Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Միջազգային գիտաժողով Հյուսիսային համալսարանում

Երեկ Հյուսիսային համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» թեմայով՝ նվիրված հայոց Մեծ եղեռնի 100—ամյակին։ Գիտաժողովը բուհում համախմբել էր Սանկտ Պետերբուրգի, Ուկրաինայի եւ Վրաստանի բուհերից հատուկ այդ առիթով Երեւան ժամանած նշանավոր գիտնականների եւ մտավորականների, որոնք իրենց ելույթներում անդրադարձան Մեծ եղեռնի հայտնի եւ անհայտ էջերին, դրա հաղթահարման հիմնախնդիրներին։ Բացման խոսքով հանդես եկավ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը։ Նա նշեց, որ բուհի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի շրջանակներում մի շարք լայնածավալ միջոցառումներ է իրականացրել, ուսման վարձի 50 տոկոս զեղչ սահմանել Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների քաղաքացիների համար, ինչպես նաեւ սիրիահայերի կրթությունը բուհում կազմակերպել անվճար հիմունքներով։ Լիագումար նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քաջիկ Օհանյանը, ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական համալսարանի փիլիսոփայության եւ կրոնագիտության ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պյոտր Պետրին եւ այլ գիտնականներ։
Ապրիլի 22—ին միջազգային գիտաժողովը կշարունակվի մասնագիտական բաժանմունքներում, կընթերցվի 85 զեկույց։

Գայանե ՀԱԿՈԲՅԱՆ

22-04-2015





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO