Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2018
ՍՈՑԻՈՒՄ


Ուղեղներն օգտագործվելու են

Կարծրատիպերի հաղթահարում՝ միայն գործով

Այսուհետ աշխատանքի են շտապելու նաեւ համապատասխան կրթությամբ հաշմանդամություն ունեցող անձինք։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունն իրականացնում են հաշմանդամություն ունեցողների տեխնոլոգիական ուսուցման, մասնագիտական որակավորման բարձրացման եւ ՏՏ ոլորտում աշխատանքի տեղավորման ծրագիր։
Երեկ ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրված դրամաշնորհի նպատակն ու ծրագրված գործողությունները։
Այսպես, ծրագրի արժեքը շուրջ 21 մլն դրամ է։ Նախաձեռնության առաջնային նպատակն է ընտրել հաշմանդամություն ունեցող 15 անձի։ Այնուհետեւ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» փորձառու դասավանդողների օգնությամբ 7—ամսյա դասընթացների շնորհիվ նրանց կտրվեն տեխնոլոգիական շուկայում մրցունակ գիտելիքներ՝ վեբ ծրագրավորման բնագավառում։ Ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած անձինք կապահովվեն մշտական աշխատանքով «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունում։
Նախաձեռնության երկրորդ նպատակն է ստեղծել առցանց տեխնոլոգիական կրթական միջավայր։ Այդտեղ կտեղադրվի շուկայում մրցունակ մասնագիտությունների ուսուցման ծրագիր։ Այդ կերպ հնարավոր կլինի ինքնուրույն սովորել դրանք եւ հասնել անհրաժեշտ որակավորման։
Վեբ—կայքերը կունենան նաեւ սոցիալական ցանց—միջավայր։ Դրա օգնությամբ ծրագրում ներառվածները հնարավորություն կունենան շփվելու, իրականացնելու փորձի փոխանակում, կիսելու նոր գաղափարները, պատվերը եւ գիտելիքները։
Ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ մարկետինգի մասնագետները, ծանոթանալով եւ գնահատելով համապատասխան անձանց գիտելիքներն ու կարողությունները, կբանակցեն պատվիրատուների հետ՝ ձեռք բերելով պատվերներ ծրագրի մասնակիցների համար։
«Սա կարեւոր պիլոտային ծրագիր է։ Հաշմանդամություն ունեցողների զգալի մասը գրագետ, ունակ մարդիկ են»,–ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում կա շուրջ 190 հազար հաշմանդամություն ունեցող անձ։ Սա կազմում է հասարակության 1/8 մասը։
«Նրանք գրեթե «վտարված» են հասարակությունից, որովհետեւ իրենց պետքական չեն համարում։ Ծրագրի նպատակն է կառավարությանն առաջարկել մոդել, որը հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցողներին առավել հեշտությամբ ինտեգրելու աշխատանքային շուկային։ Այս մոդելը Հայաստանում մեծ թվով սոցիալական ձեռնարկություններ է ստեղծում։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարծրատիպերը հնարավոր է հաղթահարել միայն գործով»,–ընդգծեց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան։
«Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքերով, իրենց 200 աշխատակիցների մեծ մասն ընդունվել է աշխատանքի առանց փորձի։ Արդյունքում մարդկանց նախապատրաստելու փորձ են կուտակել, հետեւաբար կարող են օգտակար լինել։ Այդ իսկ պատճառով էլ որոշել են համագործակցել։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

19-12-2013





 
17-02-2018
Հայաստանը կարող է կամրջել
Եվ հերքել ԵԱՏՄ–ԵՄ անհամատեղելիության կանխավարկածը

ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի ...


17-02-2018
Կստեղծվեն նոր սերնդի դասագրքեր
ԿԳՆ—ն մշակում է դասագրքերի չափորոշիչների եւ ծրագրերի ամբողջական ...


17-02-2018
Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է
Լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը ամփոփված է հանուն հայրենիքի ինքնազոհաբերվելու ...


17-02-2018
Նոր տոհմաբուծարաններ՝ նոր մոտեցմամբ
Ծրագիր, որը զգալի փոփոխություններ կբերի անասնաբուծության ոլորտում

Մեր ...


17-02-2018
Կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ
Ավարտվեց Գեղարդավանքի պահպանմանը վերաբերող գիտաժողովը

«Գեղարդավանք վանական համալիրի ...


17-02-2018
Տարազը նաեւ ազգի պատմությունն է
Իսկ տիկնիկները շատ լավ միջոց են այն ներկայացնելու ...


17-02-2018
Օգտագործել փոխգործակցության ներուժի բոլոր հնարավորությունները
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը

Նախագահ ...



 
17-02-2018
«Աշխարհն առանց հեպատիտների»
Հայ լյարդաբանները կատարելագործում են ...

 
17-02-2018
Գիրք նվիրելու մշակույթը վերականգնվում է
Ընթերցանության ճգնաժամը կարելի է ...

17-02-2018
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ...

17-02-2018
Նախաձեռնությունը չի ընդունվել
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO