Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Կյանքի կրկեսը»

Հանդիպում 11 տարի անց՝ նոր ցուցահանդեսով

Մուսայի անունն է կին։ Հավանաբար անմիջապես կռահեցիք, որ խոսքը գեղանկարիչ Շոթա Ոսկանյանի մուսայի մասին է։ Երեկ նա հանդես եկավ «Կյանքի կրկեսը» ցուցահանդեսով՝ «Արամե» պատկերասրահում։ Նույն սրահում կազմակերպված նրա նախորդ ցուցահանդեսը 11 տարի առաջ էր։ Այս անգամ ներկայացվում է ստեղծագործական մի նոր շրջան՝ նախորդից էապես տարբերվող։
Փարիզից նկարչի ուրույն տպավորությունները նյութականացել են իր կողմից կերտված փարիզյան բնանկարների շարքում, որոնց մեծ մասը ստեղծվել է հենց տեղում՝ վերածվելով պլեներային նկարչության անկրկնելի նմուշների։
«Նոր շարք է ներկայացված, որը շատ տարբեր է։ Ինձ համար դա է այսօրվա առանձնահատկությունը։ Փարիզյան շարքը տարբերվում է իր նախորդ շրջաններից։ Բայց, միեւնույն ժամանակ, երբ Փարիզյան շարքից հետո անցա իր ավանդական աշխատանքներին, որոշակի ջերմություն զգացի։ Այն զգացմունքային, հոգեւոր հատվածը, որը կա իր հին շրջանի աշխատանքներում, եւս հետաքրքիր է»,–լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ցուցահանդեսն ամբողջացնում էին նկարչի վրձնած կրկեսային, գնչուական եւ էրոտիկ շարքերը։ Ներկայացված էր 51 գեղանկար եւ 9 քանդակ։ Շոթայի բրոնզաձույլ քանդակներում ամփոփված է արվեստագետի պրպտուն, միշտ նոր փորձարարությունների պատրաստ, ինքնաբացահայտման նոր միջոցներ փնտրող ստեղծագործ ոգին։
«Կանանց շատ եմ սիրում։ Ինչպես կարող եմ չսիրել»,–խոստովանում է գեղանկարիչը՝ ավելացնելով, որ կրկեսային, պարային, սիրո թեմաներն իրեն հարազատ են։ Հաճախակի է անդրադառնում այդ թեմաներին իր գործերում։ Կյանքը, ասում է, կրկես է. «Կրկեսը շարունակվում է կյանքում, անգամ այնպիսի դեպքեր են լինում, որոնք կրկեսում չենք տեսնում»։
Պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանը վստահ է, որ նախորդած տասնամյակը Շոթայի համար եղել է բուռն ստեղծագործական ժամանակահատված. «Այսօր նա որակապես նոր մակարդակով է ներկայանում։ Նոր հավաքածուին քանդակները յուրահատուկ փայլ են հաղորդում։ Նա ներկայանում է որպես գեղանկարիչ ու քանդակագործ»։
Սարգսյանը նկատել է, որ բոլոր գեղանկարիչները, ովքեր լինում են Փարիզում, իրենց աշխատանքներում անդրադառնում են այդ քաղաքին։ Ուստի տպավորություն է ստեղծվում, որ դա արծարծվող թեմա է։ Բայց Շոթան, ինչպես նշեց նա, կարողացել է այն յուրահատուկ հաղորդել։
Ի դեպ, «Արամե» պատկերասրահը Շոթա Ոսկանյանի արվեստը 2003 եւ 2004թթ. ներկայացրել է Նյու Յորքի միջազգային արթէքսպոներին։
Գեղանկարչի մեծ թվով աշխատանքներ գտնվում են Եվրոպայի եւ Ամերիկայի մասնավոր հավաքածուներում։
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

18-04-2015





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO