Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Նկարչական «դեսանտ» Ծաղկաձորում

Ծաղկաձորը գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Առավել հրապուրիչ է դառնում վաղ գարնանից սկսած, ու մինչեւ խոր աշուն այստեղ չի դադարում եկվորների եռուզեռը։
Իսկ ձմռանը Թեղենիսն իր փեշերն է փռում դահուկորդների սլացքի առաջ։
Ծաղակաձորի հանգստի գեղեցիկ հանգրվան է գրողների ստեղծագործական տունը (տնօրեն՝ Մովսես Մանուկյան), որտեղ աշխատում եւ հանգստանում են ոչ միայն գրողները։
Այն հաճելի ժամանցային կենտրոն է դարձել նաեւ մյուս արվեստագետների, այդ թվում՝ նկարիչների համար։
Հայ նկարիչների մի խումբ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, ՀՆՄ գեղանկարի սեկցիայի նախագան Համլետ Ասատրյանի գլխավորությամբ մեկ շաբաթյա հանգիստ անցկացրեց այստեղ։
Իր սովորության համաձայն Հ. Ասատրյանը մի քանի բնապատկեր ստեղծելուց բացի, դիմանկարեց գործընկերներին. ընկերների կարծիքով, հատկապես տպավորիչ էր ստացվել նկարիչ Սաթենիկ Հովհաննիսյանի դիմանկարը։
Գորիսի նկարչական դպրոցի տնօրեն Արամ Մաշուրյանն էլ մի քանի անգամ մատիտանկարեց արձակագիր, լրագրող, գեղանկարիչ Վանիկ Սանթրյանի դիմանկարը։ Վերջինս աշխատում էր իր «Թեթեւ հրմշտոց» եւ «Ուխտագնացություն դեպի անցյալ» գրքերի ձեռագրերը ավարտուն տեսքի հասցնելու վրա։
Գեղանկարիչ—երկաթագործ Սամվել Ֆրանգուլյանը (Դիլիջան) բոլորից շատ էր հետաքրքրվում տեղի բնությամբ։ Պարզվեց, որ նկարիչը նաեւ «հոբբի» ունի. մոլեռանդ ձկնորս է, ուստի փորձում էր իմանալ տեղում ինչ գետ կա ու այդ գետում՝ ինչ ձուկ։
Իր մի քանի կտավների վրա գողտրիկ բնապատկերներ էլ քաղեց գեղանկարիչ, Դիլիջանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Արման Բադեյանը։

Սեփ. լրատվություն

29-05-2015





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO