Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


Ճարտարապետից մինչեւ գեներալ՝ անկախության մարտիկներ են

Պարգեւների եւ կոչումների արժանացած գործիչների համար անկախությունը բարձրագույն արժեք է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22—րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ եւ ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ սեպտեմբերի 21—ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Այնուհետեւ ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետության անկախության 22—րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21—ին ՀՀ նախագահի նստավայրում գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվեցին պետական բարձրագույն պարգեւներով, նրանց շնորհվեց նաեւ պատվավոր եւ զինվորական բարձրագույն կոչումներ։
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած այդ անձանց հանրապետության նախագահը սեպտեմբերի 21–ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ հանձնել է պարգեւները, շնորհավորել եւ մաղթել հաջողություններ։
Իր խոսքում հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.
«Սիրելի՛ բարեկամներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։ Մեզնից յուրաքանչյուրը անհատապես եւ մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ։ Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին եւ հասարակությանը։ Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են եւ առաջին հերթին կարող մարդիկ։ Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն եւ որպես երկիր։
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ։ Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթեւանում։ Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն։ Ձեզ ի ցույց են դնելու, որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի եւ ժողովրդի առաջ։
Իմ տպավորությամբ այս սրահում, ի դեմս պարգեւատրվածների, ներկայացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը։ Սա եւս մեկ վկայություն է այն փաստի, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում եւ մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ։
Սիրելի՛ բարեկամներ,
Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետեւ սա նաեւ առիթ է հանդիպելու եւ Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են։ Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը եւ լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում։
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ։
Շնորհակալություն»։
Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պարգեւատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ հպարտություն է զգում, որովհետեւ որքան էլ արվեստագետն աշխատի, օգտակար գործ անի, եթե դա չի նկատվում եւ չի գնահատվում, ոգեւորվածության պակաս է զգացվում։
«Սակայն այս պարգեւը ավելի նոր նախաձեռնությունների, աշխատանքային հաջողությունների համար հիմք ու ոգեւորություն, ներշնչանք կարող է դառնալ։ Ես ամբողջ կյանքում այդ բնագավառում եմ, մեր կազմակերպությունը հանդես է եկել մի շարք նոր նախաձեռնություններով, որոնք նկատվել ու գնահատվել են»,–ասաց նա։
Ճարտարապետ Արտակ Ղուլյանը վերջերս Մոսկվայում բացված Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցական համալիրի հեղինակն է, ով արժանացավ վաստակավոր ճարտարապետի կոչման։ Նա տեղեկացրեց, որ ներկայումս ընթացքի մեջ են մի շարք նախագծեր, հիմնականում՝ եկեղեցիներ, իսկ շուտով կսկսվի նաեւ Էռնեկյան վարժարանի կառուցումը։ Այս նախագծերը եւ Հայաստանում են, եւ Հայաստանից դուրս։
«Արվեստագետին համարձակությունից զատ անկախ Հայաստանը հնարավորություն տվեց ստեղծագործական կարողությունները ներկայացնելու, ստեղծվեցին պայմաններ, եւ եթե անհատն օժտված է ստեղծագործական շնորհով, ապա նա կարող է իրեն դրսեւորել, գնահատվել։ Ճարտարապետներիս համար կարեւոր է կառուցելը, իսկ անկախ Հայաստանում շատերը սկսեցին ակտիվորեն կառուցել, եւ ես՝ նրանց թվում»,— հավելեց ճարտարապետը։ Նա համոզված է, որ յուրաքանչյուր անհատ իր ոլորտում պետք է մի լավ բան անի, ինչը թույլ կտա ավելի ամրապնդել երկրի անկախությունը։
Գյումրեցի Սամվել Լաճիկյանն արժանացավ վաստակավոր նկարչի պատվավոր կոչման։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդու, առավել եւս՝ ստեղծագործողի համար հաճելի է գնահատականի ու գովասանքի արժանանալ։
«Իմ բոլոր նկարները նվիրված են մարդկանց ու ազատությունն են խորհրդանշում։ Հետեւաբար՝ առավել կարեւոր էր այս կոչմանն արժանանալ մեր երկրի անկախության տարեդարձին»,— նկատեց նկարիչը։
Սեյրան Շահսուվարյանն արժանացավ «Վաստակավոր լրագրող» կոչմանը. նա երկար տարիներ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, այդ թվում՝ որպես նախարարի մամուլի քարտուղար։ «Սա բարձրագույն պարգեւն է լրագրողի համար, որովհետեւ սրանից ավելի մեծ պարգեւ չկա։ Սակայն ես առավել հուզված եմ, որովհետեւ այսօր այս պարգեւը ստացա իմ մարտական ընկերոջից։ Հայաստանի համար միայն պայծառ ապագա եմ տեսնում, որովհետեւ միշտ լավատես եմ եղել»,–հավելեց նա։
ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կարեն Աբրահամյանի համար ՀՀ նախագահից ստացած «Արիության համար» մեդալը պարտավորեցնող է՝ ոլորտում ավելի շատ աշխատելու, ավելի մեծ ջանքեր ներդնելու։
«Այս պարգեւը միայն իմը չէ, սա ողջ անձնակազմինն է։ Այս տոնական օրերին մեր ստորաբաժանումներն ու զորամասերը ՀՀ պետական սահմանի առաջնագծում իրականացնում են ինժեներական աշխատանքներ։ Սա իրենց պարգեւն է»,— հավելեց նա՝ շնորհավորելով բոլոր զինծառայողներին ու ողջ հայ ժողովրդին՝ տոնի առթիվ։
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ—լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ՀՀ նախագահի կողմից արժանացավ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1—ին աստիճանի» մեդալով։ Գեներալն իր երկարատեւ գործունեության ընթացքում բազմիցս է արժանացել պետական պարգեւների, սակայն նրա խոսքով՝ այդ մեդալները ոչ միայն նախագահն է տալիս, այլեւ ողջ հայ ժողովուրդն է տալիս։
«Այդ մեդալներում արտացոլված են բոլոր զինվորները, ովքեր ինձ հետ ծառայել ու մարտնչել են։ Դա միայն իմ մեդալը չէ։ Մարդ չպետք է մտածի իր կոչումների կամ աթոռների մասին, այլ պետք է քրտնաջան աշխատի հանուն ժողովրդի ու պետության։ Այդ դեպքում, վաղ թե ուշ, նա կգնահատվի»,— նշեց նա։
Լրագրողները հնարավորություն ունեցան զրուցելու նաեւ ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ—լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ։ Նա նշեց, որ անկախությունը պահպանելն ու հաջորդ սերուդներին փոխանցելը բոլորիս պարտականությունն է։
«Անկախությունը երբեք իր բնույթը չի փոխում, որովհետեւ դա այն արժեքն է, որը ի վերուստ տրվում է ժողովուրդներին։ Մեր անկախությանը ոչինչ չի կարող սպառնալ, եթե մենք դա թույլ չտանք»,–ընդգծեց նա։
Երեկոյան Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության անկախության 22—րդ տարեդարձին նվիրված տոնական համերգին։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

24-09-2013





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO