Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԵՐԵՎԱՆ


«Բացահայտենք Երեւանը»

Էլեկտրոնային գրքի շնորհանդես՝ Երեւանի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Միջոցառմանը ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ 88—րդ ընդհանուր ժողովի շրջանակներում մայրաքաղաքում գտնվող հայկական սփյուռքից ՀԲԸՄ շուրջ 100 ներկայացուցիչներ, դիվանագիտական կառույցների, Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպությունների, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի ու Հայկական բարեգործական ընդհանուր միության միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը կնպաստի նմանատիպ նախաձեռնությունների շարունակականության ապահովմանը։
«Մեր ժողովուրդը գրի ու գրականության հանդեպ միշտ էլ ունեցել է առանձնահատուկ վերաբերմունք։ Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք ու 2012 թվականին, մի ամբողջ տարի, հպարտությամբ ու պատվով կրեց այդ պատվաբեր ու պատասխանատու տիտղոսը։ Մենք՝ հայերս, մշտապես առանձնացել ենք նաեւ նորն ու առաջադեմը արագ յուրացնելու հարցում։ Նաեւ այս տեսանկյունից է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը իսկապես շատ կարեւոր ու շնորհակալ աշխատանք իրականացրել։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մեր 2796—ամյա մայրաքաղաքն այսպիսով աշխարհին ներկայանում է նաեւ որպես զբոսաշրջային քաղաք»,–ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Քաղաքապետը նաեւ համոզմունք է հայտնել, որ էլեկտրոնային գրքերը հետզհետե ավելի լայն կիրառում կունենան հասարակության շրջանում, ինչն իր հերթին կնպաստի գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։
«Ու հատկապես նկատի առնելով աճող սերնդի հետաքրքրությունների ուղղվածությունը՝ վստահ եմ, որ նմանատիպ ծրագրերն իրենց հերթին կնպաստեն գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը։ Առավել եւս, որ մենք տարեցտարի ավելացնում ենք մեր դպրոցների ու կրթական մյուս հաստատությունների, նաեւ գրադարանների համակարգչային հագեցվածությունը»,–ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Հետաքրքրական տեղեկատվությամբ եւ դրա գեղեցիկ մատուցմամբ հարուստ «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գիրքը կազմվել է՝ օգնելու զբոսաշրջիկներին՝ արդյունավետ եւ հաճելի անցկացնելու իրենց ժամանակը Երեւանում եւ մայրաքաղաքի շրջակայքում։ Մեկօրյա փոքրիկ շրջայցերից մինչեւ մշակութային տոնակատարություններ եւ սոցիալական միջոցառումներ ներկայացնող էլեկտրոնային ժամանակակից ուղեցույցն առաջարկում է ծրագրերի բազմազանություն եւ դրանցից օգտվելու դյուրին ճանապարհներ։ Գրավիչ տեսահոլովակները, լուսանկարների եւ եռաչափ պատկերների հավաքածուները, քաղաքի մասին գրավիչ պատմությունները եւ ինտերակտիվ քարտեզները լրացնում են գրքի բովանդակությունը։ Պատմական, սոցիալական եւ ժողովրդագրական տեսանկյուններից քաղաքի մասին տեղեկատվությունն այն խորությամբ է ներկայացվում, որ օգտակար կլինի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլեւ Երեւանի պատմությամբ եւ ներկայով հետաքրքրվողներին։
Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետարանին եւ անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսին ցուցաբերած աջակցության համար, ՀՎՀ հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանն իր հերթին հույս է հայտնել, որ գիրքը կնպաստի, որ Երեւանը ողջ աշխարհում ճանաչելի լինի նաեւ որպես զբոսաշրջային քաղաք։
«Հարուստ բովանդակությամբ եւ տեղեկատվության մատուցման նոր եղանակով ներկայացված «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գիրքը լավագույն ուղեկից է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այցելել Երեւան եւ ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկին՝ Երեւանին։ Գիրքը շուտով հասանելի կլինի մոբայլ սարքերով եւ համակարգիչներով»,–նշել է Երվանդ Զորյանը՝ հավելելով, որ էլեկտրոնային գրքի անգլերեն տարբերակին կլրացնեն նաեւ արեւելահայերեն, արեւմտահայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ թուրքերեն տարբերակները, որոնք բոլորն էլ անվճար հասանելի կլինեն համացանցում եւ iBook գրախանութում։
Շնորհանդեսի շրջանակում միջազգային կազմակերպությունների հետ սերտ կապերի ստեղծման ու հարաբերությունների պահպանման, ինչպես նաեւ Երեւանի բարեկարգման գործում ունեցած մեծ դերի եւ արդյունավետ գործունեության համար Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է ՀԲԸՄ ոսկե մեդալով։
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար եւ կարեւորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միության նախագահ Պերճ Սեդրակյանին է հանձնել Երեւանի զինանշան խորհրդանշական նվերը, նաեւ համոզմունք հայտնել, որ երկուստեք փոխգործակցությունը կունենա նորանոր հաջող զարգացումներ։

02-04-2015





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO