Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ի հիշատակ Ստեփան Պողոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի

Երեկ մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում տեղի ունեցավ թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող Արմեն Հովհաննիսյանի անվան հեռուստաստուդիայի եւ պատմաբան, պետական ու մշակութային գործիչ Ստեփան Պողոսյանի անվան լսարանի հանդիսավոր բացումը։
Բացմանը ներկա էին նրանց ընտանիքների անդամները, հյուրեր, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ Ստեփան Պողոսյանի դուստրը։
Հյուրերը շրջեցին տեսախցիկներով եւ տեսամոնտաժման համար նախատեսված սարքավորումներով հագեցած նորաբաց ստուդիայում ու լսարանում։ Ի դեպ, Ստեփան Պողոսյանի ընտանիքը բուհին է նվիրել նրա հեղինակած գրքերը. լսարանն առաջիկայում ծառայելու է նաեւ որպես հեռուստալրագրության բաժնի ընթերցասրահ, ուր ուսանողները կարող են օգտվել իրենց անհրաժեշտ գրականությունից։ «Ստեփան Պողոսյան՝ ժողովրդի տանգնապներն ու ցավերն իր մեջ ամբարած մարդ, որ եկել է գիտությունից։ Այդ փորձառությամբ իմաստնացած՝ մշակույթի եւ պատմության մեծ գիտակը անջնջելի հետք թողեց. նրա անունը ոսկե տառերով է գրված հայկական հեռուտատեսության պատմության մեջ»,–ողջույնի խոսքում նշեց ՀՊՄՀ հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանը եւ հավելեց՝ Ստեփան Պողոսյանը եւ Արմեն Հովհաննիսյանն այն հազվագյուտ երջանիկներից են, ովքեր հաջողությունների են հասել ոչ միայն իրենց բնագավառներում, այլեւ կերտել են ամբողջական համակարգեր։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի համար միջոցառումը հուզիչ էր եւ անսպասելի, քանի որ մանկավարժական համալսարանը գնահատեց եւ ստեղծեց այնպիսի պրակտիկ անկյուններ, որտեղ մշտապես վառ կմնան երկու մեծանուն անհատների անունները։
Մշակույթի նախարարի համար հաճելի զարմանք էր նաեւ բարերարների՝ ազգային արժեքները գնահատելու հանգամանքը. «Նրանց շնորհիվ կդաստիարակվեն այնպիսի սերունդներ, որոնց մասին մենք երազում ենք»։
ՀՊՄՀ թանգարանագիտության եւ հուշարձանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանն իրեն համարեց երջանիկ մարդ, քանի որ ճանաչում է երկուսին էլ։
Անդրադառնալով Ստեփան Պողոսյանի գործունեությանը՝ Լավրենտի Բարսեղյանը նշեց. «Նա ազգային մեծ գործիչ էր. թողել է պատմագիտական այնպիսի ժառանգություն, ինչպիսին չէր կարող թողնել անգամ մի ամբողջ ինստիտուտ։ Որքան հեռանում ենք նրանից տարածության եւ ժամանակի մեջ, այնքան ավելի ենք զգում նրա մեծությունը»։
Մանկավարժական համալսարանում ստուդիայի եւ լսարանի բացումը մեծագույն ձեռքբերում համարեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նշելով. «Այս իրադարձության մեջ մեծ խորհուրդ կա. այն ոչ միայն կնպաստի կրթական գործընթացի լիարժեք կազմակերպմանը, այլեւ հավերժ կապրեցնի մեծանուն մարդկանց անունները»։
Միջոցառման ավարտին ռեկտորը Հասմիկ Պողոսյանին եւ ստուդիայի հիմնադրմանն աջակցած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր Բարսեղ Բեգլարյանին շնորհեց բուհի բարձրագույն պարգեւ՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ։
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին Ստեփան Պողոսյանի եւ Արմեն Հովհաննիսյանի մասին պատմող ֆիլմեր։

15-03-2014





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO