Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Օպերային արվեստի չմարող աստղը

Նու—Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մենակատար Լուսին Ամարան հայազգի այն երգչուհիներից է, որոնցով տասնյակ տարիներ շարունակ հպարտացել ենք ազգովի՝ թե Հայաստանում, թե սփյուռքում։ Շուրջ չորս տասնամյակ շարունակ այս հանրահայտ օպերային թատրոնում նա կատարել է 56 դերերգ, ունեցել 882 ելույթ, որոնք հեռարձակվել ու ձայնասփռվել են հեռուստատեսությամբ ու ռադիոյով։
Հատկապես հիշարժան են Միքայելլան՝ Բիզեի «Կարմեն», Չիո Չիո Սանը՝ Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ», Տատյանան՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Անտոնիան՝ Ժակ Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները», Դոննա Էլվիրան՝ Մոցարտի «Դոն Ժուան», Նեդդան՝ Լեոնկավալլոյի «Հտպիտներ», Էլիանորան՝ Վերդիի «Տրուբադուր», Աիդան, Միմին՝ Պուչչինիի «Բոհեմա» օպերաներից։
Ադրինե Կազանչյանի ու Գեւորգ Արմաղանյանի դուստրը՝ Լուսին (Թագուհի) Արմաղանյանը (Լուսին Ամարա) ծնվել է 1925—ին մարտի 1—ին ԱՄՆ–ի Քոնեքթիքութ նահանգի Հարթֆորդ քաղաքում։ Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Սան—Ֆրանցիսկոյի «Համայնքի երաժշտական դպրոցում», երգել է տեղի հայկական եկեղեցում։
1946—ին տեղի է ունեցել Լուսինի առաջին բեմելը «War Memorial Opera House»—ում։ Այնուհետեւ ուսումը շարունակել է «Արեւմուտքի երաժշտական ակադեմիայում» Ռիչարդ Բոնելլիի մոտ։
Ամարայի մուտքը Մետրոպոլիտեն օպերա եղել է «Երկնքի ձայնի» կատարումը՝ Վերդիի «Դոն Կառլոս» օպերայից։ Մասնակցել է Վերդիի «Ռեքվիեմի», Բեթհովենի 9—րդ սիմֆոնիայի ձայնագրություններին։
«The Times»—ը Ամարայի մասին գրել է. «Մեր ժամանակի մեծագույն լիրիկ սոպրանոն է»։
Իսկ «Time Magazine»—ում կարդում ենք. «Ամարան բերեց ապշեցուցիչ վոկալ շքեղություն, որը Մետրոպոլիտեն օպերային տվեց հռչակ։ Ամարան երկարակյաց գերաստղ է, բարձր կարգի վոկալ ֆենոմեն, դրամատիկ արտիստ»։
«Բրիտանիկա» հանրագիտարանը Ամարային նշում է որպես Մետրոպոլիտեն օպերայի Պրիմա Դոննա։
Ջութակահար Իսահակ Ստերնը Ամարային անվանել է երգող ջութակ։
Պարույր Սեւակը Լուսին Ամարային լսելով հետեւյալ գնահատականն է տվել. «Ամարան մեզ դարձրել է ջութակ ու նվագում է մեր ներվերի վրա»։
Լուսին Ամարայի հետ զրուցել է երաժշտագետ Հարություն Պալյանը։
–Բացի Ձեզնից, Մետրոպոլիտեն օպերայում երգել են նաեւ հայ անվանի այլ երգիչներ։
–Այո, առնվազն 6—7 երգիչ՝ Լիլի Չուքասզյան, Արման Թոքատյան, Արա Բերբերյան, ուրիշներ։
–Ո՞րն էր Ձեր սիրելի հերոսը։
–Միմին Պուչչինիի «Լա Բոհեմա» օպերայից։
–Ի՞նչ հայտնի նվագավարների հետ եք աշխատել։
–Աշխատել եմ ամերիկացի նվագավարներ Էրիկ Լայնս—Ֆորդի, Պիեռ Մոնթեոյի, ով ճանաչված էր որպես ֆրանսիական օպերաների նվագավար, Մաքս Ռուդոլֆի, Ջեյմս Լեւայնի, Թոմաս Շիբերսի, Դիմիտրի Մեթրոպուլոսի, Յուջին Օրմանդիի, Ֆաուստո Քլեւայի, Ջեյմս Լեւայնի, Լեոնարդ Բերնստայնի, Քուրթ Ադլերի, Լեոպոլդ Սթաքովսկու, Բերնարդինո Մոլինարիի հետ։
–Մեծ մասամբ սոպրանոների գործընկերները լինում են տենորներ։
–Իմ սիրելի տենորը Ֆրանկո Կորելլին էր, սակայն սիրել եմ երգել նաեւ Բերրի Մորելլի, Կարլո Բերգոնցիի, Նիկոլայ Գեդդայի, Պլասիդո Դոմինգոյի հետ եւս։
–Թեեւ երկար տարիներ աշխատել եք Մետրոպոլիտեն օպերային թատրոնում, սակայն գիտենք, որ խնդիրներ եք ունեցել թատրոնի ղեկավարության հետ։ Գիտենք նաեւ, որ գեղեցիկ ձայնի ու կատարողական վարպետության շնորհիվ կարողացել եք հաղթահարել խնդիրները։
–Այո, ճիշտ է, ես կարողացել եմ հաղթահարել խոչընդոտները եւ դա արել եմ ոչ թե դրամի համար, այլ որովհետեւ սիրում էի երգել։
–Երիտասարդ երգչուհիների հետ շփվո՞ւմ եք։
–Ես վարպետության դասեր եմ տալիս երգիչներին։ Աղջիկս պարապում է սկսնակների հետ։
–Այսօր երիտասարդությունը տարված է փոփ կամ ռոք երաժշտությամբ։ Կարծում եմ, որ օպերային արվեստը հետին պլան է մղվել։
–Այո, այն հետին պլան է մղվել, որովհետեւ այսօրվա ուսուցիչները ինչպես հարկն է չեն սովորեցնում։ Օրինակ՝ չկան թոքերի ցած մասով եւ կողերով շնչառությունը, բերանի ծիծաղի դիրքը։ Թոքերի վերեւի մասով շնչառությամբ չես կարող բավարար ձայն արտաբերել։
–Ի՞նչն է հռչակավոր դարձնում արտիստին՝ գեղեցիկ ձա՞յնը, կատարյալ վարպետությո՞ւնը, թե՞ հուզականությունը։
–Արտիստը բոլոր երեք հատկությունների կարիքն ունի։
–Այժմ վաստակած հանգստի տարիներն եք վայելում եւ, սակայն, առիթի դեպքում երգում եք, զբաղվում հասարակական գործունեությամբ։ 2012 թվականի ապրիլի 14—ին «Հարմոնիա օպերային ընկերությունը» բարեգործական համերգ էր կազմակերպել երիտասարդ տաղանդների համար՝ նվիրված Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի առաջինին տարեդարձին։ Պատվավոր հյուրն էիք։ Հանդիսականները ջերմությամբ, որոտընդոստ ծափահարություններով էին ընդունում Ձեր յուրաքանչյուր կատարում։ Ի՞նչ զգացումներ ունեցաք։
–Կարճ ասեմ։ Ես սիրում եւ գնահատում եմ իմ ունկնդրին։ Ունկնդիրն ամեն ինչ է ինձ համար։ Եվ երիցս հաճելի է, որ չեն մոռանում ու սիրում են ինձ։
–Դե ինչ, մաղթում եմ Ձեզ հետագա երջանիկ տարիներ ու տարեդարձեր եւ ունկնդիրների մշտամնա սեր։
— Շնորհակալություն բոլոր լավ ցանկությունների համար, շատ եմ գնահատում։

04-03-2015





16-11-2019
Հայաստանի հավակնոտ հայտը ռազմարդյունաբերության ոլորտում
Ոլորտին հատկացվող գումարը հաջորդ տարի կկազմի 6.3 մլրդ ...


16-11-2019
Իրանի տնտեսարդյունաբերական ազատ եւ հատուկ գոտիները
Նպաստավոր պայմաններ են ապահովում հատկապես օտարերկրացի ներդրողների համար

Էմմա ...


16-11-2019
Ինչ ստացավ Անկարան Վաշինգտոնից եւ ինչ կստանա Մոսկվայից
Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մեր ենթադրությունների ...


16-11-2019
Ձկնարտադրությունից մինչեւ սեւ խավիար
Արցախի ձկնկիթն առաջին անգամ կարտահանվի Եվրոպա

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Առաջնագծից ...


16-11-2019
ՊԵԿ-ը 253 միլիոն դրամի խախտում է արձանագրել
Կառույցն անցում է կատարում իրավախախտումների դեմ պայքարի նոր ...


 
16-11-2019
IPSE DIXIT
«Նախանձ» մենք համարում ենք մարդկային բնույթի այն ստորությունը, որը ...


 
16-11-2019
Հորդորակ
Հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին




16-11-2019
Ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում
Քննարկման փուլում է ոլորտի զարգացման ...

16-11-2019
Մանկապարտեզների ու դպրոցների սնունդը
Ի՞նչ խնդիրներ կան, որո՞նք են չիմացության ...

16-11-2019
Հայաստանում աճում է սուսերամարտի նկատմամբ հետաքրքրությունը
Հանգստյան օրերին Նորագավիթի սուսերամարտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO