Միջազգային ամառային դպրոց՝ մանկավարժականի ուսանողների համար
Օգոստոսի 11–19—ը մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց միջազգային ամառային դպրոց։
Հայկական պետական մանկավարժականի, Ֆինլանդիայի Օուլուի, Լիտվայի կրթական գիտությունների համալսարանների համագործակցության շրջանակներում եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ 40 ուսանող, այդ թվում՝ 7—ը Ֆինլանդիայից, 10—ը՝ Լիտվայից, 5 ուսանող Արցախի պետական համալսարանից եւ 18–ը մանկավարժական համալսարանից, ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացրին իրենց ամառային հանգիստը՝ հագեցած հետաքրքիր, ճանաչողական ծրագրով։
Ի դեպ, այս ծրագրի շրջանակում մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողներից տասն իրենց ամառային հանգիստն անցկացրին Ֆինլանդիայում, տասը՝ Լիտվայում։
Հայաստանյան ամառային դպրոցի շրջանակներում հայ, ֆին եւ լիտվացի ուսանողները եղան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Տաթեւի միջնադարյան վանական համալիրում, Ամբերդում, Գառնու հեթանոսական տաճարում, Գեղարդի վանքային համալիրում։
Օտարերկրյա ուսանողները հայ ընկերների հետ լողացին Սեւանա լճում, բարձրացան Արագած լեռը, այցելեցին Մատենադարան եւ Գաֆեսճյան թանգարան։
Ամառային դպրոցի մասնակիցները եղան ՀՊՄՀ—ում, ծանոթացան նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ստեղծմանն ու ժամանակագրությանը։
Վերջին վայրը, ուր այցելեցին ուսանողները, Ծիծեռնակաբերդն էր՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ «Դպրոցում սովորելու տարիներին պատմական գրքեր շատ եմ կարդացել։ Լսել էի հայերի ցեղասպանության մասին, եւ ինձ համար շատ կարեւոր էր ավելի շատ տեղեկատվություն իմանալ դրա մասին։ Երբ մենք գնացինք Ծիծեռնակաբերդ, ես չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություններ ունեցա։ Այդ վայրը յուրահատուկ ազդեցություն ունեցավ ինձ վրա. հուշաքարերը, անմար կրակը. դրանք ինձ ստիպեցին արտասվել»,–ասում է Ռուա Միլալոնիտեն Լիտվայից։
Պատմաճանաչողական այցերի արանքում, երեկոյան մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում հայ, լիտվացի եւ ֆին ուսանողները ներկայացնում էին իրենց երկրներն ու ավանդույթները, միմյանց սովորեցնում իրենց ազգային պարերը, ապա հյուրասիրում ավանդական ուտեստներով եւ խմիչքով։
Փակման արարողությունը եւս տպավորիչ էր։ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հայերենով, ապա անգլերենով ողջույնից հետո ներկայացվեցին ժամանցային եւ մշակութային գերհագեցած առօրյան մեկ տեսաֆիլմով, ապա հայկական ազգային պար՝ ֆին եւ լիտվացի ուսանողների կատարմամբ։
Հայկական մշակույթը երեկոյի ընթացքում ներկայացրին նաեւ մանկավարժական եւ Արցախի պետական համալսարանների ուսանողները, որին հաջորդեցին լիտվական ուրախ պարեր՝ հայ եւ ֆին երիտասարդների կատարմամբ։
Լիտվայից ժամանած ուսանողուհի Նիկալոնիտե Ռուտան տպավորված է Հայաստանով. նման ծրագրերին բազմիցս մասնակցած ուսանողուհին նկատում է՝ Հայաստան այցն ու ամառային դպրոցն աննախադեպ էին։ Սիրահարված է հայկական լեռներին, պատմական հուշարձաններին, մարդկանց ընկերասիրությանն ու հոգատարությանը։
Հյուսիսային Եվրոպայից ժամանած ֆին ուսանողուհի Դիանա Ջյուսոլան, ով երեկոյի ընթացքում ներկայացրեց ֆիննական մշակույթը, մարդկանց առօրյան ու ավանդույթները, չթաքցրեց՝ Հայաստանից մի կտոր իր հետ տանելու է Ֆինլանդիա, չէ՞ որ Ֆինլանդիայից մի կտոր էլ Հայաստան էր բերել։ Նույն համալսարանի միջմշակութային սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ստինա Պակոնեն նկատում է, որ մեկ ամիս առաջ չգիտեր էլ Հայաստան պետության գոյության մասին, իսկ այսօր առիթը բաց չի թողնում հայերենով բարեւելու։
Հիշեցնենք, որ կրթական եւ ճանաչողական կարեւոր նշանակություն եւ բովանդակություն ունեցող «Ամառային դպրոց» ծրագիրը նպատակ ունի նպաստել միջմշակութային երկխոսությանն ու Հայաստանի, Ֆինլանդիայի եւ Լիտվայի համալսարանների հետագա համագործակցությանը, հնարավորություն ընձեռելով ուսանողներին զարգացնելու օտար լեզուների հմտություններն ու օտարազգի ուսանողների հետ ընդլայնել շփման եզրերը։ 21-08-2014
|

փակել >>
|