«Ռուսերենը շարունակում է լինել պահանջված»
Երեկ մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ բուհի ռեկտորի, պրոռեկտորների, ռուսական բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ քննարկելու հանրապետությունում ռուսերենի դասավանդման հիմնախնդիրները, ինչպես նաեւ ուրվագծելու համագործակցության նոր եզրեր։
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց համալսարանում ռուսաց լեզվի եւ գրականության ամբիոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ ռուսերենը ոչ միայն մասնագիտական, այլեւ պարտադիր առարկա է բոլոր մասնագիտությունների համար. «Ի թիվս ռուսական բաժիններ ունեցող այլ համալսարանների՝ մանկավարժական համալսարանն ունի մի առանձնահատկություն. առկա եւ հեռակա բաժինների դիմորդների հիմնական մասը Հայաստանի մարզերից են եւ ուսումն ավարտելուց հետո նրանք վերադառնում են մարզեր եւ ձեռնամուխ լինում ռուսերենի դասավանդմանն ու տարածմանը»։
Իվան Վոլինկինը կարեւորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումը։ «Ներկա ժամանակներում շատ կարեւոր է երիտասարդներին փոխանցել հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ եղած դարավոր բարեկամական հարաբերությունները։ Շատերը պնդում են՝ ռուսերենը Հայաստանում վերացել է, սակայն ես այդ կարծիքին չեմ. այն շարունակում է լինել պահանջված»,—նշեց դեսպանը՝ վստահեցնելով, որ իր աշխատանքային գերակա ուղղություններից մեկն էլ հենց դա է՝ փնտրել եւ գտնել համագործակցության նոր եզրեր ու ծրագրեր։
Հանդիպման ավարտին ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը շնորհավորեց ներկաներին մայիսի 28—ի՝ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ եւ բարեմաղթանքների հետ մեկտեղ հույս հայտնեց, որ մանկավարժական համալսարանի ռուսական բաժնի շրջանավարտներն իրենց ապագան պատկերացնում են ռուսաց լեզվի եւ գրականության դասավանդման խորն ու համապարփակ ըմբռնմամբ։
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը դեսպանին շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։ 30-05-2014
|

փակել >>
|