Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


«Պոլսո արտացոլանքները» Երեւանում

Կ. Պոլիսը նշանակալի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Ավելին՝ եղել է մեկը մեր «մշակութային մայրաքաղաքներից», որտեղ բարձր զարգացման են հասել թե՛ գրականությունը, թե՛ ճարտարապետությունը, թե՛ արվեստի մյուս տեսակները։ Դարերի ընթացքում երկու մայրցամաքների վրա փռված այդ քաղաքում մեր հայրենակիցները կերտել են անչափելի մի ժառանգություն, որ տարիների հեռվից դժվար է նույնիսկ մտովի պատկերացնել։
Մեկ դար առաջ՝ XX դարասկզբին, Պոլիսն ուներ 600 հազար բնակիչ, նրանց մեկ քառորդը՝ 150 հազարը, հայեր էին։ Այսօր, սակայն, փոխվել է իրադրությունը։ Թուրքիայի Հանրապետության այդ խոշորագույն բնակավայրի բնակիչների թիվն արդեն հատել է 17 միլիոնի սահմանը, մինչդեռ մեր հայրենակիցների թիվը նվազել է մինչեւ 50 հազարի։
Ուղիղ հարյուր տարի առաջ պոլսահայ գրականությունը գրանցեց այնպիսի նշաձող, որ անհաղթահարելի է մինչ օրս։ Ծաղկում էին գրատպությունը, երաժշտական ու թատերական կյանքը, հոգեւոր մյուս ոլորտները։ Ճակատագրի հեգնանքով հենց նույն ժամանակ Պոլիս—Իսթանպուլը ականատեսը եղավ աննախադեպ մի նախճիրի, երբ լույս ապրիլի 24—ի գիշերը ութ հարյուր հայ մտավորական «Հայդար Փաշա» երկաթուղային կայարանից աքսորվեցին դեպի սիրիական անապատներ։
Քաղաքը, սակայն, մեղավոր չէ։ Հայերիս հավաքական հիշողության մեջ այն շարունակում է զուգորդվել գեղեցիկի ու բարձր ճաշակի հետ։ Հենց այդ ճաշակն է իր գծանկարներով մեզ փոխանցում գեղագետ—գծանկարիչ Լեւոն Լաճիկյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամում օրերս բացած իր «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսում։ Ներկայացված 24 գրաֆիկական աշխատանքները ցոլացնում են այդ զմայլելի քաղաքի տարբեր տեսարաններ եւ հատկապես հայկական հիշատակներ խտացնող վայրեր, մասնավորապես Գնալը կղզին։
Կ. Պոլիսն, իհարկե, միշտ էլ եղել է հայ նկարիչների ուշադրության կենտրոնում։ Այդ անդրադարձները, սակայն, կրել են պատահական ու հատուկենտ բնույթ։ Այսպես համախումբ եւ ամբողջական հնամենի այդ ոստանն առաջին անգամ է ներկայանում հայ արվեստասերին։
Ինչպես իր բացման խոսքում նշեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Տեր—Գաբրիելյանը, նման գեղարվեստական ձեռնարկները թույլ են տալիս նպաստել հայ—թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այդ միտքն իր գրառման մեջ հաստատեց նաեւ Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջոն Բիգգարը։ Ինքը՝ գեղագետ—գծանկարիչը, նշեց, որ իր «Պոլսո արտացոլանքներ» ցուցահանդեսով նախ՝ հարգանքի տուրք է մատուցում հայադրոշմ այդ քաղաքին, ապա նվիրելով այն Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին՝ ուզում է ապրիլի 24—ին ընդառաջ 24 մոմ վառել հայ անմեղ նահատակաց հիշատակին։
Ավելացնենք, որ բոլոր աշխատանքներն արված են տուշով՝ սեւ ու շագանակագույն, երբեմն՝ գործածելով նաեւ ջրաներկ ու գուաշ։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 15—ը։

Կարինե ՎԱՐԴԱՆՅԱՆ

18-04-2015





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO