Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ամուր բանակ՝ ամուր թիկունք

Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ ու դասախոսներ՝ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանի գլխավորությամբ, երեկ Հայոց բանակի կազմավորման 23—ամյակի առթիվ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության 5—րդ բանակային կորպուսի զինծառայողներին։ Երեսուն հոգուց բաղկացած պատվիրակությունը հետաքրքիր ու հագեցած օր անցկացրեց՝ շփվելով զինծառայողների, սպայական կազմի հետ։ Բուհի ուսխորհուրդը զորամասում կազմակերպեց Հայոց բանակին նվիրված միջոցառում, որի ընթացքում խոսվեց մեր բանակի անցած ուղու, նրա փառավոր հաղթանակների մասին։ «Հյուսիսային համալսարանում մի շարք արտոնություններ են սահմանված բանակից զորացրված երիտասարդների համար,–ողջույնի խոսքում նշեց Բ. Մակիչյանը։–Ուսանելով մեր բուհում՝ նրանք կարող են օգտվել տարատեսակ զեղչերից, արժանանալ Վազգեն Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակների, որոնք նախատեսված են բանակից զորացրվածների համար»։
Ներկաներին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ 5—րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ—մայոր Իշխան Մաթեւոսյանը նշեց. «ՀՀ պաշտպանության նախարարությունը նախանձախնդիր է այն հարցում, որ ամրապնդվի հասարակություն—բանակ կապը։ Այս առումով բարձր եմ գնահատում Հյուսիսային համալսարանի այս նախաձեռնությունը։ Միաժամանակ ցանկանում եմ, որ ամեն ոք գիտակցի՝ ՀՀ զինված ուժերն այն կառույցն է, որը անառիկ է պահում հայոց հողը»։
Միջոցառմանն իրենց մասնակցությամբ շունչ ու ոգի հաղորդեցին ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո), Երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանը։ Ներկաներին ոգեւորեց ոչ միայն սիրված երգիչ Ա. Գրիգորյանի հայրենաշունչ երգը, այլեւ նրա կրակոտ ու ոգեշունչ խոսքը. «Որդուս՝ Գրիգորին, պատրաստում եմ Հայոց բանակի համար։ Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Կարծում եմ՝ մեր ժողովրդի ամենամեծ տոնը պետք է լինի հենց այս տոնը»,–շնորհավորական խոսքում նշեց Ա. Գրիգորյանը։
Հանդիպման ավարտին 5—րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ—մայոր Իշխան Մաթեւոսյանը Հյուսիսային համալսարանի ռեկտորին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգիրը՝ բանակ—հասարակություն կապերի ամրապնդման գործում մեծ ավանդ ունենալու համար, ինչպես նաեւ ժամացույց ու հուշանվերներ։
Եվ քանի որ 77—ամյա ռեկտորը խոստովանեց, որ ցանկացած պահի պատրաստ է համալրել իր հարազատ բանակի շարքերն ու ծառայել հայրենիքին, նրան նվիրեցին նաեւ զինվորական համազգեստ։
Իր հերթին Բ. Մակիչյանը Հյուսիսային համալսարանի կողմից զորամասին հանձնեց համակարգիչ, բուհի հրատարակչության գրքեր ու ձեռնարկներ, «Հյուսիսային համալսարան» ամսագրի թարմ օրինակները։ Հավելենք նաեւ, որ բուհը պատրաստում է պայմանագրի նախագիծ, որով առավել կսերտացվեն բանակի հետ կապերը, իսկ զորացրված երիտասարդներին կհատկացվեն ավելի շատ արտոնություններ։

Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

28-01-2015





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO