Համակովկասյան աշխատաժողով
Մանկավարժական համալսարանում մեկնարկ» «Էրգոթերապիա մասնագիտության զարգացումը Հայաստանում եւ Վրաստանում. 10 տարի անց» խորագրով 2—րդ համակովկասյան աշխատաժողովը, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ Հունաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Հոլանդիայից եւ Հայաստանից։
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը բացման խոսքում նշեց, որ յուրաքանչյուր պետության զարգացման աստիճանը ցույց տվող կարեւորագույն հանգամանքներից մեկը հատուկ կարիքներ ունեցողների հանդեպ հասարակության վերաբերմունքն է։
«Շատ հաճախ երիտասարդները ձգտում են դառնալ իրավաբան, վիրաբույժ, որոնք ձեռքի թեթեւ շարժումով ավելի շուտ կարող են հասնել արդյունքի, քչերն են ընտրում հատուկ մանկավարժի մասնագիտությունը. այն երկարատեւ աշխատանք է պահանջում, սակայն պետք է նկատել՝ ներկայումս էրգոթերապեւտների պահանջը մեծ է ամենուրեք»,– նշեց ՀՀ ԱԺ առողջության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը՝ հավելելով, որ պետք է վերացնել հատուկ կարիքներ ունեցող անձանց հանդեպ խտրականությունը եւ ստեղծել հոգեբանական հավասար պայմաններ, այլապես հասարակությունը կբաժանվի երկու մասի։
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւս կարեւորեց աշխատաժողովի անցակացումը՝ նկատելով, որ յուրաքանչյուր մարդ անփոխարինելի բարիք է հասարակության համար. պետք է ապահովել մարդու ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ սոցիալական առողջությունը։
Հայաստանում եւ Վրաստանում էրգոթերապիա մասնագիտության ներդրման մասին ներկայացրեց Հայաստանում «ՏԵՄՊՈՒՍ»—ի համակարգող Լանա Կարլովան՝ նշելով, որ 10 տարի շարունակ իրականացվել է բարդ եւ դժվարին աշխատանք՝ ծրագրի էությունը հասկանալու եւ նպատակներն իրականացնելու համար։
Իր զեկույցում Հոլանդիայի էրգոթերապիստների ասոցիացիայի պատվավոր անդամ, Էրգոթերապիստների համաշխարհային ֆեդերացիայի համագործակից, «Էրգոթերապիայի թյունինգ» նախագծի ղեկավար Հաննեկե վան Բրյուգգենը նկատեց. «Աղքատությունը եւ հաշմանդամությունը խթանում են մեկը մյուսին, ինչն ավելի խոցելի է դարձնում նրանց եւ նպաստում վերջիներիս ու նրանց ընտանիքների մեկուսացմանը»,– ասաց նա։
Վրաստանում էրգոթերապիայի ներկա վիճակին, մասնագիտության զարգացմանը, առկա խնդիրներին, մարտահրավերներին եւ նվաճումներին անդրադարձավ Վրաստանի էրգոթերապիայի ասոցիացիայի փոխնախագահ Լյուսիա Օգանեզովան։
Հայկական էրգոթերապիստների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀՊՄՀ դասախոս Մարիաննա Հարությունյանն էլ ներկայացրեց «Էրգոթերապիայի կրթությունը Հայաստանում» թեմայով զեկույցը։ 06-05-2014
|

փակել >>
|