Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայկական լեռնաշխարհ

Կայացավ էլեկտրոնային գրքի շնորհանդեսը

Աշխարհում օնլայն կրթության վերջին զարգացումներին զուգընթաց, կրթական համայնք է ձեւավորում նաեւ հայկական վիրտուալ համալսարանը, որն աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 3 հազար ուսանող եւ գործում է արդեն մի քանի տարի։ Համալսարանը համացանցի միջոցով բոլոր սփյուռքահայ ուսանողների համար իրականացնում է հասանելի եւ մատչելի կրթություն՝ մշակութային, կրթության եւ այլ ուղղություններով։ Համալսարանը նպատակ ունի նաեւ համապարփակ կրթություն իրականացնել գերժամանակակից մուլտիմեդիայի միջոցներով եւ առաջիկա ամիսներին թողարկել շուրջ մի քանի էլեկտրոնային գրքեր։
Նշենք, որ ՀՎՀ–ի էլեկտրոնային գրքերի նորարար շարքի առաջին գիրքն արդեն պատրաստ է՝ «Հայկական լեռնաշխարհ» անվամբ, որը ներկայացնում է հայկական մշակույթն ու պատմությունը։ Գրքի բովանդակության եւ թողարկման նպատակների մասին երեկ մանրամասնորեն ներկայացրեց հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր—նախագահ ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանը, ում խոսքերով, ինչպես այս, այնպես էլ գրքի հետագա թողարկումները նոր էջ կբացեն հայկական ինքնության բացահայտման գործում։ Գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի բազմադարյա մշակույթը, շրջակա միջավայրը եւ վարչական տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով եւ տեսանյութերով։ Ըստ Երվանդ Զորյանի, գրքի առաջին մասի՝ «Հայկական լեռնաշխարհ»—ի թեմայի ընտրությունը բացատրվում է նրանով, որ հենց հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում մեր ազգային արմատներն ու պատմությունը եւ հենց հայկական լեռնաշխարհով են պայմանավորված մեր պատմության եւ ազգային ճակատագրի առանձնահատկությունները։
Գիրքը սկզբնական շրջանում ընթերցողին կներկայանա հայերեն եւ անգլերեն լեզուներով, այնուհետեւ 5 լեզուներով եւս՝ թուրքերենով, իսպաներենով, ֆրանսերենով, ռուսերենով եւ արեւմտահարենով։ Գիրքը ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների բավական լայն շրջանակ՝ պատմություն, մշակույթ, տուրիզմ, տնտեսություն եւ այլն։ Երվանդ Զորյանի տեղեկացմամբ, գիրքը կազմելիս հաշվի են առնվել ընթերցողների բազմազանությունը եւ գրքից սպասվող նրանց ակնկալիքները, ուստի փորձ է արվել տեղեկատվությունը մատուցել մատչելի լեզվով՝ միաժամանակ ապահովելով նաեւ ոճային ինքնատիպությունը։
Ընթերցողները հնարավորություն ունեն հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարեւորագույն իրադարաձությունները եւ ծանոթանալ հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին։
Գիրքը բոլորի համար կլինի անվճար եւ ամենուրեք հասանելի։ Բացի թողարկված տեսաերիզներից, ցանկացած ընթերցող բավական հեշտ ներբեռնումով կկարողանա այն ընթերցել մոբայլ սարքերով, պլանշետներով եւ այլն։ Որքանո՞վ է գրքում հնարավոր եղել ապահովել նյութերի գիտական հավաստիություն եւ ի՞նչ աղբյուրներ են օգտագործվել, Երվանդ Զորյանն, ասաց, որ դրանք վերցվել են ՀՎՀ—ի ուսումնական գրականությունից, ակադեմիական ամսագրերից, պատմական փաստաթղթերից, բուհերում կիրառվող կրթական նյութերից եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է գրքի ակադեմիական խորությանը, ապա, բանախոսի հավաստմամբ, այն կարող է ծառայել որպես գիտական աղբյուր՝ շնորհիվ գրքում տեղ գտած ճշգրիտ եւ մանրակրկիտ ուսումնասիրությունների։
Գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ տեղեկատվությանը զուգահեռ միաժամանակ մեկնաբանվում է նաեւ նյութը տեսաշարի ձեւով, տեսողական 3—D էֆեկտներով, լուսանկարներով, տեսահոլովակներով, իրադարձությունների ժամակագրությամբ, դինամիկ քարտեզներով եւ այլն։
Նախատեսվում է առաջիկա ամիսներին թողարկել հաջորդ գրքերը եւս, որոնցից երկուսն, ի դեպ, նույնպես հիմնված կլինեն վերոհիշյալ աղբյուրների վրա եւ կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը, տուրիզմն ու փոփ մշակույթը։ Իսկ մնացած թողարկումները կընդգրկեն տարբեր բնագավառներ՝ ճարտարապետություն, երաժշտություն, գեղարվեստ, ժողովրդական մշակույթ եւ այլն։ Այդ գրքերի միջոցով, բանախոսի վստահեցմամբ, կընդլայնվի նաեւ ՀՎՀ—ի վիրտուալ լսարաններում ընդգրկված միջազգային ուսանողների շրջանակը։ Ի դեպ, ըստ նրա, աշխարհի տարբեր վայրերի կրթական համակարգի ներկայացուցիչներն ու ուսանողները բավական մեծ անհամբերությամբ են սպասել այս գրքի վիրտուալ թողարկմանը, եւ այն իրականություն դարձնելու ցանկությամբ էլ պայմանավորված է եղել գրքի թողարկումը։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

30-01-2014





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO