Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


ՀՊՏՀ–ն՝ Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի անդամ

Մայիսի 23—ին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի մասնակցությամբ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած հիմնադիր ժողովում ստորագրված պայմանագրով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ, հայտնում են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պայմանագրի անդամներն են՝ Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, Տուրարա Ռիսկուլովի անվան Ղազախստանի պետական տնտեսագիտական համալսարանը, «Ուրալի պետական տնտեսագիտական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային կրթական հաստատությունը, «Կարագանդայի տնտեսագիտական համալսարան» ոչ պետական ուսումնական հաստատությունը, Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանը։
Նշված պայմանագրով հիմնադիրները ստեղծում են ոչ առեւտրային կազմակերպություն, որի նպատակը բուհերի համատեղ զարգացման ու փոխադարձ աջակցության արդյունավետ կառույցի ձեւավորումն է։ Հիմնադիր ժողովում հաստատվել է ասոցիացիայի կանոնադրությունը, ըստ որի՝ գործունեության հիմնական նպատակներից են բուհերի ուսումնական եւ գիտական գործունեության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, պետական համալսարաններում բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված աջակցությունը, տնտեսության եւ կառավարման ոլորտի համար որակյալ բարձրագույն կրթության ապահովման մեխանիզմների եւ չափորոշիչների մշակումը, կազմակերպական եւ գիտամեթոդական հենքի ստեղծումը, բուհական համակարգում լավագույն փորձի վերլուծության, ընդհանրացման ու տարածման ինստիտուցիոնալ հենքի ձեւավորումը, մասնակից համալսարանների պետությունների կայուն սոցիալ—տնտեսական զարգացմանն ուղղված մշտադիտարկման, վերլուծության եւ արդիական հիմնախնդիրների լուծման բազմակողմանի համակարգի ստեղծումը։
Հանդիպմանը հստակեցվել են գործունեության ընդհանուր սկզբունքները, մասնակից կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» 2014—2016 թվականների աշխատանքային պլանը, ինչպես նաեւ ընդունվել է որոշում ասոցիացիայի՝ մշտապես գործող բաժանմունքների ստեղծման վերաբերյալ։

29-05-2014





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO