւս 2000 թվականից միգրացիոն հոսքերի խճապատկերում նկատվում է շատ թույլ արտահայտված՝ Հայաստան վերադարձողների հոսք. «Վերադարձից հետո շատ կարեւոր է հայրենիքում անձանց ռեինտեգրացիան, եւ այս հարցի լուծմամբ է պայմանավորված, թե այդ անձը կշարունակի՞ մնալ Հայաստանում, թե՞ կրկին կմեկնի։ Մի քանի տարի ապրելով հայրենիքից դուրս] մարդն իրեն փոփոխված է զգում բոլոր ոլորտներում»,—ասաց Գագիկ Եգանյանը։ Նա անդրադարձավ նաեւ միգրացիայի ոլորտի կառավարման ծրագրով նախատեսված մի շարք գործողությունների, որոնք նախատեված են իրականացնել 2012—2016 թվականների ընթացքում։ «Ուղեղների արտահոսքը» Հայաստանից որեւէ մեկի շահերից չի բխում. այն խաթարում է միջազգային համայնքի հետ համագործակցությունը»,— գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանում DAAD—ի՝ Ակադեմիական փոխանակումների ծառայության ղեկավար Թինա Լաուֆերը, նշելով, որ DAAD—ն՝ որպես կրթական կազմակերպություն, համագործակցում է միջազգային բազմաթիվ կառույցների հետ եւ պայքարում արտագաղթի դեմ. «Մենք փորձում ենք ստեղծել մի ընդհանուր միջավայր, որն աջակցում է ուսանողների երկկողմանի համագործակցությանը»։ Թինա Լաուֆերը վստահ է, որ արտագաղթի դեմ պայքարը հնարավոր է իրականացնել միայն այլ երկրների աջակցության եւ համագործակցության շնորհիվ։ Երկօրյա գիտաժողովի ընթացքում Գերմանիայից, Բուլղարիայից, Լեհաստանից եւ Ռուսաստանից ժամանած մասնակիցներն իրենց զեկույցներում կանդրադառնան աշխարհի մի շարք երկրներում հայ միգրանտների հայրենադարձության հիմնախնդրին։
05-09-2013
|

փակել >>
|