Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՀՀ ՎՊ 2013թ. հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում

Երեկ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցով իրականացվող ծառայությունների եւ գնումների ուղղությամբ վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության արդյունքները, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։
Քաղաքաշինության ոլորտում ՎՊ վեցերորդ վարչության պետ Մարտին Քյուրքչյանի կողմից ուսումնասիրվել է դպրոցաշինության ծրագիրը եւ վերահսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք խախտումներ։ Նա նշել է, որ խախտում թույլ տված բազմաթիվ սուբյեկտներ առ այսօր բավականին գումարներ են վերադարձրել պետական բյուջե, բացի այդ՝ վերացվել են նաեւ կատարված անորակ աշխատանքները։
2006—2012 թվականների ընթացքում ծախսվել է 17,032,943,546,0 հազար դրամ, սակայն որեւէ օբյեկտի շինարարություն դեռեւս չի ավարտվել։ Պարոն Քյուրքչյանը հավելեց, որ հաշվետու տարում Վերահսկիչ պալատն ընտրանքային կարգով ստուգել է 11 կրթական օբյեկտ, որոնց պայմանագրային ընդհանուր արժեքը կազմել է 878,400 հազար դրամ։
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, որ Վերահսկիչ պալատի մասնագետները մշակել են գործող գներով շինարարական աշխատանքների արժեքների հաշվարկման կարգի նախագիծ եւ ներկայացրել են ՀՀ կառավարություն, որով շինարարությունում կիրառվող վերադիր ծախսերը եւ շահույթը պետք է հաշվարկվեն միայն աշխատավարձից, այլ ոչ թե նյութական ծախսերից։
Ըստ նախագահի՝ եթե գործող կարգով ուղղակի ծախսերի վրա կիրառվել են միջինը 83% ներդրումներ, ապա Վերահսկիչ պալատի հաշվարկներով այն կազմելու է միջինը 64%։
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նույնպես անդրադարձավ ոլորտի խնդիրներին եւ ՎՊ վերահսկիչ հաշվետվությանը։
Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին՝ ՎՊ հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը ներկայացրել է հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը։ Նա նշել է, որ աշխատանքի վերահսկողություն չի իրականացվել, կատարված աշխատանքների համար չեն եղել համապատասխան տեխնիկական մասնագետներ, տեմպը դանդաղ է եղել եւ որակն էլ նվազել է։
Ժորա Մարգարյանի խոսքերով՝ Վերահսկիչ պալատի վերլուծությունները ցույց են տվել, որ ճանապարհային շինարարության ոլորտում եւս առկա են լրջագույն ռիսկեր, որոնք արտացոլված եւ կենտրոնացված են շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փուլերում։

26-09-2014





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO