Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը լավագույն անկյուններից է

Օտարազգի ուսանողները սիրահարվել են

Հայկական պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում տեղի ունեցավ «Միջազգային ամառային դպրոց–2015»–ի պաշտոնական փակման արարողությունը, որին մասնակցեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Ամառային դպրոցները եւ ոչ ֆորմալ կրթության այլ ձեւերը ոչ միայն կրթական, այլեւ անձի ինքնահաստատման, զարգացման ու բացահայտման նպատակ ունեն. դրանց շնորհիվ մասնակիցները ձեռք են բերում նոր ծանոթություններ, շփվում օտարազգի իրենց հասակակիցների հետ եւ ձեւավորում հասարակություն մտնելու նոր կարողություններ, մարդկային հարաբերությունների նոր հարթակ»,–Աղավնաձորի ուսումնական բազայում կայացած «Ամառային դպրոց— 2015» միջազգային ծրագրի պաշտոնական փակման ժամանակ նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու մասնակիցներին հանձնեց մասնակցության դիպլոմներ։
Բազմաթիվ ամառային դպրոցների մասնակցած նախարարը վստահեցրեց՝ ծրագիրը, որպես մանկավարժական մեթոդ, ներազդեցության, ներգործության ամենաարդյունավետ ձեւերից է։
Արմեն Աշոտյանը նկատեց նաեւ, որ մանկավարժական համալսարանը վերջին տարիներին ամենաինտենսիվ բարեփոխվող եւ պրպտող բուհն է, եւ հորդորեց շարունակելով համագործակցությունը միջազգային հաստատությունների հետ՝ իրականացնել այլ նոր ծրագրեր եւս։
Միջոցառման ժամանակ օտարազգի ուսանողները՝ ֆինները, ռուսները, բելառուսներն ու լիտվացիները երգեցին հայերեն, ներկայացրին «Ախթամար» բեմադրությունը, ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Արարատը, խոսեցին 1915 թվականի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից։ «Մենք հնարավորություն ունեցանք սիրահարվել Հայաստանին եւ մարդկանց, որոնք առանձնանում են իրենց ջերմությամբ եւ հյուրընկալությամբ։ Երիտասարդներիս համար սա կյանքը սիրելու եւս մի առիթ էր. այն դեռ երկար կմնա մեր հուշերում»,— Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողների անունից նշեց ուսանողուհի Նատաշա Պաեւսկայան՝ խոստանալով, որ իր հետ տանելու եւ ամենուր տարածելու է «Հայաստանը աշխարհի լավագույն անկյուններից է» իրենց բոլորի համոզմունքը։
«Միջազգային ամառային դպրոց–2015»—ը մեկնարկել է օգոստոսի 15—ին։ 10–օրյա ծրագրին մասնակցում է 85 ուսանող Ֆինլանդիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։ Արդեն երրորդ տարին է մանկավարժական համալսարանն իրականացնում է կրթական եւ ճանաչողական կարեւոր նշանակություն եւ բովանդակություն ունեցող «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանն այլ երկրների ճանաչում ունեցող բուհերի եւ մանկավարժական համալսարանի հետագա համագործակցությանը, հնարավորություն ընձեռելով ուսանողներին զարգացնելու օտար լեզուների հմտություններն ու օտարազգի ուսանողների հետ ընդլայնել շփման եզրերը։
Այս տարի փոխանակային ծրագրին մասնակցում են ուսանողներ ՀՊՄՀ—ից, Արցախի պետական համալսարանից, ՌԴ—ի Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական, Լիտվայի կրթական գիտությունների, Ֆինլանդիայի Օուլուի եւ Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանակավարժական համալսարանների ուսանողները։
Ամառային դպրոցի ընթացքում իրականացվում են ինչպես ճանաչողական այցեր ողջ հանրապետության տարածքում, այնպես էլ կրթական, ուսուցողական դասախոսություններ՝ հանրապետության լավագույն մասնագետների մասնակցությամբ։
Ի դեպ, «Միջազգային ամառային դպրոց–2015»—ի շրջանակում մանկավարժական համալսարանի 65 ուսանող ճանաչողական եւ կրթական ծրագրով եղավ Ֆինլանդիայում, Լիտվայում, Բելառուսում, ՌԴ—ում՝ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում։ Հաջորդ տարի համագործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է։
Ներգրավվելու են միջազգային համբավ ունեցող այլ բուհեր։

25-08-2015





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO