Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կրթության որակը՝ առաջնահերթություն

Եռամյա համագործակցության առանցքում

«Այսօր ունենք արդեն վերանայված առարկայական ծրագրեր, որոնք իրենց բովանդակությամբ համապատասխանում են եվրոպական լավագույն կրթական ծրագրերին։ «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիրն ամենահաջողվածներից մեկն է»,–ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ մեկնարկած Հայկական պետական մանկավարժական եւ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանների միջեւ համագործակցային ծրագիրն ամփոփող կոնֆերանսում։
Խոսելով ծրագրի արդյունքների մասին՝ նախարարը ընդգծեց, որ այդ ամենը պետք է կյանքի կոչվի եւ դառնա յուրաքանչյուր կրթական ծրագրի ոլորտի մասնակցի սեփականությունը եւ ոչ թե կատարած աշխատանքների հաշվետվություն։ «Սա բովանդակություն է, որը պետք է սկիզբ դնի եվրոպական լավագույն կրթական չափորոշիչներին համապատասխան դասավանդման մեթոդաբանություններին, առարկայական ծրագրերի վերանայումներին, կրթության որակի ապահովման ժամանակակից գործիքների ներդրմանն ու բազում այլ բաղադրիչների, որոնք որակյալ ժամանակակից կրթության մաս են կազմում»,–նշեց Արմեն Աշոտյանը։
«Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում բոլոր համալսարաններին անհրաժեշտ են գործընկերներ, առավել կարեւոր է գտնել նաեւ ռազմավարական ընկերներ եւ ունենալ արդյունավետ համագործակցություն։ ՀՀ—ում մեր գործընկերը հենց մանկավարժական համալսարանն է»,–ասաց Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայունեն։ Խոսելով 3 տարի տեւած ծրագրի արդյունքների մասին՝ ռեկտորն ընդգծեց, որ երկու կողմերի համար էլ ծրագիրը շատ արդյունավետ եւ ուսուցողական էր։ «Ծրագրի շրջանակում մենք կենտրոնացել ենք որակի ապահովման, արդյունավետ կառավարման եւ թափանցիկության սկզբունքների վրա, ինչպես նաեւ խիստ կարեւորում ենք վերապատրաստման դասընթացների իրականացումը։ Այսօրվա արդյունքների ամփոփումը համագործակցության նոր սկիզբ կարող է դառնալ»,–հավելեց Օուլուի համալսարանի ռեկտորը։ Լաուրի Լայունեն ներկայացրեց Ֆինլանդիայի կրթության եւ գիտության նախարարի ուղերձը։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը համագործակցային ծրագիրը գնահատեց օգտակար եւ արդյունավետ։
Ռեկտորն ընդգծեց. «Մենք այսօր ունենք միանգամայն այլ մոտեցում պրակտիկայի կազմակերպման գործում. գիտակցում ենք, որ ուսանողի գիտելիքի ստացման վերջնական արդյունքը զգալի չափով պայմանավորված է լինելու նաեւ պրակտիկայով։ Արդեն կա նոր մեթոդական մոտեցում ուսումնական գործընթացում»։
Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ վերջնարդյունքից ու համատեղ աշխատանքից բավարարվածությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ այս ծրագրերն ու աշխատանքները կունենան իրենց պրակտիկ դրսեւորումը ոչ միայն մանկավարժական համալսարանում, այլեւ մեր երկրի կրթական համակարգում։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Այդեն կարեւորեց համալսարանների որակի մակարդակի բարձրացման խնդիրը։ «Այս ծրագրի շրջանակներում համագործակցության նպատակը եղել է երկարաժամկետ թրեյնինգային ծրագրի նախաձեռնումը երկու համալսարանների միջեւ՝ եւս մեկ անգամ ապահովելու բարեփոխումների լիարժեք իրականացումը մանկավարժական համալսարանում՝ ներկայիս բարեփոխումների տեսանկյունից նրան դարձնելով լուրջ մրցակից»,– ընդգծեց Քրիստիան Այդեն։
Կոնֆերանսի ավարտին Օուլուի համալսարանի ռեկտորը ծրագրին աջակցելու համար նախարար Արմեն Աշոտյանին եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստիան Այդեին պարգեւատրեց իրենց համալսարանի շքանշանով։ Իսկ մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին՝ Օուլուի համալսարանի բրոնզե մեդալով։
Կոնֆերանսի պաշտոնական մասի ավարտից հետո աշխատաժողովը շարունակվեց զեկուցումներով, որտեղ քննարկվեցին մանկավարժական եւ Օուլուի համալսարանների միջեւ համագործակցության արդյունքները, ծրագրի հիմնական խնդիրները եւ այլ հարցեր։
«Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում մանկավարժական համալսարանը 2011 թվականից սկսել է համագործակցություն Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ։ Համագործակցության նպատակն է բարեփոխել բարձրագույն մանկավարժական կրթությունը Հայաստանում՝ մանկավարժական համալսարանի առաջնորդությամբ։

13-12-2013





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO