Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Համախմբված ու միասնական

Ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Հյուսիսային համալսարանում

Հյուսիսային համալսարանում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված միջոցառումները։ Երեկ համաբուհական ժողովի ժամանակ ամփոփվեցին մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքները, հայտնում են Հյուսիսային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ինչպես բացման խոսքում նշեց բուհի ռեկտոր Բ. Մակիչյանը՝ հունվարի 19—ի գիտխորհրդի նիստում ընդունված «G—100» ծրագիրը կյանքի է կոչվում։
Բուհի ռեկտորն այդ նիստում իր խոսքն էր ուղղել երկրի քաղաքական բոլոր ուժերին՝ հորդորելով մի կողմ թողնել տարաձայնություններն ու համախմբված, միասնական ուժերով նշել ցեղասպանության 100—ամյա տարելիցը. «Մեզ համար կարեւոր է այս պատմական մեծ իրադարձության ժամանակ համախմբվել, մի կողմ թողնել մանր կրքերն ու տարաձայնությունները եւ ողջ ուժերը լարել՝ աշխարհին մեր պահանջը հասանելի դարձնելու համար»։
Համաբուհական ժողովում նա խոսեց «G—100» ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրագործված մի քանի միջոցառումների մասին։ Մասնավորապես, ցեղասպանությանը նվիրված միջոցառումների համատեքստում հայոց բանակի կազմավորման 23—ամյակի առթիվ Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու մի խումբ դասախոսներ հանդիպում են ունեցել 5—րդ բանակային կորպուսի զինծառայողների հետ։ Բ. Մակիչյանն այնտեղ հանդես է եկել հետաքրքիր առաջարկությամբ. այն է՝ բանակում ներդնել կրեդիտային համակարգ, որով կգնահատվեն զինծառայողները եւ ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսեւորելու դեպքում կընդունվեն Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգ, իսկ ուսման վարձի 30 տոկոս զեղչից կարող են օգտվել մյուս բոլոր զինծառայողները։ Նրանք կօգտվեն նաեւ զորացրվածների համար նախատեսված անվանական կրթաթոշակներից։
«G—100» ծրագիրը նաեւ նպատակ է հետապնդում այլ երկրների բուհերից ուսանողներ ներգրավելու միջոցով մեր պահանջատիրությունը առավել լայն լսարանի ներկայացնել։ Ծրագրի այս կետի համաձայն՝ Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչած երկրների քաղաքացիները Հյուսիսային համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթություն կստանան սահմանված վարձի 50% զեղչով։ Նրանք կարժանանան անվճար կրթության իրավունքի կամ անվանական կրթաթոշակների նախապատվելի պայմաններով։
«G—100» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումներից է նաեւ Հ. Թումանյանի ծննդյան 146—ամյակի առթիվ նրա հուշարձանին այցելելու եւ պսակ դնելու արարողությունը։ Գաղտնիք չէ, որ Ամենայն հայոց բանաստեղծը Մեծ եղեռնին նախորդող շրջանում չափազանց մեծ աշխատանք է կատարել հայ գաղթականներին ու եղեռնից մազապուրծ հայությանը օգնելու համար։ Բացի նրանից, որ թումանյանագիտությունը համալսարանի գերակա ուղղություններից է, եւ մեծ գրողին առնչվող յուրաքանչյուր իրադարձություն նշվում է բուհում, այս տարի նրա ծննդյան օրը նշվեց՝ ներգրավելով բազմաթիվ հյուրերի, որոնք էլ արժանացան հուշամեդալի։
Հաջորդ միջոցառումը փետրվարի 24—ին ուսանողների մասնակցությունն էր բաց դասին Ազգային ժողովում։ Այստեղ ԱԺ հարթակից հնչեցվեց «G—100» ծրագրի այն հատվածը, որի համաձայն՝ ցեղասպանությունը ճանաչած երկրների քաղաքացիները Հյուսիսային համալսարանում կարող են սովորել ուսման վարձի 50% զեղչով։
Առավել ուշագրավն այն է, որ հանրապետության լավագույն 9 բուհերի շարքում Հյուսիսային համալսարանի 11 ուսանողից բաղկացած թիմը մարտի 1—ին հաղթող ճանաչվեց Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված «Հայ ասպետ» հեռուստամրցույթի կիսաեզրափակիչ փուլում եւ ԵՊՀ—ի ու Գյումրիի մանկավարժական համալսարանի թիմերի հետ դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Հյուսիսային համալսարանի ղեկավարությունը, կրկնակի հաջողությունից ոգեւորված, «Հայ ասպետ» հեռուստախաղից անմիջապես հետո առաջին փուլի հաղթող 11 ուսանողներին մարտի 9—ին պարգեւատրեց 100 հազարական դրամով, իսկ նրանց դասախոսները պարգեւատրվեցին շնորհակալագրերով։
Այժմ էլ համալսարանում մեծ աշխատանքներ են կատարվում ապրիլի 21—22—ին «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովի կազմակերպման ուղղությամբ, դեռեւս ամիսներ առաջ հրավերներ են ուղարկվել աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրների գիտնականների։ Հյուսիսային համալսարանում կազմակերպվող միջազգային գիտաժողովը անմիջապես նախորդելու է ապրիլի 24—ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին նվիրված գլխավոր միջոցառմանը, որն էլ ավելի պարտավորեցնող է։

11-03-2015





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO