Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.12.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արտահանման ապահովագրություն

Գործարարների հետ կնքվել են առաջին պայմանագրերը

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը այս տարվանից սկսել է ապահովագրական ծառայություններ մատուցել արտահանման ոլորտում, ինչին թերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել է։ Շուրջ մեկ տարվա ընթացքում իրականացված նախապատրաստական աշխատանքներից եւ ծառայությունների մշակումից հետո, արտահանողների հետ արդեն կնքվել են առաջին պայմանագրերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը ՀՀ կառավարության արդյունաբերական քաղաքականության շրջանակներում իրականացնում է արտահանման ապահովագրություն՝ նպաստելով ոլորտի զարգացմանն ու խթանմանը։
Արտասահմանյան գնորդները հաճախ պահանջում են վճարման տարաժամկետ պայմաններ, ինչը պարունակում է հետագա չվճարման ռիսկեր։ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության պրոդուկտը հնարավորություն է տալիս տրամադրելու գնորդներին մինչեւ 6 ամսվա տարաժամկետ վճարման հնարավորություն՝ միաժամանակ ծածկելով չվճարման ռիսկերը։ Ընկերության հիմնական նպատակներն են՝ խթանել արտահանումը՝ ապահովագրելով արտահանողներին օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, նպաստել մատչելի եւ հասանելի ֆինանսական ռեսուրսների տրամադրմանը փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչպես նաեւ աջակցել արտահանման առեւտրային ռիսկերի ապահովագրության մասնավոր շուկայի զարգացմանը։
Գործակալությունն արդեն հայ արտահանողների հետ ունի կնքված պայմանագրեր։ Այս պահին գործակալությունն ունի հաստատված 1,6 մլն դոլարին համարժեք ապահովագրության սահմանաչափ, որի արդյունքում արդեն կնքվել է 15 ապահովագրության պայմանագիր, եւ որոնց հիման վրա հաճախորդներին հատկացվել է 350 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորում առեւտրային բանկերից։
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Տաթեւիկ Մուրադյանը։ Շուկայում, ըստ նրա, բավական մեծ է ապահովագրության նկատմամբ հետաքրքրությունը, եւ ընդհանուր առմամբ, մինչ օրս բանակցություններ են տարվել շուրջ 300 արտահանող ընկերությունների հետ, որոնցից 150—ը ցուցաբերել են ակտիվ հետաքրքրվածություն, եւ նրանց հետ շարունակվում են աշխատանքները արտահանման ամենաակտիվ սեզոնին՝ սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին ապահովագրության պայմանագրեր կնքելու ուղղությամբ։ Փորձեցինք ճշգրտել նաեւ, թե ներկայացված դիմումներից որո՞նք են մերժվում, եւ արդեն կնքված պայմանագրերը արտահանման ո՞ր ոլորտներն են ներառում։
Պայմանագիրը հաստատելու չափանիշները սովորաբար դիտարկվում են՝ ելնելով ոչ թե արտահանողի, այլ գնորդ կազմակերպության պատմությունից, որից եւ հետեւում է վերլուծությունը։ Տաթեւիկ Մուրադյանի տեղեկացմամբ, եղել են ընկերություններ, որոնց արտահանման ապահովագրության դիմումները մերժվել են գնորդ կազմակերպության ոչ բավարար ֆինանսական դրություն ուենալու կամ դատական գործերի մեջ գտնվելու պատճառով։ «Ընկերությունը պետք է ապահովված լինի նաեւ ֆինանսական նվազագույն ռեսուրսներով, որպեսզի հետագայում դատական կարգով որոշ գումար հնարավոր լինի վերադարձնել։ Եթե մեր ապահովագրած գնորդը գտնվի, օրինակ, սնանկացման եզրին, բնականաբար չենք կարող արտահանումը ապահովագրել, ինչպես նաեւ խորհուրդ կտանք հայ արտահանողներին զգոն լինել նման գնորդների հետ համագործակցելիս»,–նշեց գործակալության ղեկավարը։ Ինչ վերաբերում է գնորդ կազմակերպությունների կողմից գումարը չվերադարձնելու փաստին, ապա նման խնդիրներ դեռեւս չեն ծագել։
Ապահովագրությունը հայրենական արտադրողներին հնարավորություն է տալիս կառավարելու արտահանման ռիսկերը եւ առավել վստահ մուտք գործելու նոր շուկաներ։ Գործակալության գործունեության հիմնական ուղղվածությունը ՀՀ ռեզիդենտ փոքր եւ միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրություն՝ կապված օտարերկրյա գնորդների՝ արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետի խախտման, չվճարման եւ նմանատիպ այլ ռիսկերի հետ, իրականացնելն է։
Եթե ապրանքների առաքման պահից սկսած 90 օրվա ընթացքում գնորդ ընկերության կողմից վճարում չի իրականացվում, գումարը փոխհատուցվում է ապահովագրական գործակալության կողմից։ Արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետը 1—6 ամիս է, իսկ ծածկույթի սահմանաչափը՝ մինչեւ արտահանման պայմանագրի 85—90 տոկոս։
Արտահանման ապահովագրության պայմանագիր կնքած ընկերությունները ներառում են ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների, վերամշակված սննդի, միրգ—բանջարեղենի ոլորտը, իսկ հիմնական ուղղությունն առայժմ ՌԴ—ն է, սակայն եղել են նաեւ դեպի Ղազախստան եւ եվրոպական երկրներ արտահանման ապահովագրության դիմումի դեպքեր։ Կա պահանջարկ նաեւ դեղագործության եւ ձկնամթերքի արտահանման ուղղությամբ։ Բանակցություններ են տարվում նաեւ արտահանման նոր ուղղություններ գտնելու ուղղությամբ։
Գործակալություն են դիմում նաեւ այն գործարարները, ովքեր, օրինակ, սեփական արտադրանքը ներքին շուկայում սպառելուց հետո առաջին անգամ ցանկություն են հայտնում մուտք գործել արտաքին շուկաներ, կամ այն արտահանողները, ովքեր պարզապես նոր գործընկերներ են փնտրում։ Ի դեպ, որպեսզի գործարար աշխարհը իրազեկվի գործակալության առաջարկած ծառայությունների մասին, տարվում են իրազեկման բացատրական աշխատանքներ արտադրողների, արտահանողների եւ արտահանման ներուժ ունեցող ընկերությունների հետ։
«Մենք նրանց հետ աշխատելու համար օգտագործում ենք բոլոր հնարավոր հարթակները։ Բացի նրանց հետ կազմակերպվող երկկողմանի հանդիպումներից, մասնակցում ենք նաեւ ցուցահանդեսներին։ Գործակալությունն արդեն ունեցել է մասնակցություն՝ «Արտադրված է Հայաստանում», ինչպես նաեւ էքսպո ցուցահանդեսին։ Աշխատանքներ են տարվում նաեւ գործարարների շահերը ներկայացնող կառույցների հետ, մասնավորապես ՀՀ գործարարների եւ արդյունաբերողների միության, ՀՀ գործատուների միության, ՓՄՁ ԶԱԿ—ի, Արտահանողների միության, Հայաստանի արդյունաբերական պալատի գինեգործների եւ Հայրենական ապրանք արտադրողների միության հետ։ Իսկ հաջորդ ուղղությունը բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների հետ տարվող համագործացությունն է։ Բանկերը գործակալության ապահովագրության հիման վրա կարճաժամկետ հարմար պայմաններով ֆինանսական ռեսուրսներ են տրամադրում արտահանողներին»,–ասաց Տաթեւիկ Մուրադյանը։
Գործակալության կայքը՝ eia.am, եւս իրազեկման լավագույն հարթակ է, որի միջոցով այցելուները կարողանում են օգտակար տեղեկություններ ստանալ մատուցվող ծառայությունների վերաբերյալ։ Ի դեպ, կայքում տեղադրված է տեղեկատվություն Հայաստանից հիմնական արտահանվող ապրանքների ներմուծմամբ եւ առեւտրով զբաղվող ընկերությունների մասին։ Առանձնացվել է 13 ոլորտ եւ տեղադրվել ինֆորմացիա ավելի քան 650 գնորդ ընկերությունների մասին՝ իրենց հետադարձ կապով։ Զրուցակիցս մատնանշեց, որ այդ ցանկում ներառված են ֆինանսական եւ գործարար համբավ ունեցող ընկերություններ, որոնց մասին ինֆորմացիան կօգնի հայ արտահանողներին նոր գործարար կապեր գտնել եւ փոխշահավետ համագործակցություն սկսել։
Գործարարի հետ փաստացի պայմանագիրը կնքվում է, երբ իրականացվում է արտահանման գործարք եւ, որից հետո արտահանողը հաշիվ ապրանքագրով մոտենում է գործակալության աշխատակիցներին։ «Սեպտեմբերից ավելի մեծ են ակնկալիքները հաճախորդների ավելացման առումով։ Նրանք հաճախակի են զանգահարում հետաքրքրվում, թե որ գնորդների հետ կարելի է աշխատել, ընդհանուր առմամբ գո՞հ ենք արդյունքներից»,– փաստեց Տաթեւիկ Մուրադյանը՝ հուսալով, որ մինչեւ տարեվերջ հնարավորություն կընձեռվի ապահովելու մինչեւ 3 մլն դոլարի ծավալ եւ կրկնապատկելու կնքված պայմանագրերի թիվը։
Մարզերում իրազեկման աշխատանքները տարվում են սեմինար քննարկումների տեսքով, որոնց արդյունքում մասնակիցներին տրվում են նաեւ ինֆորմացիոն նյութեր։ Աշխատանքների ընթացքը շարունակական է եւ անընդհատ հրապարակվում է։
Նշենք, որ արտահանման ապահովագրության գործառույթը հիմնականում նախատեսված է փոքր ու միջին արտահանողների համար, թեեւ կառույցը բաց է նաեւ խոշոր արտահանողների համար։
Գործակալության տնօրեն Տաթեւիկ Մուրադյանը հավելեց նաեւ, որ այս ամիս նախատեսված է այց գործակալության վերաապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից, որի արդյունքում դիտարկելու են այս ոլորտում առկա զարգացումները, եւ անցկացվելու է փորձի փոխանակում։
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը վերաապահովագրություն իրականացնում է ստանձնած ռիսկերի բարձր վարկանիշ ունեցող միջազգային հեղինակություն վայելող «Swiss Reinsurance Company Ltd» վերաապահովագրական ընկերության միջոցով։
Ի դեպ, վերջերս Վրաստանում եւս ստեղծվել է նման գործակալություն, որի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան համագործակցելու եւ հայաստանյան փորձին ծանոթանալու նպատակով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

27-08-2015





05-12-2019
Ֆինանսական համահարթեցման նոր բանաձեւն ամբողջությամբ կգործի 2022-ից
Առաջարկվում է ներդնել ծնելիությունը խթանող լրացուցիչ գործակից

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




05-12-2019
Օպերային թատրոնը 60 տարի է՝ «լռում էր» սկանդալային սպանության մասին
Այսօր, վերջապես, Ջ. Վերդիի հայտնի օպերան կներկայացվի հայ ...


05-12-2019
«Արմենպրես»-101
Կարեւորագույն օղակներից մեկը

Թարգմանությունների բաժին

«Արմենպրեսի» կարեւորագույն օղակներից մեկը ...


05-12-2019
Թուրքական գումարներն են դրդել Գրեհեմին
Թուրքիայում գտնվելու ընթացքում Էրդողանը սենատոր Գրեհեմին հրավիրել է ...


05-12-2019
«Այս տարի թեթեւ ենք նշելու»
Միֆ՝ Ամանորը տոնելու մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Աչք թարթելու արագությամբ ...


05-12-2019
Արցախը մայր հայրենիքին կապող կյանքի ճանապարհը
Քաշաթաղի շրջանի կազմավորումից անցել է 26 տարի

Սա ...



05-12-2019
Ո՞ր ուղղություններն են «մերժել» դիմորդները
Պահանջված ու չպահանջված ...

05-12-2019
Ինչո՞ւ էին Պաստեռնակի մահվան մեջ մեղադրում Կապուտիկյանին
Ավելին՝ քարկոծում բանաստեղծուհուն ...

05-12-2019
Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում
Անկախության ձգտող երկրամասերը ելք ունեն ...

05-12-2019
Մեր գեղասահորդները հետաքրքիր մրցաշրջան են խոստանում
Հայկական սպորտին ձմեռային երանգներ են հաղորդում ոչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO