Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հյուսիսային համալսարանը թեւակոխում է զարգացման նոր փուլ

Ամեն տարի հուլիսի սկզբին Հյուսիսային համալսարանը նշում է համալսարանի օրը՝ ամփոփելով ուսումնական տարին, ի մի բերելով կատարած աշխատանքները, առանձնացնելով ձեռքբերումներն ու անպայման պարգեւատրելով այն դասախոսներին ու ուսանողներին, ովքեր իրենց աշխատանքով եւ ուսումնառությամբ նպաստել են բուհի նախանշած ծրագրերի իրագործմանը, տեղեկացնում են Հյուսիսային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այս անգամ երեկ բուհի մեծ դահլիճում հավաքվել էին ուսանողներ, դասախոսական կազմն ու բազմաթիվ հյուրեր՝ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը եւ այլք։
Ինչպես նշեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, 2014/15 ուսումնական տարին աննախադեպ էր մի շարք առումներով, իսկ առաջիկայում նախատեսված անելիքները պահանջում են առավել մեծ ջանքեր ու համախմբվածություն. «Նախ բուհն այս ուսումնական տարում հսկայական աշխատանքներ ծավալեց Հայոց մեծ եղեռնի 100—ամյա տարելիցը հավուր պատշաճի նշելու համար։ Գիտխորհրդի ժամանակ ընդունվեց 19 կետից բաղկացած միջոցառումների մի պլան, որն արդեն ամբողջովին իրականացվել է։ Դրանցից հիշատակության են արժանի «Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» վերտառությամբ միջազգային գիտաժողովը, միջոցառումներ հայոց բանակի զինվորների, սպայական կազմի համար, բուհի ուսանողների մասնակցությունը «Հայ ասպետ» հեռուստամրցախաղին ու նրանց հաղթանակը կիսաեզրափակիչ փուլում եւ այլն»։ Ռեկտորը կարեւորեց հատկապես բուհի յուրահատուկ նախաձեռնությունը՝ ցեղասպանությունը պետականորեն ընդունած 26 երկրների դրոշները զարդարում են բուհի ճակատային հատվածը՝ ի նշան երախտագիտության այն երկրների նկատմամբ, ովքեր օբյեկտիվ են գնահատել պատմական իրողությունը։
Միջոցառման ժամանակ ամփոփվեցին բուհում անցկացվող մի շարք մրցումների արդյունքներ՝ «Լավագույն շրջանավարտ», «Լավագույն ուսանող», «Լավագույն վարչական աշխատող», «Լավագույն ամբիոնի վարիչ», «Լավագույն հետազոտող»։ Հաղթողները պարգեւատրվեցին հուշագրերով։ Ավանդաբար բուհի ղեկավարությունը անվանական կրթաթոշակներ է հատկացնում նաեւ լավագույն ուսանողներին։ Այս տարի Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հովհաննես Թումանյանի անվան կրթաթոշակների արժանացան ուսման բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողները։ Բուհում սահմանվել է նոր՝ Սողոմոն Թեհլերյանի անվան կրթաթոշակ, որը տրվեց հասարակական բարձր ակտիվություն եւ ազգանպաստ գործունեություն ծավալած ուսանողին։ Միաժամանակ բուհը գերազանցությամբ ավարտած ուսանողները ստացան կարմիր դիպլոմներ։
Միջոցառման ժամանակ Հյուսիսային համալսարանի ամենակարեւոր ու ազգանպաստ մի նախաձեռնության մասին Բորիս Մակիչյանը խոսեց առանձնակի հպարտությամբ՝ այն անվանելով նոր ու յուրօրինակ էջ բուհի պատմության մեջ։ Համալսարանը Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի հետ համատեղ ստեղծում է «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության» միջազգային բուհական կենտրոն, որն իր շուրջը կհամախմբի ցեղասպանությունը ճանաչած երկրների հասարակական ու քաղաքական ուժերին։ Համալսարանի պատմության մեջ առանձնահատուկ նախաձեռնություն է սա, որով համալսարանի ղեկավարությունը պարտավորություն է ստանձնում շարունակելու Հայոց ցեղասպանության դատապարտմանն ուղղված իր գործունեությունը։

09-07-2015





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO