«Հիշողության վկաներ»
«Թանգարանային գիշերի» շրջանակներում Հայաստանի բնության պետական թանգարանում անցկացվեց միջոցառում՝ նվիրվա Մեծ եղեռնի 100—ամյա տարելիցին՝ «Հիշողության վկաներ» խորագրով։ «Թանգարանն իր ուժերով պատրաստել է վահանակ, որտեղ պատկերված են Արեւմտյան Հայաստանում գտնվող քաղաքներն ու բնության որոշ հուշարձաններ, որոնք այսօր մերը չեն»,— նշեց թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը։ «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով բեմադրություն ու ելույթ էին պատրաստել Բյուրեղավանի հիմնական դպրոցի սաները։ Այնուհետեւ տեղի ունեցավ գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Շահեն Ասլանյանի «Խավարից լույս» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։ Նկարիչն իր ամենամեծ եւ անգնահատելի ձեռքբերումը համարում է, որ իրեն ճանաչում եւ սիրում են որպես արվեստագետ։ Լինելով գաղթականի զավակ՝ Շ. Ասլանյանը չի ցանկանում անդրադառնալ իր պապերի չարչարանքներին եւ նրանց ապրած կյանքին։ «Ցուցահանդեսի խորագիրը ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունի։ Մենք պետք է արեւով ապրենք։ Մեր ժողովուրդը արժանի է դրան»,–նշեց նկարիչը։ Գրականագետ Ռոլանդ Ավետիսյանը Շ. Ասլանյանի կտավները դիտելով հիշում է ֆրանսիացի մեծ գրող Վ. Հյուգոյի խոսքերը. «Ինչպես լռել, երբ զոհերի արյունը ճչում է»։ Նկարներում տեսնում եմ արյան ճիչը։ Դրա հետ միաժամանակ նկարներում արտացոլված է ապրելու այն տենչը, որը մեր ժողովուրդն ունի»,— նշեց Ռ. Ավետիսյանը։ Միջոցառմանը ներկայացված էին նաեւ ջայլամի ձվի վրա կատարված մանրանկարչության, դիմանկարչության եւ փորագրության աշխատանքներ, որոնց հեղինակն է ՀՊՄՀ կիրառական արվեստի բաժնի ավարտական կուրսի ուսանողուհի Էլիզա Գեւորգյանը։ Միջոցառման ժամանակ երաժշտական ելույթով ներկայացավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարարնների բաժնի ուսանողուհի Էլեն Հայրապետյանը։
Օֆելյա ՊԵՏՐՈՍՅԱՆ
19-05-2015
|

փակել >>
|