Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեծ ներուժ էներգախնայողության ոլորտում

Սեւծովյան ավազանի երկրները փոխանակեցին փորձը

Էներգախնայողության ոլորտում Հայաստանն արդեն մի քանի ամսիս է համատեղ ծրագիր է սկսել սեւծովյան ավազանի երկրների հետ՝ իրականացնելով համատեղ գործողությունների ծրագիր։ Ընդհանուր առմամբ այն նպատակ ունի ծրագրում ներառված երկրների հետ համատեղ ռեսուրսների օգտագործման միջոցով խթանել համագործակցությունը տնտեսական եւ սոցիալական ոլորտներում։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել վարչական կարողությունները կարեւոր հատվածներում. խոսքը շենքերում էներգախնայողության ապահովումն է, որը գլոբալ առումով ունի խոշոր բնապահպանական եւ տնտեսական նշանակություն։
Սեւծովյան ավազանի երկրների շենքերի էներգախնայողության ծրագրում ընդգրկված է 6 պետություն՝ Հայաստանը, Թուրքիան, Մոլդովան, Հունաստանը, Ռումինիան եւ Ուկրաինան։ Ծրագրի շրջանակներում արդեն կայացել է երկու հանդիպում՝ այդ երկրներից երկուսում, իսկ երրորդ աշխատանքային կարեւորագույն հանդիպումն արդեն Հայաստանում էր, որը տեղի ունեցավ երեկ ամերիկյան համալսարանում։ Այդ նպատակով մեր երկիր է ժամանել մոտ 20 հոգուց բաղկացած պատվիրակություն, որոնց անդամները քննարկումներ անցկացրեցին միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, բանկային ոլորտի մասնագետների, գիտական հաստատությունների եւ տարածքային կառավարման մարմինների անդամների միջեւ։ Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը՝ ամերիկյան համալսարանի հետ համատեղ։ «Մենք կարողացանք հաջողակ առաջարկներ ներկայացնելով՝ հայտնվել այս ծրագրում։ Ի դեպ, այդ ծրագրի գործունեությունը ոչ թե անհատական, այլ ընդհանրական է բոլոր երկրների համար։ Փորձը, որը մի երկրում կուտակված է, կարելի է տարածել տարբեր երկրներում։ Ոչ միայն Հայաստանում, այլեւ բոլոր երկրներում էլ կա էներգախնայողությունների անհրաժեշտություն, նույնիսկ այս գործընթացը առաջնային է զգալի էներգետիկ ներուժ ունեցող պետությունների համար, ինչպիսիք են ԱՄՆ–ն ու ՌԴ—ն։ Էներգախնայողությունը միջոց է՝ խնայելու ոչ միայն գլոբալ ռեսուրսներն ու կրճատելու արտանետումները, այլեւ նվազեցնելու մարդկանց ֆինանսական ծախսերը։ Խոսքը վերաբերում է տնային տնտեսություններին, հանրակրթական դպրոցներին, մանկապարտեզներին, հիվանդանոցներին։ Իսկ Հայաստանի պարագայում եւս այն շատ կարեւոր է՝ հաշվի առնելով հեռավոր մարզերում ձմռան սեզոնի երկարաձգումը»,–ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը։
Նշենք, որ Հայաստանը ավելի վաղ է սկսել էներգախնայողությանն ուղղված գործողությունների շարքը եւ որպես եզակի պետություն, դեռեւս 2004թ—ից ուներ ընդունված վերականգնվող էներգետիկայի եւ խնայողության մասին օրենք։
Հիմնադրամի կողմից իրականացվել են ջեռուցման եւ վերակագնվող էներգետիկայի ծրագրեր հանրային եւ համայնքային շենքերում, որոնք ուղղված են եղել էներգետիկ ծախսերի կրճատման աշխատանքներին։ Հիմնադրամի կողմից արդեն իսկ ներդրումներ են արվել համայնքային շենքերում, փոխվել են պատուհանները, ջերմամեկուսացվել են պատերը։ Նման միջոցառումները հնարավորություն են տալիս կրճատելու էներգետիկ ծախսերը մինչեւ 40 տոկոս։ Էներգախնայողությունների ներդրումների պարագայում, Թամարա Բաբայանի վստահեցմամբ, շահում են տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Ֆինանսավորվելու պարագայում ավելանում են վարկավորման գործընթացները, ակտիվանում են շինարարական կազմակերպությունների աշխատանքները, նոր տեխնոլոգիաների կիրառման դասընթացների պարագայում սկսում են աշխուժանալ ուսումնական հաստատությունները եւ այլն։
Ի դեպ, հիմնադրամի կողմից մշակվել եւ գործարկվելու է նաեւ էլեկտրոնային կայք։ Ամենամեծ խնդիրը բոլոր պետությունների համար, ըստ նրա, տեղեկացվածության ոչ բավարար մակարդակն է հանրության շրջանում, քանի որ բնակիչներից ոչ բոլորն են կարողանում գնահատել իրենց օգուտները էներգախնայողության գործընթացների պարագայում։ Ուստի գործարկվող էլեկտրոնային կայքը կփորձի լրացնել ինֆորմացիայի պակասը, եւ կլինի լավագույն տեղեկատվական գործիքը։ «Օրինակ, մեր երկրում արտադրվում են լավորակ շինանյութեր, որոնք կարող են նաեւ այլ երկրներ արտահանվել, եւ մեր փորձագետները կարող են իրենց ծառայությունները այլ երկրներում եւս իրականացնել»,–նշեց Թամարա Բաբայանը։ Նշենք, որ երեկ ներկայացվեց նաեւ կայքի գործունեությունը, որը կսկսի լիարժեք գործել հունվար ամսից։
Էներգախնայողության եւ էներգաարդյունավետության տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը, ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի տեղեկացմամբ, մեր երկրի հիմնարար առաջնահերթություններից են։ Եթե վերականգվող էներգետիկայի ոլորտում մեր երկիրն արդեն որոշակի հաջողություններ եւ փայլուն արդյունքներ է արձանագրել, ապա էներգախնայողության ասպարեզում թեպետ եւս կան զարգացումներ, սակայն տվյալները բավարար չեն։ Փոխնախարարի վստահեցմամբ, այս ոլորտում Հայաստանն ունի մեծ ներուժ եւ առաջնային էներգառեսուրսների օգտագործման ժամանակ էներգախնայող տեխնոլոգիաների եւ էներգաարդյունավետության ներդրման արդյունքում կարող ենք մոտ 20 տոկոս էներգիայի տնտեսում ունենալ, ինչն, ըստ նրա, բավական լուրջ ցուցանիշ է։ «Մենք մեր ծրագրային փաթեթներում եւ միջնաժամկետ հատվածում խնդիր ենք դրել ստանձնած պարտավորությունները իրականացնել։ Օրենսդրական դաշտը ստեղծված է, եւ բավական առաջադեմ է։ Ներդրվել են լավագույն միջազգային նորմատիվ եւ ստանդարտ իրավական ձեւակերպումները։ Բոլոր պետական կառույցները իրենց կանոնադրություններում համապատասխան փոփոխությունները կատարել են, որպեսզի իրենց կողմից ղեկավարվող ոլորտներում սկսեն ներդրվել էներգախնայող եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաները։ Սակայն այս ծրագիրն իրականացնելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք։ Մեզ համար պարզ է, թե ինչ է պետք անել այդ ուղղությունը առավել լայնամասշտաբ եւ ավելի արագ զարգացնելու համար, եւ մենք ունենք համապատասխան կառուցներ, որոնք այդ ուղղությամբ աշխատում են։ Մենք վերցրել ենք վարկեր ՀԲ—ից եւ բանակցություններ են ընթանում մի շարք ֆիանանսական միջազգային կառույցների հետ, որպեսզի կարողանանք ներգրավել էժան ֆինանսական ռեսուրսներ այդ ոլորտում ավելի արագ, արդյունավետ եւ ագրեսիվ քաղաքականություն վարելու համար»,–նշեց էներգետիկայի փոխնախարարը։
Հայաստան ժամանած մեր օտարկերկրյա գործընկերները համոզված են, որ նման հանդիպումները լավագույն խթան են ոլորտում նոր ձեռքբերումներ ունենալու համար։ Օրինակ Թուրքիայի ներկայացուցիչ Լեյլա Ուստիեր Չագատայը նշեց, որ իրենք մեր երկրում այլ ներկայացուցիչների հետ կկիսեն գիտելիքներն ու փորձը։ «Լինելով կիսով չափ թուրք, կիսով չափ հույն՝ մտահոգված եմ երկու երկրների էներգախնայողության ծրագրերի ներդրմամբ։ Այս բնագավառում շատ կարեւոր է համագործակցությունը, երբ բոլոր պետությունների ներկայացուցիչները միասին սկսում են մշակել ծրագրեր իրենց երկրներում ներդնելու եւ կիրառելու համար։ Քանի որ էներգետիկ ոլորտը շատ պետությունների համար առաջնային է, կարծում եմ՝ ճիշտ է համատեղ լուծումներ առաջարկելը»,–նշեց Թուրքիայի ներկայացուցիչը։
Մեկ այլ գործընկեր՝ Հունաստանի Կավալայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մենլաոս Զադիա Պուպոլիդիսն էլ նշեց, որ Հայաստանը էներգախնայողության բնագավառում լավագույն փորձ ունի, ուստի մեր երկրի ներուժը, ըստ նրա, շատ կարեւոր է համատեղ ծրագրերի մշակման եւ իրականացման համար։
ՄԱԿ—ի զարգացման ծրագրերում նույնպես ներառված են էներգախնայողության ոլորտին ուղղված մի շարք նախագծեր։ Ինչպես մեկնաբանեց ՄԱԿ—ի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, վառելիքային էներգառեսուրսների կիրառումը ենթադրում է կլիմայի գլոբալ փոփոխություն։ Նա նշեց, որ իրենք առաջարկություններ են ներկայացրել էներգախնայողութունների մասին օրենքում փոփոխություն մտցնելու վերաբերյալ, որպեսզի էներգատար ոլորտներում կիրառվեն հսկողության եւ արտադրանքի էլեմենտեր, որոնք արվում են միայն կամավորության սկզբունքով, ինչի արդյունքում էներգախնայողությունը հնարավոր չի լինում խթանել։ Օրենքում առաջարկվել է ներառել ոչ թե կամովի, այլ պարտադիր էլեմենտ։ «Այսօր հին ու նոր շատ շենքեր ապահովված չեն ջերմային պաշտպանության նորմերով, ինչը պարտադիր է մեր կլիմայական գոտու համար։ Այսօր ունենք 3 օրինակ շինություններ, որոնցից մեկը Գորիսում կառուցված սոցիալական շենքն է, որում փորձ է արվել էներգախնայողության միջոցառումներ իրականացնել։ Ըստ մոնիտորինգի արդյունքների, շենքի էներգետիկ սպառումը մեկ տարվա ընթացքում 60 տոկոսով նվազել է, քանի որ շինարարության ընթացքում օգտագործվել են էներգախնայող տեխնոլոգիաներ»,–նշեց ՄԱԿ—ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մի քանի օրից մայրաքաղաքի Ավան համայքնում շահագործման կհանձնվի նմանօրինակ  եւս մեկ շենք։
Նշենք, որ հանդիպմանը կհաջորդեն երկօրյա ինտենսիվ աշխատանքային քննարկումներ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

10-12-2013





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO