Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Առաջին շրջանավարտների մուտքը ոլորտ

Հայկական պետական մանկավարժական համալսարանը տվեց կրթության կառավարում մասնագիտությամբ առաջին մագիստրոսներին։ Նրանց ավարտական վկայականներ հանձնեց ԱՄՆ—ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի հայազգի ռեկտոր Մարի Փափազյանը։ Նա մանկավարժական համալսարանի հյուրն էր եւ շնորհավորական խոսքում, շրջանավարտներին դիմելով, ասաց. Հայաստանի ուժն իր ժողովրդի մեջ է, որի մի մասնիկն եք դուք՝ ներկայիս երիտասարդներդ. որպես լավագույններ՝ պետք է գիտակցեք մասնագիտության՝ կրթության ոլորտի կառավարչի մեծագույն պատասխանատվությունն ու արժանապատվորեն փոխարինեք ոլորտի ներկայիս առաջնորդներին։ Մարի Փափազյանը նկատեց՝ այդ մասնագիտությամբ առաջին շրջանավարտներն առավել քան շահեկան դիրքերում են. գիտեն, թե ինչ է պետք հայաստանյան կրթական համակարգին, ինչն էլ միջազգային փորձով լրացնելու համար Մարի Փափազյանը շրջանավարտներին առաջարկեց հետբուհական հետազոտական կրթությունը շարունակել ԱՄՆ—ի Կոնկետիկուտի համալսարանում։
Բուհի ամերիկահայ գործընկերը խոսեց նաեւ ՀՊՄՀ—ի հետ ձեւավորված համագործակցության մասին՝ ընդգծելով, որ իրենք հավատում են մանկավարժության ոլորտում կրթական նոր արժեքներ ձեւավորելուն։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշանակալից համարեց կրթության կառավարում մասնագիտությամբ առաջին շրջանավարտների մուտքը ոլորտ՝ միաժամանակ կարեւորելով, որ ուսումն հիմնականում իրականացվել է անգլերենով, իսկ մագիստրոսներից մի քանիսն էլ իրենց հմտությունները կատարելագործել են Մեծ Բրիտանիայի եւ Վրաստանի առաջավոր համալսարաններում։
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ռեկտորը եւս մեկ անգամ վստահեցրեց՝ անհրաժեշտ գիտելիքներ ունեցող երիտասարդները միշտ էլ գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում։
Նշենք, որ կրթության կառավարում մասնագիտությունը Հայկական պետական մանկավարժական համալսարանում դասավանդվում է 2013 թվականից։
Այս տարի նշված մասնագիտությամբ բուհը տվեց իր առաջին շրջանավարտները՝ թվով 11 հոգի։ Ի դեպ, այս մասնագիտությունն ուսումնասիրող բոլոր ուսանողները գործնական ուսումնառության շրջանն անցկացրել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ «Միդլսեքսի» եւ «Բաֆ Սպա» համալսարաններում, ինչպես նաեւ Վրաստանի Իլյայի պետական համալսարանում։
«ՏԵՄՊՈՒՍԻ Մահաթմա» ծրագրի շրջանակում ՀՊՄՀ—ում հիմնադրված կրթության կառավարման ամբիոնը նաեւ իրականացրել է պրոֆեսորադասախոսական կազմի կարողությունների զարգացման ծրագիր, որի նպատակն է ուշադրությունը սեւեռել դասավանդման եւ ուսումնառության նոր մեթոդներին, ուսանողների գիտելիքների բազմաբաղադրիչային համակարգին, հետազոտության իրականացման արդի մոտեցումներին։
Նրանք էլ վերապատրաստվել են Փարիզի Մանկավարժության գիտությունների միջազգային կենտրոնում եւ Պալերմոյի Հետազոտությունների ու նախաձեռնությունների եվրոպական կենտրոնում։
Ուսուցման տեւողությունը երկու տարի է։ Շրջանավարտը ստանում է կրթության կառավարման ոլորտի մասնագետի որակավորում։ Նկատենք, որ այս տարվա բոլոր շրջանավարտներն արդեն իսկ աշխատում են կրթության ասպարեզում։

07-07-2015





28-01-2021
Ազգային նկարագիրն ու հոգեկերտվածքը մեր բանակի ամենահզոր զենքերն են
Արժանի լինենք հայ զինվորին՝ կառուցելով մեր բաժին պետականությունը



28-01-2021
«...Մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք...»
Թշնամին միշտ թշնամի է. երբեք չպետք է փոխել վերաբերմունքը ...


28-01-2021
Հաղթական ճակատամարտով է սկսվում հայերիս պատմությունը
Ազգային գաղափարախոսություն՝ ռազմական բաղադրիչի մեծացմամբ

Հայ զինվորականը մշտապես ...


28-01-2021
ՀՀ ԶՈՒ ստեղծումը վերջին հազարամյակում մեր ժողովրդի մեծագույն նվաճումն ու հաղթանակն է
Հարցազրույց ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, «Արծիվ մահապարտներ» գումարտակի մարտիկ, ...


28-01-2021
Հայկական հաղթանակների խորհրդանիշ Շուշին կվերածվի պանթուրքիզմի որջի՞
Այստեղ «Գորշ գայլերի» դպրոցի հիմնումն ուղղված է արցախյան հիմնահարցի ...


28-01-2021
Երկիր Նաիրիի բանաստեղծը
Նա ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր արքայական լեզվին


28-01-2021
Առակաց խորհուրդը. Քրիստոսի առակները
«Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ...



28-01-2021
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ջավադ Զարիֆին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ...

28-01-2021
Քննարկվել է Տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ...

28-01-2021
Տեւական խաղաղության համար հիմքեր չկան
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ...

28-01-2021
«Վահագնի Սիթիի» հաղթանակով
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց «Ա» լիգայի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO