ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորին
Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ժուկին, ով խորհրդարան էր եկել ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի ուղեկցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ողջունելով Ալեքսանդր Ժուկին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ ուսումնասիրել է Բելառուսի կրթական համակարգի եւ մասնավորապես մանկավարժական համալսարանի գործունեությունը եւ բարձր է գնահատում հայ—բելառուսական կրթական համագործակցությանն ուղղված քայլերը։ Որպես Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է համալսարանի համագործակցությունը տարբեր երկրների համալսարանների հետ եւ նշել, որ Ռուբեն Միրզախանյանի հետ խորհրդակցել են համալսարանի կառավարումն ազատականացնելու ուղղությամբ։ ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ պետությունը մշակում է չափորոշիչները, իսկ կրթական համակարգը իրագործում է դրանք. այսպիսի մոտեցումը բարելավում է գիտական եւ կրթական գործընթացները։
Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Ժուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ համալսարանը հարյուրամյա կրթական հաստատություն է եւ ունի ձեւավորված կրթական ավանդույթներ։ Ռեկտորը կարեւորել է մանկավարժական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում։ Նա նշել է, որ Բելառուսի կրթական համակարգն ինտեգրման փուլում է, եւ Բելառուսը պատրաստվում է անդամակցելու Բոլոնիայի գործընթացին։ Ալեքսանդր Ժուկը կարեւորել է նաեւ մանկավարժական համալսարանի համագործակցությունը ՀՊՄՀ—ի հետ եւ նշել, որ նախատեսվում է ուսանողների փոխանակության ծրագիր իրականացնել. առաջիկայում 20 հայ ուսանող կհյուրընկալվի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 21-03-2015
|

փակել >>
|