Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Պատմություն՝ ժապավենի վրա

Արցախցիների մասնակցությունը՝ Մեծ հայրենականին

Պայքարող արցախցու հավաքական կերպարը կներկայացվի «Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմում։ Ֆիլմը նկարահանում է «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» ՀԿ—ն՝ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Արցախի Հանրապետությունից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 45000 զինվոր։ Նրանցից միայն 23000—ն է վերադարձել։ 2015թ. մարտի 1—ի դրությամբ ԼՂՀ—ում ապրում է մոտավորապես 100 վետերան։
Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման հիմնադիր Ավետիք Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր մեր կողքին գտնվող շուրջ 100 մասնակիցներից ընտրվել են 10—ը՝ ԼՂՀ բոլոր շրջաններից եւ Ստեփանակերտից։ Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտվել են։ Տեսանյութը մոնտաժման փուլում է։
Հարությունյանը նշում է, որ Մեծ հայրենականի մասնակիցներն այսօր էլ երիտասարդներին ոգեւորում են իրենց խրոխտությամբ, լավատեսությամբ ու պայքարի ոգով։ Այս թեման հատկապես արդիական է Արցախում, թեեւ ՀԿ հիմնադիրն ընդգծում է, որ այստեղ փոքր հասակից բոլորն էլ զինվոր են։ Անգամ, երբ տղա է լույս աշխարհ գալիս, շեշտում են, որ զինվոր է ծնվել։
Հեղինակները ֆիլմի միջոցով փորձում են ներկայացնել Մեծ հայրենականի մասնակիցների ռազմաճակատային կենսագրությունները, հայտնի ու անհայտ խիզախությունները, երիտասարդներին ուղղված պատգամները, իրենց տեսլականն Արցախի վերաբերյալ։ Ընդ որում, հասարակական կազմակերպության ներկայացուցիչը նկատում է, որ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն իրենց զրույցներում երբեք որեւէ դժգոհություն չեն հայտնում։ Ընդհակառակը՝ բոլորն էլ շնորհակալ են, որ Արցախ պետությունը գտնվելով տնտեսապես ոչ շատ զարգացած վիճակում, կարողանում է ուշադրություն դարձնել վետերաններին։
«Արցախցիների մասնակցությունը Մեծ հայրենականին» ֆիլմի պրեմիերան կկազմակերպվի Ստեփանակերտում։ Այնուհետեւ այն նախատեսվում է ցուցադրել արցախյան եւ հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում։ Ֆիլմը կշրջի նաեւ Արցախի շրջաններում, դպրոցներում, բուհերում։
Ա. Հ.

17-04-2015





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO