Ֆիլհարմոնիկի համերգը՝ մանկավարժականում
Նվիրված նվագախմբի հիմնադրման 90–ամյակին
Հայկական պետական մանկավարժական համալսարանի նորաբաց դահլիճում կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված ֆիլհարմոնիկի հիմնադրման 90—ամյակին. ի դեպ, համերգը նվագախմբի հոբելյանական առաջին ձեռնարկն էր։ Նախքան համերգի մեկնարկը, ներկաներին ողջունեց ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արկադի Շեկունցը, ով համառոտ ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Արշակ Ադամյանի հիմնադրած նվագախմբի պատմությունն ու տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարած անվանի դիրիժորներին։ Արկադի Շեկունցը կարեւորեց ապագա մանկավարժների՝ նվագախմբի համերգներին հաճախակի ներկա գտնվելը, ընդգծելով, որ հենց մանկավարժներն են եկող սերնդի գեղագիտական ճաշակ ձեւավորողները։ Համերգի ընթացքում նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Միրզոյանի՝ «Շուշանիկ», Ջակոմո Պուչչինիի՝ Կավարադոսի արիան «Տոսկա» օպերայից, Ալֆրեդո Կատալանիի՝ «Վալլի» արիան, Բախի՝«Արիան». ելույթ ունեցան մենակատարներ սոպրանո Իրինա Զաքյանն ու Լիպարիտ Ավետիսյանը։ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ֆիլհարմոնիկի 90—ամյա հոբելյանը ազգային տոն համարեց, նշելով, որ նաեւ նվագախմբի շնորհիվ է հայ ժողովուրդը ժամանակակից քաղաքակրթության մաս կազմում։ Նա կարեւորեց կարճ ժամանակահատվածում նվագախմբի՝ բուհում արդեն երկրորդ անգամ հյուրընկալվելը, եւ հույս հայտնեց, որ երրորդ հանդիպումը եւս երկար սպասեցնել չի տա։ Ռուբեն Միրզախանյանը Էդուարդ Թոփչյանին հանձնեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ նվագախմբի հոբելյանն առաջինը նշելու համար, խոստացավ հաջորդ հանդիպմանը երկար չսպասեցնել, ապա կարեւորելով ներկաների սերտ կապը դասական երաժշտության հետ՝ չթաքցրեց, որ ծրագիրը իրենք կազմել էին ոչ թե թեթեւ, պոպուլյար, այլ մտածված ընդգրկել էին առավել բարդ եւ արժեքավոր ստեղծագործություններ։
16-04-2014
|

փակել >>
|