Պետության շարժիչ ուժը
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է ՀՊՄՀ
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է բուհ՝ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հանդիսավոր միջոցառմանը համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խորհրդարանի ղեկավարին հանձնել է Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալ։ «Համալսարանի բարձրագույն պարգեւին արժանանալը մեծ պատիվ է»,–իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու հավելել, որ այն պարտավորեցնող լինելուց բացի առանձնահատուկ խորհուրդ ունի։ Օրենսդրի ղեկավարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանը այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները։ Իսկ որպես կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանն իր գործընկերներին ուղղված խոսքում եւս մեկ անգամ վերահաստատել է, որ իր համար ամենաբարձր պաշտոնը եղել եւ մնում է մանկավարժի կոչումն ու ընդգծել, որ համալսարանը գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նշենք, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ձեռնունայն չէր այցելել համալսարան։ Խորհրդարանի ղեկավարը գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար բուհի 15 դասախոսի պարգեւատրել է ԱԺ պատվոգրով։
18-02-2015
|

փակել >>
|