Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


1200 ուսանող երդվեց

Հավատարիմ մնալ ուսուցչի կոչմանը

«Այսօր յուրահատուկ երդման արարողություն է, քանզի երդվում է ոչ թե հայրենիքի զինվորը, այլ հայրենիքի ապագա ուսուցիչը, ով հենց առաջին զինվորն է, այն առաջին զինվորը, ով պատրաստում է զինվորներ, տարբեր մասնագետներ, դաստիարակում իրենց աշխատանքի գիտակներ՝ նրանց ուղղորդելով մեծ կյանք։ Ուսուցիչն այսօրվա իրականության մեջ մեր հայրենիքի ապագան է»,–մանկավարժական համալսարանի առաջին կուրսեցիների երդման արարողության ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը։
Ավանդույթի համաձայն՝ այս տարի էլ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն—թանգարանում 1200 ուսանող երդվեց հավատարիմ մնալ ուսուցչի վեհ կոչմանը։ Ապագա մանկավարժները զինվորագրվեցին այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը, եւ ում վեհ գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են խավարամտության դեմ։
Պաշտպանության նախարարը ողջունելով առաջին կուրսեցիներին՝ նկատեց, որ կրթված եւ դաստիարակություն ստացած զինվորներն էլ ավելի պատվով են կատարում իրենց ազգանվեր գործը։ Խորհրդանշական համարելով երդման վայրը՝ Սեյրան Օհանյան նկատեց. «Երդվել այս փոքրիկ թանգարանի առջեւ՝ նշանակում է երդվել մեր մեծ թանգարանի՝ Հայաստանի Հանրապետության ապագայի, նրա անվտանգ եւ զարգացած հեռանկարն ապահովելու համար»։ Ի դեպ, նախարարը շնորհավորանքի հետ մեկտեղ պատրաստել էր նաեւ անակնկալ. մանկավարժական համալսարանի ուսանողներից երեքը, ովքեր իրենց զինվորական ծառայությունն են անցնում ՀՀ ԶՈՒ—ում, որպես երախտագիտություն եւ խրախուսանք, արձակուրդի հնարավորություն ստացան։
Երդման արարողությունն սկսվեց Տերունական աղոթքով, ապա Երեւանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին փոխանցեց Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը։
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորելով ուսանողներին՝ ընդգծեց. «Յուրաքանչյուր հասարակության զարգացման համար անհրաժեշտ են բոլոր մասնագիտությունները, բայց կա մեկը, որից կախված է, թե ինչպիսին կլինեն այլ մասնագետներ, դա հենց ուսուցչի մասնագիտությունն է»։
ՀՊՄՀ մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թափուզյանն էլ կարեւորելով գրի, մշակույթի, դպրոցի եւ ուսուցչի դերը մեր ժողովրդի կյանքում՝ ապագա մանկավարժներին մաղթեց, որպեսզի ուսումնառության տարիները դառնան ինքնաճանաչման ու ինքնադրսեւորման, ընտրած մասնագիտության նկատմամբ բարձր պատասխանատվության, հայոց դպրոցին անմնացորդ նվիրվելու գիտակցության ու պատրաստակամության, հայ մանուկի եւ ընդհանրապես մանկության բարձրարժեքության գաղափարներին դավանելու բեղմնավոր եւ անմոռանալի տարիներ։
ՀՊՄՀ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանն էլ նշեց. «Այս արարողությունն այսօր գուցե ձեր կյանքում ընդամենը մի դրվագ է, բայց տարիներ անց այն կադառնա ձեր կյանքի կարեւորագույն օրերից մեկը»։
Վերջում Սեյրան Օհանյանը բուհի ռեկտորի ուղեկցությամբ շրջեց նաեւ մեծ լուսավորչի թանգարանում։
Երդման հանդիսավոր արարողությունն ամփոփվեց գեղեցիկ տոնական համերգով։

10-10-2014





28-01-2021
Ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը մեր բանակի ամենահզոր զենքերն են
Արժանի լինենք հայ զինվորին՝ կառուցելով մեր բաժին պետականությունը



28-01-2021
«...Մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք...»
Թշնամին միշտ թշնամի է. երբեք չպետք է փոխել վերաբերմունքը ...


28-01-2021
Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը
Ազգային գաղափարախոսություն՝ ռազմական բաղադրիչի մեծացմամբ

Հայ զինվորականը մշտապես ...


28-01-2021
ՀՀ ԶՈՒ ստեղծումը վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակն է
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկ, ...


28-01-2021
Հայկական հաղթանակների խորհրդանիշ Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞
Այստեղ «Գորշ գայլերի» դպրոցի հիմնումն ուղղված է արցախյան հիմնահարցի ...


28-01-2021
Երկիր Նաիրիի բանաստեղծը
Նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին


28-01-2021
Առակաց խորհուրդը. Քրիստոսի առակները
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ...



28-01-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջավադ Զարիֆին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ...

28-01-2021
Քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ...

28-01-2021
Տեւական խաղաղության համար հիմքեր չկան
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ...

28-01-2021
«Վահագնի Սիթիի» հաղթանակով
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց «Ա» լիգայի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO